Արթուր Օսիպյան & co խմբակին ուղղակի դուրս շպրտեք Արցախից. Բալասանյան
Ներքաղաքական
«Համացանցում գնալով ավելանում են վիդեոներ, որտեղ արցախցիները, գտնվելով կամ չգտնվելով Արթուր Օսիպյան & co ազդեցության տակ, կոչ են անում ռուս խաղաղապահներին դուրս գալ Արցախից՝ նրանց անգամ որակելով իբրեւ օկուպանտ ուժեր։ Կարծում եմ՝ ժամանակն է բավարարել այդ պահանջը, դուրս բերել խաղաղապահներին եւ հնարավորություն տալ օսիպյաններին հաղթական հարվածներով բացել Լաչինի միջանցքը, վերականգնել Թարթառ գետի հունը, Արցախը դարձնել բարգավաճ եւ անվտանգ։ Սա հրաշալի միջոց կլինի նաեւ, ի վերջո, ստեղծելու հորիզոնական կապ Արցախի եւ Բաքվի միջեւ, դադարեցնել պայքարի իմիտացիան, ինչպես ասում է գեներալ Բաբայանը եւ ընտրել պայծառ ապագա։ Իսկ եթե համաձայն չեք իմ այս գրառման հետ, սիրելի արցախցիներ, ուրեմն՝ ինքներդ Օսիպյան & co խմբակին ուղղակի դուրս շպրտեք Արցախից։ Եթե, իհարկե, կա նման ցանկություն», - գրել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ: