Ո՞ր քաղաքական ուժի ներկայացուցիչն եք ուզում տեսնել Երեւանի քաղաքապետի պաշտոնին
Ներքաղաքական
Ավարտվեց Երեւանի ավագանու ընտրությունների համար առաջադրումների ժամկետը: Այսպիսով՝ առաջադրվել է 13 կուսակցություն եւ կուսակցությունների մեկ դաշինք։ Iravunk.com-ն այսօրվանից սկսած՝ մինչեւ մինչեւ սեպտեմբերի 15-ը (հիշեցնենք, որ քվեարկության նախորդ օրը՝ սեպտեմբերի 16-ին, ինչպես նաեւ քվեարկության օրը քարոզչությունն արգելվում է) կիրականացնի սոցհարցում, թե քաղաքացիները որ քաղաքական ուժի ներկայացուցչին են ցանկանում տեսնել Երեւանի քաղաքապետի պաշտոնում: Սոցհարցմանը մասնակցելու համար քվեարկեք կայքի աջ հատվածում թվարկված քաղաքական ուժերին եւ նրանց նախընտրական ցուցակների առաջին համարներին, որոնք են՝
«Քաղաքացիական պայմանագիր», Տիգրան Ավինյան
«Լուսավոր Հայաստան», Դավիթ Խաժակյան
«Հաղթանակ» Վիկտոր Մնացականյան
«Ապրելու երկիր», Մանե Թանդիլյան
«Ազգային առաջընթաց», Հայկ Մարության
«Հանրապետություն», Արտակ Զեյնալյան,
«Հանուն սոցիալական արդարության», Արման Ղուկասյան
«Հանրային ձայն», Արտակ Գալստյան
«Ուժը Հայրենյաց», Նելլի Հարությունյան
«Ժողովրդական համախմբում», Սուրեն Պետրոսյան
«Հայաստանի եվրոպական», Տիգրան Խզմալյան
«Արդար Հայաստան», Նորայր Նորիկյան
«Միացյալ Հայաստան», Երվանդ Թարվերդյան
«Մայր Հայաստան», Անդրանիկ Թեւանյան