Արա Պապյանը «կատաղել ա՞»
Ներքաղաքական
Ծռերի ԱԺԲ-ի հիմնասյուներից Կանադայի նախկին դեսպան ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ մոտ, կարծես թե, իրավիճակ է փոխվել: Վերջինս սոցցանցում կիսվել է օգտատերից մեկի գրառմամբ, ըստ էության, միջնորդավորված քննադատելով ո՛չ ավել, ո՛չ պակաս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին:
«Բլինքենն ասում է, որ Երեւանն ու Բաքուն պետք է ցավոտ փոխզիջումների գնան: Էդ լավ տղուն ասեք, որ մեր Նիկոլին նման բաներ չի կարելի ասել: Կբռնի ու այնպես կփոխզիջի, իր ինքն էլ, Բայդենն էլ, Պուտինն ու Արզաքանցյանն էլ կողքից զարմացած կմնան: Մակրոնին էլ ինֆարկտը կխփի, ջահել, ջիվան մեզնից կհեռանա: Այ Բլինքեն ախպեր, Երեւանն էլ ի՞նչ փոխզիջի: Բան չի մնացել: Կուզե՞ն Ավինյանին տանք», - գրել է օգտատեր Մուշեղ Մկրտչյանը, ինչը տեղ է գտել Արա Պապյանի էջում: