«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ «Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս «Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում» Մերցը խղճուկ խայտառակություն է. Մեդվեդև Թրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ «Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկը Արեգնազ Մանուկյանը կգնա տուն

Ինչո՞ւ է Ալիեւին պետք այս երեք ամսվա պաուզան

Միջազգային

Այս­պի­սով, Ար­ցա­խում ար­դեն սկսվել է հետ­հաշ­վարկ: Այ­սինքն, ար­դեն ա­ռաջ­նա­յինն այն չէ, թե քա­նի մարդ հե­ռա­ցավ Ար­ցա­խից, այլ այն, թե քա­նի՞ մարդ կմնա:

ԱՐՑԱԽ. ՎԵՐՋԻ՞Ց ԵՐԵՔ ԱՄԻՍ ՊԱԿԱՍ

Թե քա­նի մարդ կմնա Ար­ցա­խում, դա հայ ժո­ղովր­դի հա­մար չնչին, բայց ի­րա­տե­սա­կան հույս չէ: Ն­կա­տի ու­նենք, որ կա­րող է լի­նել գա­ղա­փար՝ ե­թե Ար­ցա­խի թե­կուզ մի փոք­րիկ հատ­վա­ծում հա­յե­րը մնան, դա ա­պա­գա­յում վե­րա­կանգն­վե­լու շանս է: Մի­գու­ցե, ե­թե ու­նե­նանք այն­պի­սի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բե­կում­ներ, որ այդ պա­հին գե­րիշ­խող աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ու­ժին հայ­կա­կան Ար­ցա­խը ձեռն­տու լի­նի, ա­պա վե­րածն­վե­լու հնա­րա­վո­րութ­յուն կլի­նի: Ընդ ո­րում, ապ­րում ենք այն­պի­սի բուռն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան փո­փո­խութ­յուն­նե­րի պայ­ման­նե­րում, որ ոչ մի տար­բե­րակ բա­ցա­ռել հնա­րա­վոր չէ:

Ամ­բողջ խնդիրն այն է, թե այս ի­րա­վի­ճա­կում գո­նե մեկ հայ կմնա՞ Ար­ցա­խում: Դա­տե­լով ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րից` կմնա: Հա­վա­նա­կա­նութ­յու­նը մոտ 20–30 հա­զար մար­դու կար­գի է: Ա­վե­լին, կա նաեւ տար­բե­րակ, որ ար­ցա­խա­հա­յե­րի մի փոքր մա­սը, ե­թե այն­տեղ կա­յուն վի­ճակ տես­նեն, կփոր­ձեն հետ գնալ: Ա­մեն դեպ­քում, դեռ այդ մա­սին վերջ­նա­կան բան ա­սե­լը վաղ է. Ար­ցա­խի նա­խա­գա­հի հրա­մա­նագ­րով Ար­ցա­խի Հան­րա­պե­տութ­յու­նը կդա­դա­րի գո­յութ­յուն ու­նե­նալ գա­լիք տար­վա հուն­վա­րի 1–ից, եւ դա պա­տա­հա­կան հրա­ման չէ: Կարող էր չէ՞ Ալիեւը պատտադրել Շահրամանյանին` ստորագրել, որ այս պահից Արցքախի Հանրապետություն չկա: Բայց չէ,. ստորագրվեց` հունվարի 1-ից: Նաեւ, Ադր­բե­ջա­նը դեռ ե­րեք ա­միս բաց է պա­հե­լու Լա­չի­նի մի­ջանց­քը՝ բո­լոր ցան­կա­ցող­նե­րին հե­ռա­նա­լու, նաեւ՝ հետ գա­լու տար­բե­րա­կով: Բայց կարող էր չէ՞ հայտարարել` մեկ շաբաթ եւ վերջ. ով գնաց` գնաց, ով մնաց` մնաց: Սակայն երեք ամիս. մինչեւ հունվարի 1-ը, անկախ նրանից, թե այդ պահին Արցխում հայ կմնա՞, թե` ոչ:

Սա­կայն այս պա­հին շրջա­նառ­վող վար­կած­նե­րով, վերջ­նարդ­յուն­քում մոտ 20–30 հա­զա­րի կար­գի հայ կա­րող է մնալ: Ա­վե­լի շուտ, դա ռուս­–ադր­բե­ջա­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի դաշ­տում է. միայն այդ դեպ­քում ՌԴ–ն կկա­րո­ղա­նա դեռ իր խա­ղա­ղա­պահ զո­րա­խում­բը պա­հել Ար­ցա­խում: Ընդ ո­րում, վե­րահս­կե­լով այն­պի­սի կա­րե­ւոր օբ­յեկտ, ինչ­պի­սին է Ս­տե­փա­նա­կեր­տի օ­դա­նա­վա­կա­յա­նը, ո­րի մի­ջո­ցով ռու­սա­կան ու­ժե­րը կա­րող են հաշ­ված ժա­մե­րի ըն­թաց­քում բազ­մա­պատկ­վել: Ինչ­–ինչ, բայց Մոսկ­վա­յում եր­կու նյո­ւանս պետք է որ հստակ գի­տակ­ցեն: Նախ, հենց Ար­ցախն է Հա­րա­վա­յին Կով­կա­սի այն ա­ռանց­քա­յին կե­տը, ո­րը ինչ­–որ կերպ վե­րահս­կե­լով, տա­րա­ծաշր­ջա­նում վե­րահս­կո­ղութ­յան գո­նե հե­ռանկար­ներ է հնա­րա­վոր ու­նե­նալ: Եվ երկ­րոր­դը. Ս­տե­փա­նա­կերտն ու օ­դա­նա­վա­կա­յանն այն վեր­ջին պաշտ­պա­նա­կան հատ­վածն են, ո­րը կորց­նե­լով, Մոսկ­վան գո­նե այս փու­լում լիո­վին կկորց­նի Հա­րա­վա­յին Կով­կա­սի այս ա­ռանց­քա­յին կե­տում ա­մեն մի վե­րահս­կո­ղութ­յուն: Արդ­յուն­քում, Մոսկ­վա­յի հա­մար այս պա­հին կեն­սա­կան հարց է, որ գո­նե 20–30 հա­զար հայ մնա Ար­ցա­խում, ո­րոնց, հաս­կա­նա­լի է, հիմ­նա­կա­նում կկենտ­րո­նաց­նեն Ս­տե­փա­նա­կեր­տում եւ հա­րա­կից հատ­ված­նե­րում:

ԱԼԻԵՎԻ ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ ՊԱՈՒԶԱՆ

Ա­լիե­ւը, հաս­կա­նա­լի է, հենց այն­պես չէ, որ հա­մա­ձայն­եց դրան: Հա­կա­ռակ դեպ­քում նախ՝ շատ մեծ էր ռուս­նե­րի հետ ու­ղիղ բախ­ման ռիս­կը: Եվ ա­մե­նա­կա­րե­ւո­րը. աշ­խար­հա­քա­ղա­քա­կան այն մեծ խա­ղում, ո­րը ծա­վալ­վել է այս պա­հին, Ա­լիեւն ակն­հայ­տո­րեն շատ լավ խա­ղում է «եր­կու ա­թոռ­նե­րի վրա»՝ բա­վա­րար հա­րա­բե­րութ­յուն­ներ պա­հե­լով ինչ­պես ՌԴ–Ի­րան ա­ռանց­քի, այն­պես էլ՝ Ա­րեւ­մուտ­քի հետ: Կ­հե­ռա­նա՞ն բո­լոր հա­յե­րը, նա հան­գիստ Մոսկ­վա­յին կա­սի՝ ես ի՞նչ ա­նեմ, նրանք գնա­ցին: Չե՞ն հե­ռա­նա, կա­րե­լի է դեռ ե­րեք ա­միս շա­րու­նա­կել «եր­կու ա­թոռ­նե­րի վրա» խա­ղը: Ընդ ո­րում, խոս­քը շատ ո­րո­շիչ ա­միս­նե­րի մա­սին է: Այս ե­րեք ամս­վա ըն­թաց­քում եր­կու շատ կա­րե­ւոր գոր­ծոն կա­րող է էա­կա­նո­րեն ա­վե­լի հաս­կա­նա­լի դառ­նալ:

