Անակնկալ կերպարավորում` Անահիտ Մխիթարյանը Տուրանդոտի դերում
Մշակութային
Օպերայի եւ բալետի ազգային թատրոնում օգոստոսի 6-ին բեմ կբարձրանա Ջ. Պուչինիի վերջին գլուխգործոցը` «Տուրանդոտ» օպերան՝ նշանավոր սոպրանո, Հայաստանի վաստակավոր արտիստ Անահիտ Մխիթարյանի գլխավոր դերակատարմամբ:
Հայաստանյան եւ աշխարհի նշանավոր բեմերի հանդիսատեսի հիշողություններում անջնջելի են երգչուհու անզուգական երգեցողությունը, փայլուն խաղն ու առինքնող եւ անմոռանալի կերպարները: Այս բեմելը առանձնահատուկ է, քանի որ Ա. Մխիթարյանը առաջին անգամ է անդրադառնում Տուրանդոտին։ Նրա հետ այդ օրը Կալաֆի դերում հանդես կգա Իտալիայում գլխավոր դերերգերով հանդես եկած տենոր Հայկ Վարդանյանը։
Հիշեցնենք, որ «Տուրանդոտ» օպերայի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 1926 թվականին Միլանի Լա Սկալայում։ Հայաստանում բեմադրվում է առաջին անգամ։



