Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԷՋԸ` ՌԵԱԼ ՍՊԱՌՆԱԼԻՔ

Վերլուծություն

Հի­շո՞ւմ եք, որ 44–օր­յա պա­տե­րազ­մի օ­րե­րին խոս­վում էր տխրահռ­չակ Ար­գիշ­տի Ք­յա­րամ­յա­նի կող­մից 1500 ա­զե­րի­նե­րին ՀՀ անձ­նա­գիր տա­լու մա­սին: Հի­շո՞ւմ եք այն լու­րե­րը, թե ինչ դեր ու­նե­ցան դրանք Հադ­րու­թի անկ­ման հար­ցում: Եվ ա­հա այդ անձ­նագ­րե­րը կար­ծես թե երկ­րորդ ան­գամ են «կրա­կում»` թշնա­մին Ս­տե­փա­նա­կեր­տում տե­սան­յու­թեր է նկա­րում «ռեին­տեգ­րա­ցիա­յի» մա­սին: Եվ ի՜նչ փույթ, որ ակն­հայ­տո­րեն զռռում է «ռեին­տեգր­վող­նե­րի» ադր­բե­ջա­նա­կան ակ­ցեն­տը` Բաք­վի տե­ռո­րիս­տա­կան կազ­մա­վո­րու­մը դա խո­տի տեղ կերց­նում է «մի­ջազ­գա­յին հան­րութ­յուն» կո­չեց­յա­լին, ա­ռա­վելևս` որ վեր­ջի­նիս ձեռն­տու է «խո­տա­կեր» ձևա­նալ:

ԹՇՆԱՄՈՒ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՆՑԱԿԻՑՆԵՐԸ

Իսկ ՔՊ­–ա­կան քա­րոզ­չա­մե­քե­նան ա­նում է իր սև գոր­ծը: Նախ` ար­ցախ­ցի բռնա­գաղ­թած­նե­րի դեմ ա­տե­լութ­յան քա­րոզ­չութ­յան նոր ա­լիք, ո­րում օգ­տա­գործ­վում են ոչ միայն ֆեյ­քերն ու շար­քա­յին ժե­խե­րը, այլ ան­քամ Սու­րե­նա­վա­նի գյու­ղա­պե­տու­հին: Դ­րան հա­կազ­դող­ներ էլ կան` PR–ի մաս­նա­գետ Հայկ Դերզ­յա­նը և մի քա­նի ի­րա­վա­պաշտ­պան­ներ փաս­տա­հա­վա­քութ­յուն են ա­նում, որ­պես­զի ե­թե ոչ այ­սօր, ա­պա գո­նե իշ­խա­նա­փո­խութ­յու­նից հե­տո լուծ­վի թշնա­ման­քի և խտ­րա­կա­նութ­յան հան­ցա­կազ­մե­րի հիմ­քով այդ տա­կանք­նե­րին քրեա­կան պա­տաս­խա­նատ­վութ­յան են­թար­կե­լու հար­ցը: Փաս­տա­բան Ամ­րամ Մա­կին­յանն էլ ար­դեն հա­ղոր­դում է տվել դա­տա­խա­զութ­յուն` Սու­րե­նա­վա­նի գյու­ղա­պե­տու­հու կող­մից հան­ցա­գոր­ծութ­յուն կա­տա­րե­լու վե­րա­բեր­յալ:

Մ­յուս ուղ­ղութ­յու­նը Ար­ցա­խի նախ­կին նա­խա­գահ­նե­րի վրա Ար­ցա­խի անկ­ման մեղ­քը գցե­լը` ճիշտ այն­պես, ինչ­պես 44–օր­յա պա­տե­րազ­մում մի­տում­նա­վոր պար­տութ­յու­նը հետ­ևո­ղա­կա­նո­րեն գցում էին ՀՀ պաշ­տո­նա­թող նա­խա­գահ­նե­րի գրպա­նը: Տե­լեգ­րա­մում @­Կանչ ա­լի­քը զգու­շաց­րել էր, որ դա­վա­ճան կա­պի­տուլ­յան­տի ու­ղիղ հանձ­նա­րա­րա­կա­նով իշ­խա­նա­կան ողջ քա­րոզ­չա­կան հա­մա­կար­գը  եր­կու­շաբթ­վա­նից լծվե­լու է Ար­ցա­խի նախ­կին նա­խա­գահ­նե­րի վար­կա­բեկ­ման, նրանց տա­րա­տե­սակ մե­ղադ­րանք­ներ ա­ռա­ջադ­րե­լու գոր­ծին, բայց. «Նի­կո­լի հա­մա­պա­տաս­խան վայ­րում ապ­րող ար­ման­բա­բա­ջան­յա­նա­կերպ ո­րոշ էակ­ներ նույ­նիսկ չեն էլ սպա­սել լույ­սը բաց­վե­լուն։ Ն­րանք ար­դեն գի­շերն էին լու­րեր տա­րա­ծում, իբր Ար­ցա­խի նախ­կին ղե­կա­վա­րութ­յու­նը պայ­մա­նա­վոր­վել է Ադր­բե­ջա­նի հետ և­ անվ­տանգ Հա­յաս­տան ե­կել։ Դ­րան զու­գա­հեռ իշ­խա­նա­կան տե­ղե­կատ­վութ­յան  աղբ­յուր­նե­րը լծվել են Ար­ցա­խի նա­խա­գահ­նե­րի՝ իբր Հա­յաս­տան գա­լու լու­րի վրա բա­ցա­սա­կան ֆոն ձևա­վո­րե­լու կեղ­տոտ աշ­խա­տան­քին։ Հի­մար հար­ցեր են բարձ­րա­ձայ­նում, թե ինչ­պե՞ս ե­ղավ, որ Ռու­բեն Վար­դան­յա­նին ու Լ­ևոն Մ­նա­ցա­կան­յա­նին Ադր­բե­ջա­նը ձեր­բա­կա­լել է, իսկ Բա­կո Սա­հակ­յա­նին և Ար­կա­դի Ղու­կաս­յա­նին՝ թույլ տվել ան­վ­տանգ անց­նել Հա­յաս­տան։ Մի խոս­քով, Նի­կո­լի քա­րոզ­չութ­յունն իր պես կեղ­տոտ և փն­թի է աշ­խա­տում»։