Նախ, ո՞ւր է գնում ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը, եւ դրա­նում ինչ­քա­նո՞վ է հաղ­թա­կան, պարտ­վո­ղա­կան կամ մի­գու­ցե պա­տա­յին դառ­նում ռուս­նե­րի վի­ճա­կը: Ըստ այդմ էլ՝ Մոսկ­վան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հար­թա­կում հար­ձակ­մա՞ն, նա­հան­ջի՞, թե՝ պաու­զա­յի փու­լում է մնա­լու: Ու դա Ա­լիե­ւին հնա­րա­վո­րութ­յուն է տա­լու շատ ա­վե­լի ճիշտ եւ իր հա­մար անվ­տանգ հա­րա­բե­րութ­յուն­ներ կա­ռու­ցել ՌԴ­–ի հետ:

Երկ­րոր­դը. ի՞նչ ներ­քին ի­րա­վի­ճակ կա­րող է ա­ռա­ջա­նալ ԱՄՆ­–ի ներ­սում:

Հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րով նա­խօ­րեին հան­դես ե­կավ Բայ­դե­նը, պետք է ըն­կա­լել` որ­պես լրջա­գույն ազ­դակ նե­րա­մե­րիկ­յան ի­րո­ղութ­յուն­նե­րի մա­սին: Ըստ ԱՄՆ նա­խա­գա­հի, նա չգի­տի, թե ինչ­պես կա­րող է կան­խել «շատ­դաու­նը», այն է՝ ա­մե­րիկ­յան կա­ռա­վա­րութ­յան պետբ­յու­ջեից ֆի­նան­սա­վոր­ման դա­դա­րե­ցում՝ Կոնգ­րե­սի կող­մից բյու­ջեի հաս­տատ­ված չլի­նե­լու պատ­ճա­ռով: «Ե­թե ես դա ի­մա­նա­յի, ես ար­դեն կա­նեի դա»,–­ ա­սել է Բայ­դե­նը:

Ի­հար­կե, մինչ այս ԱՄՆ–ն է­լի շատ­դաուն­ներ ու­նե­ցել է, Թ­րամ­փի օ­րոք դա նույ­նիսկ ռե­կոր­դա­յին՝ 35 օ­րի հա­սավ: Սա­կայն ան­ցած բո­լոր դեպ­քե­րում այդ ըն­թաց­քում ակ­տիվ բա­նակ­ցութ­յուն­ներ կա­յին Ս­պի­տակ տան եւ Կոնգ­րե­սի մի­ջեւ, այ­սինքն՝ նա­խա­գա­հը «գի­տեր՝ ինչ ա­նի»: Այս դե­պքի ար­տա­ռո­ցութ­յու­նը, ան­նա­խա­դե­պութ­յու­նը հենց դա է՝ նա­խա­գա­հը «չգի­տի` ինչ ա­նի», եւ դա խոս­տո­վա­նում է: Դ­րա­նով նաեւ խոս­տո­վա­նում է, որ Կոնգ­րե­սի հետ այն­պի­սի խոր­քա­յին հա­կա­սութ­յուն­ներ կան, որ դրանց ել­քը Ս­պի­տակ տու­նը չի տես­նում: Գու­մա­րած դրան, Կոնգ­րե­սի հետ դեռ գար­նա­նը ձեռքբեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յամբ մին­չեւ 2025թ.­–ի պե­տա­կան պարտ­քի վե­րին շեմ հաս­կա­ցութ­յու­նը սա­ռե­ցվեց: Արդ­յուն­քում, ե­թե ե­րեք ա­միս ա­ռաջ ԱՄՆ ար­տա­քին պե­տա­կան պարտ­քը 32 տրի­լիոն դո­լար էր, պա հի­մա այն ան­ցել է 33,1 տրի­լիո­նը, ու նման ա­ճի տեմ­պեր ԱՄՆ–ն դեռ չէր տե­սել: Այդ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յան մյուս կող­մը պե­տա­կան ծախ­սե­րի էա­կան կրճա­տումն էր, եւ նոր բյու­ջեն հաս­տա­տե­լու հա­մար հենց դա է Կոնգ­րե­սը պա­հան­ջում՝ թի­րա­խա­վո­րե­լով մաս­նա­վո­րա­պես Ուկ­րաի­նա­յին տրվող ան­կա­ռա­վա­րե­լի գու­մար­նե­րի թե­ման: Ու հաշ­վի առ­նե­լով, որ ԱՄՆ–ն մտնում է նա­խընտ­րա­կան ժա­մա­նա­կաշր­ջան, Կոնգ­րե­սի հան­րա­պե­տա­կան­նե­րը, ի­հար­կե, դեռ շա­րու­նա­կե­լու են ամ­բողջ սրութ­յամբ այս գոր­ծի­քը կի­րա­ռել՝ Բայ­դե­նին ծայ­րա­հեղ խո­ցե­լի դարձ­նե­լու հա­մար: Ա­ռա­վել եւս, որ միա­ժա­մա­նակ նրա գլխին կա­խել են իմ­պիչ­մեն­տի սու­րը: Ա­հա, նման ծան­րա­գույն վի­ճակ է ԱՄՆ­–ի ներ­սում, ո­րը ինչ տես­քով ա­սես, որ կա­րող է զար­գա­նալ, ընդ­հուպ՝ քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մի, Ուկ­րաի­նա­յին ֆի­նան­սա­վո­րե­լուց հրա­ժար­վե­լ եւ այլն: Ա­ռա­ջի­կա եր­կու­–ե­րեք ա­միս­նե­րին այս հար­ցում եւս ո­րո­շա­կիութ­յուն կլի­նի, ընդ ո­րում, սա այն գոր­ծոն­նե­րից է, որ իր հեր­թին կա­րող է էա­պես ազ­դել Ռու­սաս­տանի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քե­րի վրա:

