Ադրբեջանցիները կրկին կրակել են Կապանի օդանավակայանի վրա. սպանության փորձի հատկանիշներով քրվարույթ է հարուցվել
Պատահար
Ադրբեջանցիները սեպտեմբերի 1-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում կրկին հրազենից կրակել են Կապանի օդակայանի վրա՝ վնասելով օդակայանի շինությունների պատերը, անձնակազմից ոչ ոք չի տուժել։
Քննչական կոմիտեի փոխանցմամբ, կրակոցները արձակվել են հակառակորդի կողմից վերահսկվող տարածքներից։
«Ատլանտիս» ընկերությունից «Ազատությանը» հայտնել են, որ այսօր Կայացել է Երևան-Կապան-Երևան թռիչքը։ Մառախուղ չի եղել: Նախորդ երկու թռիչքները մառախուղի պատճառով չէին կայացել։