Երևանում կինը երեխան գրկում սպառնում էր կամրջից ցած նետվել․ ըստ հավաքվածների՝ նա արցախցի է
Պատահար
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժողովրդին հայտնի «Վստրեչի» կամրջից մի կին երեխային գրկած սպառնում է ցած նետվելով՝ ինքնասպան լինել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ՊԾ հոգեբանների խումբը և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։