Կան նաեւ այլ գոր­ծոն­ներ, ո­րոնք Ա­լիե­ւին դրդում են զգու­շա­վո­րութ­յան: Այդ թվում՝ Չի­նաս­տա­նի վե­րա­բեր­մուն­քը եւ այլն: Արդ­յուն­քում, այս պա­հին կարճ դա­դար վերց­նելն Ա­լիե­ւին միան­գա­մայն ձեռն­տու է. ո՞ւր ու­նի շտա­պե­լու, նաեւ դեռ Ար­ցա­խի գրավ­ված հատ­ված­նե­րը յու­րաց­նել է պետք:

ՈՒՐ Է ԽԱՂԸ ՏԱՆՈՒՄ ՆԻԿՈԼԸ

Բայց ա­հա Նի­կո­լը ար­ցախ­ցի փախս­տա­կան­նե­րի մա­սով ա­ռաջ է տա­նում միան­գա­մայն այլ թեզ: Ըստ նրա. «Վեր­լու­ծութ­յուն­նե­րը ցույց են տա­լիս, որ ա­ռա­ջի­կա օ­րե­րին Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում այլեւս հայ չի մնա»:

Ճիշտ է, նա սո­վո­րա­կա­նի պես սրան–ն­րան է մե­ղադ­րում. «Սա էթ­նիկ զտման եւ հայ­րե­նազրկ­ման ուղ­ղա­կի ակտ է, եւ այն, ին­չի մա­սին մենք եր­կար ժա­մա­նակ ա­հա­զան­գում էինք մի­ջազ­գա­յին հան­րութ­յա­նը: Մի­ջազ­գա­յին տար­բեր խա­ղա­ցող­նե­րի կող­մից Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում տե­ղի ու­նե­ցող էթ­նիկ զտում­նե­րը դա­տա­պար­տող հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը կա­րե­ւոր են, բայց ե­թե դրանց չհե­տե­ւեն կոնկ­րետ գոր­ծո­ղութ­յուն­ներ, այդ հայ­տա­րա­րութ­յուն­ներն ըն­դա­մե­նը պատ­մութ­յան հա­մար բա­րո­յա­կան վի­ճա­կագ­րութ­յուն ստեղ­ծե­լու շար­քում կդիտ­վեն…»:

