Մասնագետը նշել է՝ որ տարածված ըմպելիքն է նվազեցնում զարկերակային ճնշումը
Հասարակություն
Կեֆիրի կանոնավոր գործածությունը կարող է բարելավել աղիների միկրոֆլորայի աշխատանքն ու դուրս բերել այն տոքսիններն օրգանիզմից, որոնք նպաստում են զարկերակային ճնշման կտրուկ բարձրացմանը: Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ամենակարևորի մասին» հաղորդաշարի եթերում ասել է սննդաբան Միխայիլ Գինզբուրգը։
Կեֆիրը դասական պրոբիոտիկ է, որը վերականգնում է աղիների միկրոֆլորան։ Դրանում պարունակվող լակտոբակտերիաները պահպանում են օրգանիզմի իմունային համակարգի լավ աշխատանքն ու դուրս են բերում տոքսիններն ու վնասակար տարրերն օրգանիզմից:
«Լավ բակտերիաները կանխում են վատ՝ այսպես կոչված ֆակուլտատիվ բակտերիաների բազմացումը, որոնք մեծ քանակությամբ տոքսիններ են արտադրում և դրա հետևանքով դառնում են օրգանիզմում մշտական թունավորումների և բորբոքումների պատճառ: Նման բորբոքումների արդյունքում զարգանում է մետաբոլիկ համախտանիշ, որի դրսևորումներից մեկը զարկերակային գերճնշումն է»,- բացատրել է բժիշկը։
Միևնույն ժամանակ նա նաև նախազգուշացրել է, որ այս օգտակար մթերքն ունի հակացուցումներ և դրանից հարկավոր է հրաժարվել ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդության, գաստրիտի և ենթաստամոքսային գեղձի բորբոքման դեպքում։