Մինչեւ 2050թ. սուպերմանրէներից մահերի թիվը կհասնի տարեկան 2 մլն-ի. WAP
Առողջապահական
2019թ. հակաբիոտիկների հանդեպ կայուն չորս մանրէներից (սուպերմանրէներ) մահացել է 975 հազար մարդ, իսկ մինչեւ 2050թ. այդ թիվը կկրկնապատկվի եւ կհասնի տարեկան 2 մլն-ի։ Այս մասին նշվել է World Animal Protection (WAP) գլոբալ ոչ առեւտրային կազմակերպության հրապարակած հաշվետվությունում։
Այդ մանրէներից են ոսկեգույն ստաֆիլոկոկը, աղիքային ցուպիկը, կամպիլոբակտերիաները եւ ոչ որովայնային տիֆային սալմոնելան։ Դրանք բոլորը հայտնաբերվել են արդյունաբերական ֆերմաներում։
Հաշվետվությունում նշվել է, որ հակաբիոտիկների հանդեպ կայունության տարածման հիմնական պատճառը գյուղատնտեսությունում դեղամիջոցների չվերահսկվող օգտագործումն է։ Այսօր անասնաբուծության մեջ օգտագործվում է աշխարհի բոլոր հակաբիոտիկների մոտ 75 տոկոսը։ Ընդ որում՝ դրանց 84 տոկոսը նշանակում են առողջ կենդանիներին՝ որպես կանխարգելիչ միջոց։
WAP-ում կարծում են, որ բուժման այլընտրանքային մեթոդներն՝ առանց հակաբիոտիկների օգտագործման պետական կարգավորման եւ մսի սպառման կրճատման՝ բավարար չեն ավելի կայուն պարենային համակարգի ստեղծման եւ առողջապահության ոլորտում հաջորդ գլոբալ ճգնաժամը կանխելու համար։