Բ­նա­կա­նա­բար, Նի­կոլն այս հայ­տա­րա­րութ­յան մեջ ո­րոշ փաս­տեր է մո­ռա­նում: Նախ, սա «մա­քուր» ցե­ղաս­պա­նութ­յուն է՝ այդ տեր­մի­նի ի­րա­վա­կան բո­լոր չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խան, այլ ոչ թե «էթ­նիկ զտման եւ հայ­րե­նազրկ­ման ուղ­ղա­կի ակտ»: Այ­սինքն, Նի­կոլն այն վար­չա­պետն է, ո­րի իշ­խա­նութ­յան գա­լուց 5 տար­վա ըն­թաց­քում միան­գա­մայն ա­պա­հով Ար­ցա­խը են­թարկ­վեց ցե­ղաս­պա­նութ­յան, ինչ­քան էլ որ սրան–ն­րան մե­ղադ­րի: Վեր­ջա­պես, գու­ցե նաեւ կբա­ցատ­րի՞, թե իր իշ­խա­նութ­յու­նը, բա­ցի ա­նի­մաստ սրան–ն­րան դի­մե­լուց, մե­ղադ­րե­լուց եւ բո­ղո­քե­լուց, իր հեր­թին ի՞նչ գործ­նա­կան քայլ է ա­րել՝ իր իսկ հայ­րե­նա­կից­նե­րի ցե­ղաս­պա­նութ­յու­նը թույլ չտա­լու հա­մար: Կամ ե­թե չէր կա­րող, ին­չո՞ւ չհե­ռա­ցավ, որ կա­րո­ղա­ցո­ղը գա եւ կան­խի ցե­ղաս­պա­նութ­յու­նը:

Ի­հար­կե, Նի­կո­լին չի հա­ջող­վե­լու իր կոնկ­րետ մե­ղա­վո­րութ­յու­նը «ցրել». նա, ան­կախ մնա­ցած բո­լոր դե­տալ­նե­րից, մե­ղա­վոր է, որ իր իշ­խա­նութ­յան օ­րոք ար­ցա­խա­հա­յութ­յու­նը ցե­ղաս­պան­վեց: Սա­կայն դա այլ հարց է: Այս պա­հին նկա­տենք, որ այդ­քան միան­շա­նակ խո­սե­լով բո­լոր ար­ցախ­ցի­նե­րի դուրս գա­լու հե­ռան­կա­րից եւ դրա­նով ա­վե­լորդ ազ­դակ հղե­լով Ար­ցա­խում մնա­ցող­նե­րին, թե պետք է հե­ռա­նալ, նա ցույց տվեց, թե ի­րա­կա­նում ին­չի է ու­զում հաս­նել, որն է գլխա­վոր նպա­տա­կը: Այ­սինքն, ե­թե ո­րոշ թվով ար­ցախ­ցի­ներ, դրա­նով պայ­մա­նա­վոր­ված՝ նաեւ ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ­նե­րը մնում են, մյուս ծրագ­րե­րը եւս կա­րող են հար­վա­ծի տակ մնալ: Ա­րեւ­մուտ­քի հա­մար, խո­շոր հաշ­վով, մինչ այս էլ խնդիրն այն չէր, թե քա­նի հայ է Ար­ցա­խում բնակ­վում կամ ինչ կար­գա­վի­ճա­կով: Խն­դի­րը` ռու­սա­կան զոր­քե­րին հա­նելն էր, ո­րն այս պա­հին լուծ­ված չէ, եւ կա­րող է լու­ծու­մը ձա­խող­վել, ե­թե այդ 20–30 հա­զար հա­յը մնա:

Այս տե­սանկ­յու­նից, երբ Վի­տա­լի Բա­լա­սան­յա­նը հրա­պա­րա­կա­յին խո­սեց, թե ին­քը ոչ մի դեպ­քում չի հե­ռա­նա­լու, դա նշա­նա­կում է, որ կա աշ­խա­տանք, որ նրա հետ գո­նե մի 25 հա­զար մարդ մնա: Թե­րեւս, պա­տա­հա­կան պետք չէ համար­ել նա­խօ­րեին տա­րած­ված այն ֆեյք լու­րը, թե՝ Բա­լա­սան­յա­նը եւս հե­ռա­ցել է, ձեր­բա­կալ­ված է եւ այլն: Հենց նման լու­րե­րը կամ Նի­կո­լի նման բնույ­թի հայ­տա­րա­րութ­յուն­ներն են, որ կա­րող են խթան դառ­նալ, որ մնալ ցան­կա­ցող­նե­րը մտքնե­րը փո­խեն: Ինչ­քա­նո՞վ կստաց­վի կամ չի ստաց­վի, դրա­նից ի­րոք շատ բան է կախ­ված, այդ թվում՝ Հա­յաս­տա­նի հե­տա­գա ճա­կա­տա­գի­րը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»Մերցը խղճուկ խայտառակություն է. ՄեդվեդևԹրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ«Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված