Նարեկ Գրիգորյանը հաղթական գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ) Նազենի Հովհաննիսյանը Մամուլի ազատության օրվա առթիվ գրել է.Մեզ ՈւՇԱԴԻՐ, բայց ոչ՝ վախեցած խոսք ու միտք եմ մաղթում Սպերցյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ռուբինի» դեմ խաղում(տեսանյութ) «Ինտերի» մեկնարկային կազմը «Վերոնայի» դեմ խաղում ԲԱՅՐԱՄՈՎԸ ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՒԱՆ, ՄԻՐԶՈՅԱՆԸ՝ ԲԱՔՈՒ. ԿՈՊԻՐԿԻՆ Նովորոսիսկից մինչեվ Սեվաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ՎԱՀԱԳՆ ՉԱԼՅԱՆԸ 27 ՏԱՐԵԿԱՆ Է Ո՞ր գինիներն են համադրվում պանրի հետ Կյանք մահից հետո գոյություն ունի. մոլորակի ամենախելացի մարդը լուծել է մարդկության գլխավոր առեղծվածը Բրիտանական քաղաքականությունը մտել է անդառնալի փոփոխությունների փուլ. երկկուսակցական մոդելի ջախջախիչ պարտությունը

Ռուսական կողմը գործել է  Հայաստանի ղեկավարության բացահայտ ապակառուցողական քայլերի և հայտարարությունների պայմաններում- Արեշեւ

Վերլուծություն

Ներքին եւ արտաքին արդի խնդիրների և տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի մասին հարցազրույց ենք անցկացրել  քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևի հետ։

- Պրն Արեշեւ, ինչպես կգնահատեք Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները:

-Հայաստանի  դիտորդների մեծ մասը, ում հետ ես շփվել և քննարկել եմ  այս թեման, կանխատեսում էին ընտրողների ցածր մասնակցության հավանականությունը, որը մի կողմից  հետևանք է բնակչության հոգնածության, ապատիայի, քաղաքականությունից որոշակի հիասթափության`  որպես Հայաստանի առջեւ ծառացած սոցիալ-կենցաղային եւ այլ արտաքին քաղաքական խնդիրների լուծման արդյունավետ միջոցի։

 Չնայած այն հանգամանքին, որ ընտրությունները տեղական են, Երևանը ներկայացնում է ընտրողների 40 տոկոսը, և նրանցից շատ բան է կախված արտաքին և հատկապես ներքին քաղաքականության մեջ։

Մյուս կողմից` Հայաստանի ներկայիս իշխանությունը, ինչպես ցանկացած իշխանություն, հոգնեցրել է իր մանիպուլյացիայի, հանրային կարծիքի վրա ներազդելու մեթոդներով։ Կարծիք կա, որ իշխանությունը միտումնավոր է աշխատել ցածր մասնակցության համար՝ քաջ գիտակցելով, որ բնակչության քաղաքականացվածության բարձր աստիճանն իր օգտին չի աշխատի։ Դե, մենք տեսնում ենք արդյունքներն այնպիսին, ինչպիսին կան:

Դրանք լիովին չեն բավարարում Քաղաքացիական Պայմանագրին, քանի որ  նրանք բացարձակ մեծամասնություն չեն հավաքել, բայց մյուս կողմից՝ ամենաշատ ձայներն են ստացել, և հիմա դա օգտագործելու են իրենց քարոզչական, տեղեկատվական գործունեության մեջ և ամեն կերպ խոչընդոտելու են ընդդիմադիր կոալիցիայի ձեւավորմանը:

Երևանի ընտրությունները լավ ելակետ են խորհրդարանական ընտրությունների նախաշեմին առողջ ընդդիմադիր ուժերի համախմբման փորձի համար, որոնք, ելնելով ժամանակակից Հայաստանի քաղաքական համակարգի առանձնահատկություններից, հանդիսանում են երկրի ներքաղաքական կյանքի գլխավոր իրադարձությունը։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած կուսակցությունները պատկանում են ընդդիմադիր շարասյուններին։ Այսպես`«Մայր Հայաստան» դաշինքը բավականին լավ արդյունքներ է գրանցել:

