Զբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջը Վաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուր Հռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումները Բրիջիտ Բարդոն երիտասարդության տարիներին և հիմա. ինչո՞ւ է նա այդքան ծերացել Եթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը․ Գեղամ Նազարյանը իմպիչմենտին չմիանալու պատճառների մասին Առաջիկա ժամերին Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ. Ազիզյան ԱՄՆ-ն նախազգուշացրել է Իրանին Թրամփ. Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ Գազ չի լինի Հնդկաստանը ռուս-հնդկական հիպերձայնային հրթիռներով հարպածել է պակիստանյան ավիաբազաներին (Տեսանյութ)

«Հասել է պահը Արագա՞ծը տալու».ԱՇՈՒՂ ԱԼՄԱՍՏ

Մշակութային

Մայիս 9-ը մեր պատմության մեջ նշանավորվում է Եռատոնով`

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակով, Շուշիի ազատագրմամբ և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձով: Եվ այս առիթով «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ալմաստ» մշակութային կենտրոնի տնօրեն, ազատամարտիկ ԱՇՈՒՂ ԱԼՄԱՍՏԻ հետ:

— Տիկին Ալմաստ, Դուք Ձեր ստեղծագործություններում հաճախ եք հիշատակում հայրենասիրությունը և գործով էլ եք դա ապացուցել. մասնակցել եք պատերազմին: Քանի որ Շուշիի ազտագրման օրն է՝ ի՞նչ կհիշեք օրվա խորհրդի հետ կապված:

— Ես Շուշիի ազատագրման ժամանակ գտնվում էի Շահումյանում: Ցնծում էի ապրում, ուրախությունից չգիտեի, թե ոնց էի պարում: Թեկուզ այդ ազատագրման ժամանակահատվածում էլ դեռ Շահումյանում կրակոցներ կային: Դեռ մեր ՀԱԲ-ի տղաները Շահումյանում էին: Իհարկե, Շուշիում էլ են եղել մեր տղաները: Ցավոք, ես չեմ եղել Շուշիում: Կուզենայի գնալ, տեսնել երկիրը պապերիս: Հողն ու ջուրը մաքուր, պարզ, զուլալ, անաղարտ` իր տերերի նման:

— Այդ օրերին Ձեր աչքի առջև նաև մահ եք տեսել:

-Ես մայր եմ, հայ կին եմ, քույր եմ և, բնականաբար, դրանք  ինձ վրա բացասական էին ազդում: Ամեն մի վիրավորի կսկիծը, ամեն մի ցավալի երևույթ տեսնում էի իմ մարմնի վրա: Կարծում էի՝ քույրս է, եղբայրս է, հայրս է, մայրս է: Սրանք բոլորը համեմատական էին ինձ համար: Եվ, բնականաբար, խոր վիշտ ու ցավ էի ապրում, սակայն վրեժով էի լցվում:

— Դուք նաև պատերազմի ժամանակ վիրավորվել եք:

— Այո, Շահումյանում՝ Բզնուխի, Էրքեջի տարածաշրջանում գանգային վնասվածք եմ ստացել: Հիմա երկրորդ խմբի հաշմանդամ եմ, բայց ես ինձ որպես հաշմանդամ չեմ տեսնում:

— Հայրենիքի նկատմամբ պարտքը դուք կատարել և կատարում եք Ձեր երգերով, զենքով: Այսօր երբ տեսնում եք հայրենիքի վիճակը, ի՞նչ ապրումներ եք ունենում:

— Պատրաստվում եմ սահման գնալ: Պատրաստվում եմ կանաց ջոկատ ստեղծել: Եվ երեկ երեկոյան խոսում էի մեր աղջիկներից մեկի` Սոսեի հետ, պատրաստվում ենք ջոկատ կազմել, վարժվել, աղջիկներին վարժեցնենք ու սահման գնանք: Միայն տղամարդիկ չէ, որ պետք է սահմանը պահեն: Կանայք էլ են սահմանում հարկավոր: Եվ ոչ ոք թող չասի՝ կինը պատերազմ կգնա՞… Այո, կինն ավելի հզոր, ուժեղ է, քան ինչ-որ մի խեղճ տղամարդ, որին ստիպողաբար են բերել այնտեղ: Եթե նա ոչ մի բանի պետք չէ, ավելի լավ չէ՞ ես գնամ, քան այդ տղամարդն իր ընտանիքը թողած գնա…Եվ հետո այդ ընտանիքի երեխան կարող է հորից ժառանգած չլինի ու վաղը լավ զինվոր դառնա: Խեղճ ընտանիքներից են չէ՞ ասպետներ ծնվում:

— Ներկա վիճակում, ըստ Ձեզ, կա՞ն ասպետներ:

— Իհարկե՝ կան… Այս մեր տղաները, որ բռնազբոս դուրս են գալիս ու հայրենիքի համար գնում են պայքարի, բա դրանք ովքե՞ր են: Նրանցից ամեն մեկը մի ընտանիքի լույս է ու ազգի ասպետ:

— Ցավոք, շատ ընտանիքների լույսեր մարեցին, ու նաև տարածքներ ենք զիջում:

— Մենք պետք է ունենայինք ճիշտ ղեկավար, հզոր մարդ: Կարծես թե մեր այն հզոր տղաները մի տեսակ չեն կարողանում իրենց գտնեն, ու կարծես թե հարմարվում ենք: Ես կին, մայր, աշուղ լինելով հանդերձ՝ չեմ կարողանում հարմարվել, երբ ամեն առավոտ սպասում եմ, որ էլի ինչ-որ մի տարածք պիտի հանձնեն: Եվ այսօր այն, ի՞նչ կարդացի, սա ուղղակի զավեշտ է և մեր երկրի համար վտանգավոր: Եվ մենք հայրենիք կորցնելու շեմին ենք կանգնած: Ասում է. «Դե Արագածն ինչ լեռ է որ, ամբողջ տարին ձյուն է գլխին, ո՞ւմ է հարկավոր Արագածը»: Այսինքն` հիմա արդեն հասել է պահը Արագա՞ծը տալու: Այսպիսի բան չի կարող լինել: Օրինակ` ես ոչ թե դեմ եմ տվյալ մարդուն, այլ դեմ եմ կատարված քաղաքականությանը, գաղափարին եմ դեմ: Իմ մոտեցումը՝  իմ երկիրն է, որ մեր զավակների միջոցով պետք է պահվի: Աղջիկներն ու կանայք էլ պետք է գնան պատերազմ: Կանայք էլ պետք է մասնակցեն, պետք է պահեն իրենց պատիվը: Տղամարդը պահում է, կինն էլ պետք է իր պատիվը պահի: Եթե ես պետք է նստեմ տանը, ու թուրքը գա մտնի տուն սպանի, բռնաբարի, դա ավելի պատվաբե՞ր է, քան ես զենք առնեմ և իմ, ընտանիքիս պատի՞վը պահեմ: Թող մեռնեմ, բայց պատվով մեռնեմ: Մենք ուզում ենք մեր երկրում տարածվի հայրենասիրություն, երկիրը պահպանելու, պաշտպանելու միջոց: Մեր երկիրը հզորանա, ու կարողանանք տարբեր պետությունների հետ բանակցել, զենք ներկրել, իսկ ինչո՞ւ չէ՝ սահմաններն ամրացնել: Եվ ոչ միայն մեր զորքով, այլև դրսից վարձկաններ բերենք, որ մեր սահմանը պահենք: Եթե մենք այդքան կոտրվել ու ուժ չունենք: Բայց կարծում եմ վարձկանների կարիք էլ չի լինի: Մենք մեր երկիրը կպահենք: Կանայք կդառնան զինվորներ: Կանայք տղամարդկանցից առավել զորեղ կկռվեն: Ես դրանում համոզված եմ: Կինը երբ վրեժ է ունենում, անկարելի է, որ կնոջ վրեժը կարողանա որևիցե մեկը փակի, հարթի, չթողնի, այդ վրեժը վերացնի կնոջ կողմից: Դա անհնարին է: Եվ որպես կին՝ այո, վրեժ կա իմ հոգում: Այն վրեժը, որ հայրենիքս տվեց զոհեր, հողեր են տալիս:

— Դուք բարձրաձայնում եք այս մասին, ինչո՞ւ մնացած աշուղներին չենք տեսնում՝ երկրում կատարվող իրավիճակի մասին խոսելիս:

— Մտավորականությունը՝ մանավանդ աշուղները, պետք է այսօր առաջին գծում լինեն և պաշտպանեն հողն իրենց երգով: Մենք մեր երգերով պետք է մտնենք ժողովրդի մեջ: Մենք այսօր քառասունից ավել աշուղներ ունենք, բայց խեղճ են: Ես չեմ հասկանում այդ խեղճ լինելն ինչից է գալիս: Իրենք ստեղծագործում են, և ով վատ բան է անում, պետք է գրեն` ա՛յ ապիկար, ետ դարձիր այդ ճանապարհից, չէ՞ որ դու հայ ես: Հազարումի բան կարելի է գրել: Այսօր ըմբոստ, մարտական երգեր պետք է գրվի, այսօր ժողովրդին ոտքի պետք է հանվի: Այսօր մեր տանը մնացած ժողովուրդը, որ անտարբեր է երկրի ու մեր այսօրվա իրավիճակին, նա էլ պետք է զգոնանա ու դուրս գա: Մենք պետք է բոլորս դուրս գանք: Մեր երկիրն այսօր վտանգված է:

— Նաև գիրք եք գրում:

— Վեց գրքի հեղինակ եմ, երևի երկուսն էլ շատ շուտով արդեն կպատրաստեմ, սակայն հովանավոր չունեմ տպագրելու: Այս պահին իմ գրքերից չորսը գտնվում են տպարանում: Ռուզանն ասաց` արի երկու գիրքը իմ կողմից ես տպեմ, բայց մնացածի համար հովանավոր գտիր: Ես էլ ո՞ւմ մուրամ՝ ինձ փող տվեք, որ գրքերս տպագրեն…

Ես կուզեմ մեր ժողովրդին ասեմ՝ հարգելի՛ ժողովուրդ, սիրեք մեր հայրենիքը: Սիրելի՛ հայրենակիցներ, իմ հա՛յ եղբայրներ, քույրեր դրսում` արտերկրում, թե ներսում, մենք պետք է դառնանք մեծ բռունցք: Սա վաղեմի պատմություն է, որ մեր հողերն ուզում են մեզանից խլել: Մենք գիտենք՝ սա միայն այսօրվա ղեկավարության մեղքը չէ: Սա մեր նախնիների մեղքն էլ է, որ ժամանակին չեն կարողացել անել այն, ինչ-որ պետք է անեին: Իսկ մենք այսօր պարտավոր ենք լինել ժողովրդի հետ: Պարտավոր ենք ուղղություն ցույց տալ մեր կառավարիչներին, որպեսզի մենք կարողանանք մեր հողում ապրել: Իսկ այն կառավարիչը, ով կմտածի, որ այս հողը մեզ պետք չի, որ այս հողը պիտանի չի, ինքը կարող է իրեն անպետք համարել ու հեռանալ: Մենք նման ղեկավարներ չենք ուզում: Եվ եթե չի ուզում որևիցե մեկը, որ ես իմ գրքերում իր անունը սև տառերով գրեմ, թող հայրենասեր դառնան, հայրենիքը պահպանեն, հայրենիքի համար պայքարեն: Մեզ հարկավոր է հզոր բանակ, զորք:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ






Զբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջըԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎՎաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուրՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԲրիջիտ Բարդոն երիտասարդության տարիներին և հիմա. ինչո՞ւ է նա այդքան ծերացելԵթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը․ Գեղամ Նազարյանը իմպիչմենտին չմիանալու պատճառների մասինՔՊ-ական ղեկավարը տուրիստական քաղաքի հողերը կասկածելի աճուրդներով օտարել է, իսկ Փաշինյանը դա անտեսել է․ ՍարգսյանԱռաջիկա ժամերին Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ. ԱզիզյանՖրանցիսկոս Պապը WhatsApp-ով կապ է պահել խոշտանգման ենթարկված կնոջ հետԱՄՆ-ն նախազգուշացրել է ԻրանինWashington Post-ը պարզել է՝ ինչ կարևոր իրադարձություն է սպասվում վեց շաբաթիցԹրամփ. Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջԳազ չի լինիՀնդկաստանը ռուս-հնդկական հիպերձայնային հրթիռներով հարպածել է պակիստանյան ավիաբազաներին (Տեսանյութ)Հրազդանցին իր աղջկա նկատմամբ անառակաբարո արարքներ է արել ու ծեծել կնոջը. ինչ պատիժ է սպասվում նրանՀռոմի նորընտիր պապի եղբայրը պատմել է նրա մանկության սիրելի խաղի մասինԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է՝ իրեն փորձել են թունավորելՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինԱմեն ինչ էլ հնարավոր է,Աղազարյանը՝ հարցին հնարավոր է արդյո՞ք ախկին ՔՊ-ականի թեկնածություն առաջադրվիԿինը թունավոր սնկով սպանել է ամուսնու հարազատներին. որն է եղել պատճառըԼուկաշենկոն հայտարարել է Լեհաստանից և Լիտվայից եկող սպառնալիքի մասինԱդրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի․ ԲայրամովՑավոք, Արցախի վերնախավում այլ, ավելի արժանի թեկնածուի չեմ տեսնում․Արցախցի քաղաքական գործիչը Շահրամանյանի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասինGlobal High-Tech-ի 15-րդ դափնեկիրը ժամանել է ՀայաստանՏարադրամի փոխարժեքն այսօրԱստղագուշակ մայիսի 10-ի համար․ Երկվորյակներին՝ նոր հորիզոններ, Կշեռքներին՝ կարևոր բանակցություններԽորովածի շամփուրի միջոցով հնարավոր է ծանր հիվանդություն ձեռք բերել․ զգուշացրել է բժիշկըՕկուպացված Շուշին իսլամացվում էԱդրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարարԱվիահարվածի հետևանքով զոհվել է Հնդկաստանի բարձրաստիճան պետական ​​ծառայողԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվելՀՀ ՊՆ-ն նորից հայտարարություն է տարածելՀայաստանն անկախության պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնությունումՕրվա խորհուրդ. մայիսի 10Էսօր ու միշտ հիշում ենք քեզ… Հայտնիների գրառումները` երջանկահիշատակ Գևորգ Եղիազարյանի մասինՍարալանջի փողոցում՝ քարերի և երկաթե խողովակների արանքում հայտնաբերված 18-ամյա տղայի կյանքը փրկել ենՄխիթարյանը կարող է բաց թողնել «Տորինոյի» դեմ կայանալիք հանդիպումըԱնձնապես ես «Ոսկե գնդակը» կտայի Հենրիխ Մխիթարյանին. Բենուա ԿոեՀայ ծնվելը օրհնություն է. Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքըՄակրոնը, Սթարմերը, Մերցը և Տուսկը ժամանել են ԿիեւԳրոհը «սպանողի» բնազդ դեռ չունի. Մխիթարյանը` Յամալի խաղի մասինՀնդկաստանը հայտարարել է Պակիստանի նոր հարձակման հետ մղման մասինԼույս չի լինելու․ հասցեներՀորդառատ անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍահմանին կրակոցներ են եղել․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել (լուսանկարներ)Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Իրենց տնից եմ գալիս, հրաշքի ենք սպասում. Մարմարիկում 2-ամյա տղային դեռ որոնում ենՊակիստանը լայնածավալ հարձակում է սկսել Հնդկաստանի վրա, Նյու Դելին հրթիռային հարվածներ է հասցրել (Տեսանյութ)Թրամփի և Նեթանյահուի հարաբերությունները հասել են «հատակին». Իրանական աղբյուր«Հրապարակ»․ Փաշինյանի ճղճղոցը անհետևանք չի մնա ՔՊ-ականների համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top