Իսկ ԱԺ­–ում էլ օ­րա­կար­գում ընդգր­կել են Ռու­սաս­տա­նին ծայ­րա­հեղ զայ­րաց­նող Հ­ռո­մի ստա­տու­տի վա­վե­րաց­ման հար­ցը, Թեհ­րա­նում էլ ԱԽՔ Ար­մեն Գ­րի­գոր­յանն ա­ռա­վե­լա­գույնս փոր­ձել է «ջրել» Ի­րա­նի կա­ռու­ցո­ղա­կան ա­ռա­ջար­կութ­յուն­ներ: Այ­սինք` աշ­խա­տաց­նում են ան­գամ նո­մի­նալ դաշ­նա­կից­նե­րին ան­պայ­ման թշնա­մի դարձ­նե­լու մե­խա­նիզմ­նե­րը: Նաև տե­ղե­կատ­վութ­յուն կա, որ ԱԺ այս քա­ռօր­յա­յում սրանք ար­դեն հստակ դե­րա­բաշ­խում են ա­րել, ա­մեն մե­կին իր տեքս­տը տվել` չմո­ռա­նանք, որ դա կոմ­ֆոր­տի գո­տի է` այս տուր­բու­լենտ փու­լում հան­գիստ մարդ­կանց ու­ղե­ղը կլվա­նան։ Ըստ ա­մե­նայ­նի, ա­մեն ին­չը կկա­ռու­ցեն Ա­լե­նի գրառ­ման տրա­մա­բա­նութ­յան շրջա­նա­կում` ե­կեք հա­մախմբ­վենք, միաս­նա­կա­նութ­յուն, բան... Կոն­ջոր­յանն էլ հա­վա­նա­բար իր դա­տար­կա­միտ` քվա­զի­խոր­քա­յին բար­բա­ջան­քը կմիաց­նի, կա­սի «ազ­գին 30 տա­րի պա­ռակ­տել եք»։ Բայց ա­մե­նագլ­խա­վո­րը. ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ` հար­ցու­պա­տաս­խա­նի տի­րույ­թում Գրա­նա­դա գնա­լուն ըն­դա­ռաջ կա­պի­տուլ­յան­տը մի քա­նի ա­նոնս կա­նի, կա­սի` «լավ լուր ու­նեմ», դրա տակ մա­տու­ցե­լով «խա­ղա­ղութ­յան դա­րաշր­ջա­նի» ինչ­–որ «հու­սադ­րող», բայց ի­րա­կա­նում փուչ կամ կոր­ծա­նա­րար բա­ղադ­րիչ:

­Հա, նաև շա­տե­րը նկա­տել են, որ թշնա­մու կող­մից գե­րե­վար­ված բարձ­րաս­տի­ճան­նե­րի ցան­կը` Ռու­բեն Վար­դան­յան, գե­նե­րալ­ներ Լ­ևոն Մ­նա­ցա­կան­յան և Դա­վիթ Մա­նուկ­յան, չգի­տես ին­չից դրդված թշնա­մուն կա­մո­վին հանձն­ված Դա­վիթ Բա­բա­յան, ճշգրտո­րեն հա­մընկ­նում է կա­պի­տուլ­յանտ Նի­կո­լին ան­ցան­կա­լի ան­ձանց ցու­ցա­կի հետ: Եվ որ Նի­կոլն ու նրա «կիրթ և կա­ռու­ցո­ղա­կան» Իլ­հա­մը գոր­ծում են հա­մա­ժա­մեց­ված ռե­ժի­մով, չեն տես­նում միայն «կոյր մտօք» մար­դիկ:

 «21–ՐԴ ԴԱՐԸ ՄԵՐ ՎԵՐՋԻՆՆ Է ԼԻՆԵԼՈՒ, ԵԹԵ…»

