«Սուպեր Սաքոն կազմակերպելու է Երևանում իրեն հատուկ «Սուփեր փարթի», որտեղ ունենալու ենք հատուկ հյուրեր». Լիլիթ Գալստյան
Շոու բիզնես
Ռեփեր Սուպեր Սաքոն մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, բայց հաճախ է այցելում Հայաստան և հենց նախորդ տարի ռեփերը Երևանում կազմակերպել էր առաջին մենահամերգը, որն անվճար էր: Այս տարի Սուպեր Սաքոն նախատեսում է կազմակերպել «Սուփեր փարթի»: Համերգի առաջին մանրամասները ռեփերի պրոդյուսերը՝ Լիլիթ Գալստյանը վստահել է Tert.am Life–ին:
«Նախորդ համերգից հետո մենք հասկացանք, որ այս ամռանը ևս Սուպեր Սաքոն պետք է ելույթ ունենա հայ հանդիսատեսի համար: Կան որոշակի տարբերություններ, քանի որ նախորդ տարի համերգը բացօթյա էր, իսկ այժմ լինելու է «փարթիի» ձևաչափով և լիովին իրեն բնորոշ:Այդ օրը հնչելու են հիթային երգեր, որոնք սիրված են բոլորիս կողմից, բայց լինելու են նաև պրեմիերաներ, որոնք կկարողանա վայելել հենց այդտեղ գտնվող մարդիկ»,- ասաց Լիլիթ Գալստյանը:
https://www.tert.am/life/am/news/2023/06/19/supersaqo/88262