Հատկապես ուզում եմ նշել «Ապրելու երկիր» կուսակցության խլացուցիչ ձախողումը, որը շատ դիտորդների կողմից կապվում էր Ռուբեն Վարդանյանի անձի հետ։ Այն նախորդ ՏԻՄ ընտրություններում բավականին լավ էր հանդես եկել: Սակայն այժմ, հավաքելով 3%-ից մի փոքր ավելի ` սա լուրջ ցուցանիշ է, որ Հայաստանի Հանրապետությունում երրորդ ուժի հարցումը, որը չի ասոցացվի ներկա կամ նախորդ կառավարություններ հետ, շարունակում է մնալ արդիական։

- Ինչպե՞ս կգնահատեք Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և ռազմական գործողությունների դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։

-Վերջին մի քանի օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունները բավական դինամիկ և կտրուկ են զարգացել ։ Հայտնի դարձավ նախնական հրադադարի համաձայնության գալու  մասին, ըստ որի՝ դադարեցվում են ռազմական գործողությունները։ Հրադադարի կետերի նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղը համաձայնել է Ադրբեջանի կողմից առաջադրված գրեթե բոլոր պահանջներին, այդ թվում՝ պաշտպանության բանակի զինաթափմանը, զրահատեխնիկայի դուրսբերմանը և պաշտոնական Բաքվի այլ պահանջներին։

Ռուսական խաղաղապահ զորախումբը և ռուս զինվորականներն ի սկզբանե ամեն ինչ արեցին ռազմական գործողությունները դադարեցնելու, խաղաղ բանակցություններ սկսելու և խաղաղ բնակիչների կյանքը փրկելու համար։ Ռուս խաղաղապահների գործունեությունն արժանի է ամենաբարձր գնահատանի։

Այս ֆոնին տարօրինակ է Երևանից լսել որոշ ձայներ, որոնք, Նիկոլ Փաշինյանի իշխանության լիակատար ինքնամեկուսացման պայմաններում, հնարավոր  են գտնում ինչ-որ բանում մեղադրելու ռուսական կողմին ընդհուպ մինչեւ ` ինչպես 2020թ. էր իբր ռուսական կողմի հետ գործողությունների համաձայնեցված լինելու մեջ։ Իհարկե, սա չի դիմանում որեւէ քննադատությանը, դրա ապացույցը չկա և չի լինելու։

Ավելին` պետք է ասեմ, որ այս ամբողջ ընթացքում ռուսական կողմը բարդ բանակցություններ էր վարում Բաքվի հետ՝ ստեղծված իրավիճակի հնարավորինս ոչ կոնֆլիկտային լուծման համար։

Ակնհայտ է, որ ռուսական կողմը գործել է  շատ կաշկանդված պայմաններում՝ ոչ միայն Ուկրաինայում շարունակվող հատուկ գործողության, այլև` Հայաստանի ներկայիս ղեկավարության բացահայտ ապակառուցողական քայլերի և հայտարարությունների, ինչը հրապարակայնորեն արտահայտվում է այդ թվում ՌԴ ԱԳՆ և հայկական համապատասխան կառույցների միջև կարծիքների փոխանակման մեջ։

Ռուս-հայկական հարաբերություններն, իհարկե, մեծ ճգնաժամ են ապրում, որը շարունակվում է բավականին երկար ժամանակ։ Մենք հիանալի հասկանում ենք, որ դեռևս 2018 թվականին թավշյա հեղափոխությունից հետո, չնայած բոլոր ամպագոռգոռ հայտարարություններին և հանրահավաքային խոստումներին, Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության իրական քաղաքական կուրսը հենց Լեռնային Ղարաբաղի հանձնումն էր  այն ձևով, որը թույլ կտար մեղքը բարդել Ռուսաստանի վրա: Մենք հիմա տեսնում ենք այս սցենարի իրականացումը։

Սա չի նշանակում, որ ռուսական քաղաքականության մեջ  սխալներ չեն եղել: Բայց միևնույն ժամանակ ակնհայտ է պաշտոնական Երևանի պատասխանատվությունն այն բանում, ինչը հիմա կատարվում է Լեռնային Ղարաբաղի հետ և չի թաքցվում Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից։ Կարծում եմ, որ ռուս խաղաղապահները հնարավորինս կշարունակեն իրենց ջանքերը  հարկադրաբար ձեռք բերված ու համաձայնեցված պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում։ Ցանկանում եմ հույս հայտնել, որ իրադարձությունները կզարգանան հնարավորինս խաղաղ և առանց հակամարտությունների, բայց, իհարկե, հաշվի առնելով այն իրողությունները, որոնք ի հայտ են եկել տարածաշրջանում 2020թ.:

Բայց, ըստ էության, դրանք զարգացան նախորդ տասնամյակների ընթացքում, երբ հայկական կողմը, հետխորհրդային առաջին հակամարտությունում ոչ առանց Ռուսաստանի մասնակցության հաջողության հասնելով, նախընտրեց հանգստանալ իր դափնիների վրա և չզբաղվել ռազմական շինարարությամբ այնքանով, որքանով պետք է արվեր՝ ի տարբերություն ռազմա և պետականաշինության, որն իրականացվել է Ադրբեջանում այս տասնամյակների ընթացքում և այս փուլում ցուցադրել է անվերապահ հաջողություններ և արդյունավետություն։ Սա պետք է ճանաչվի և արվեն համապատասխան եզրակացություններ:

 

Զրույցը վարեց Զարուհի Բաբուխանյանը






Նարեկ Գրիգորյանը հաղթական գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Նազենի Հովհաննիսյանը Մամուլի ազատության օրվա առթիվ գրել է.Մեզ ՈւՇԱԴԻՐ, բայց ոչ՝ վախեցած խոսք ու միտք եմ մաղթումՍպերցյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ռուբինի» դեմ խաղում(տեսանյութ)«Ինտերի» մեկնարկային կազմը «Վերոնայի» դեմ խաղում «ԻՐԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ ՀԱՂԹԵՑԻ ԵՐԿՐՈՐԴ ՌԱՈՒՆԴՈՒՄ ՆՈԿԱՈՒՏԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՎ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԶՄԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԲԱՅՐԱՄՈՎԸ ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՒԱՆ, ՄԻՐԶՈՅԱՆԸ՝ ԲԱՔՈՒ. ԿՈՊԻՐԿԻՆ Նովորոսիսկից մինչեվ Սեվաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններովԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ՎԱՀԱԳՆ ՉԱԼՅԱՆԸ 27 ՏԱՐԵԿԱՆ ԷՈ՞ր գինիներն են համադրվում պանրի հետԿյանք մահից հետո գոյություն ունի. մոլորակի ամենախելացի մարդը լուծել է մարդկության գլխավոր առեղծվածըԲրիտանական քաղաքականությունը մտել է անդառնալի փոփոխությունների փուլ. երկկուսակցական մոդելի ջախջախիչ պարտությունըԸնդդիմության ստերը. Նարեկ Մալյան«Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերայից առաջ նախ հնչեցին սիրված զինվորական երգերՄահացել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի մայրըՄերիլին Մոնրոյի մահվան առեղծվածը. ողբերգություն, վթար, թե՞ գաղտնի «օպերացիա»Թուրքիան փակել է իր երկինքն իսրայելական ինքնաթիռների համար և Նեթանյահուի՝ Ադրբեջան այցի համար օդային տարածքը բացելու մասին խոսք չկա․ Թուրքիայի ԱԳՆԱպոկալիպսիսը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո. աշխարհի վերջի մասին ամենասարսափելի մարգարեությունները«3+3»-ի հաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի կողմից որոշված ​​հերթականությամբ․ ԿոպիրկինՏելեգրամի միջոցով թմրանյութ ձեռք բերած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմինՍի Ցզինպինը Մոսկվա է այցելում շատ կարևոր, ստրատեգիական նշանակության առաջարկներով. Ուկրաինական աղբյուրՊետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը«Հաղթանակի օրը սադրանքի դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մայիսի 10-ին Կիևում լույսը կբացվի»․ ՄեդվեդևԶննությամբ հայտնաբերվել են թմրանյութ և ինքնաձիգի փամփուշտներ. նախաձեռնվել է քրեական վարույթՌուսական «Լանցետը» ոչնչացրել է անտառում թաքնվել փորձող ամերիկյան Bradley-ն (Տեսանյութ)Ինչ SMS հաղորդագրություններ չպետք է պահվեն ձեր հեռախոսում2025 թվականի թոփ 5 աստղագիտական ​​իրադարձություններըՎարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքինՆշվել է, թե որն է «աշխարհի ամենաօգտակար» բանջարեղենըՀաղթանակի օրն Ուկրաինայի կողմից իրական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կգա․ ՄեդվեդևՄեծ պատերազմը չհատեց Մեղրու սահմանը, բայց հավերժ մնաց ամեն մի հայի սրտումԿիսաբաց կրծքեր ու հայկական պար. Սոֆի Դևոյան կրտսսրի «տարազը» բուռն քննարկումների առարկա է դարձել հասարակության շրջանում (Video)Սիրիա պետությունը, ինչպես որ կանխատեսել եմ, բաժան-բաժան է լինում․ ԳեղամյանՄենք դեմ ենք պատրանքային խաղաղությանը. իշխանության խնդիր չէ սա՝ ժողովրդի անվտանգությունն է. Անահիտ ԵղոյանՌԴ-ն կոշտ պատասխան է տվել բանակցություններից դուրս գալու ԱՄՆ-ի սպառնալիքներին«Եռաբլուր» զինվորական պանթեոնում ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակինՀամայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը ժամանել է ԲաքուՈվ է Ռոզա Դավթյանի տալըՄանկական օնանիզմ (դեռահասների ձեռնաշարժություն). Շուտով «Բժշկի մոտ»Եթե Արցախ գնալու հնարավորություն ունենամ, առաջինը ծնողներիս ու ընկերներիս գերեզմաններին կայցելեմ. Սերժ ՍարգսյանՀույս, հավատ և պատվախնդրություն․ ոչինչ առանց պայքարի չի տրվում․ Սերժ ՍարգսյանԱդրբեջանը մեղադրում է Ռուսաստանին կիբեռհարձակում կազմակերպելու մեջԱնդրանիկ Թեւանյան. հիմա սա ցրողականի մոմետն էր, թե՞.... ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ Է ԸՆԴՈՒՆԵԼ 1998Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 479-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵՐ ԴԻՄՈՒՄԸ «Տիկնոջը փորձել են ճանապարհել, սակայն չի հանդարտվել, կամ՝ որդու հորդորով վերադարձել է արդեն ձեռնափայտով ու սպառնացել»․ Սրբազանը՝ Ալեքսանյանի մոր մասին (Տեսանյութ)Ես դատապարտում եմ ցանկացած բռնարարք. Կամո ԱրեյանՌուբեն Մխիթարյանը շնորհավորելով մամուլի ազատության օրը՝ գրել է.Ինչ տվյալներ էր պարունակում ձայնագրությունը և ինչո՞ւ դատարանը չթույլատրեց բարձրաձայնել տուժողներին. Բացառիկ զրույց 15 զինվորի գործովՄարդիկ, ովքեր իրենց ծննդյան ամսաթվում ունեն 1, 5, 3, 2 թվեր՝ ահա թե ինչ է ձեզ սպասվում մայիսին85-ամյա երաժիշտը շարունակում է ելույթ ունենալ աշխարհի ամենահեղինակավոր բեմերումԱՄՆ-ը հիպերձայնային հրթիռ է փորձարկել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top