Duxov

Այդ­պես է վեր­նագր­ված քաղ­բան­տարկ­յալ Ար­մեն Ա­շոտ­յա­նի բան­տա­յին թարմ վեր­լու­ծութ­յու­նը, ո­րը նաև տե­ղե­կատ­վա­կան աղ­մու­կից ո­րո­շա­կիո­րեն կտրված վեր­լու­ծա­բա­նի տե­սա­կետ է: Սա­կայն մինչ այդ նյու­թին անդ­րա­դառ­նա­լը դի­տար­կենք, թե ինչ է կա­տար­վում:

Ան­վի­ճե­լի է, որ Ար­ցա­խի ան­կու­մը ցե­ղաս­պա­նութ­յան հետ­ևան­քով իր ա­ղե­տա­լի մասշ­տա­բով գրե­թե չի զի­ջում 1915–ի ցե­ղաս­պա­նութ­յա­նը: Հիմ­նա­կան տար­բե­րութ­յունն այն է, որ Հա­յոց պե­տա­կան առ­կա­յութ­յու­նը (ո­րը կա, ինչ­քան էլ կա­պի­տուլ­յան­տը դրա հերն ա­նի­ծած լի­նի) կան­խեց Ար­ցա­խի բնակ­չութ­յան բնաջն­ջու­մը, սա­կայն 2018–ից ի վեր անց­կաց­ված ծրագ­րա­յին վնա­սա­րա­րութ­յան արդ­յուն­քում բռնա­գաղ­թը կան­խել չստաց­վեց: Ըն­դա­մե­նը այն հու­սա­հատ հե­րո­սա­կան վեր­ջին մար­տը, որ տվեց Ար­ցա­խի ՊԲ–ն իր ա­ռա­վել քան սահ­մա­նա­փակ հնա­րա­վո­րութ­յուն­նե­րով, մի քա­նի շա­բաթ­վա կամ գու­ցե` ամս­վա ժա­մա­նա­կի ռե­սուրս պարգ­ևեց Հա­յաս­տա­նին:

­Կա խո­սակ­ցութ­յուն վա­տա­գույն սցե­նա­րի մա­սին` որ ճիշտ ու ճիշտ Լոու­րենս Ա­րա­բիա­ցու բա­ղադ­րա­տոմ­սով կնքվել է մի­ջազ­գա­յին կոն­սեն­սուս` Հա­յոց պե­տա­կա­նութ­յունն ան­գամ նո­մի­նալ վի­ճա­կով վե­րաց­նե­լու, և մի­ջազ­գա­յին կոն­սեն­սու­սով 2018–ին Նի­կո­լի պես հրե­շին իշ­խա­նութ­յան բե­րե­լը սոսկ դրա մեկ­նարկն էր: Սա­կայն ե­թե պարզ­վի, որ գլո­բալ է­լի­տա­ներն այդ­պի­սի մտադ­րութ­յուն չու­նեն, բո­լոր դեպ­քե­րում ա­ռանց կա­պի­տուլ­յան­տի իշ­խա­նազրկ­ման պե­տա­կա­նութ­յան կո­րուս­տը կան­խել հնա­րա­վոր չէ:

Իսկ ինչ­պես տե­ղե­կաց­նում է քա­ղա­քա­գետ Ա­ղա­սի Ե­նոք­յա­նը, Նի­կոլն իր պա­հա­կախմ­բի ֆի­նան­սա­վո­րումն ա­վե­լաց­րել է 1,8 մլրդ դ­րա­մով: Դա ուղ­ղա­կիո­րեն բխում է նրա վա­խե­րից, զի նրա նկատ­մամբ հատ­կա­պես հի­մա ժո­ղովր­դա­կան ցա­սու­մը բա­ցար­ձակ է: Բա­վա­րար է, որ ա­ռա­ջարկ­վի գոր­ծո­ղութ­յուն, և փո­ղոց­նե­րը կո­ղող­վեն ժո­ղովր­դով: Սա­կայն տա­րօ­րի­նա­կա­բար Հա­մա­ժո­ղովր­դա­կան շարժ­ման կո­մի­տեի ան­դամ­նե­րից հատ­կա­պես Վազ­գեն Մա­նուկ­յա­նը և Ա­վե­տիք Չա­լաբ­յանն ա­մեն ինչ ա­րե­ցին` թա­փը մա­րե­լու հա­մար, դրան գու­մա­րած` Անդ­րա­նիկ Թ­ևան­յա­նի կող­մից Նի­կո­լից չտար­բեր­վող «սևուս­պի­տակ» Հայ­կո խա­ղաց­նե­լը: Ու­շագ­րավ է, որ Ռու­բեն Վար­դան­յա­նի և­ այլ գեր­յալ­նե­րի ա­ջակ­ցութ­յան հա­մար անց­կաց­ված եր­թը բազ­մա­մարդ էր` 10 հա­զար մաս­նակ­ցից ա­վել: Նույն­քան բազ­մա­մարդ էր և Եվ­րո­պա­յի հա­յե­րի հան­րա­հա­վա­քը Բր­յու­սե­լում... Այ­սինքն` հա­յե­րը սպա­սում են գոր­ծո­ղութ­յան կո­չի, այ­լա­պես... Ինչ­պես ար­ձա­նագ­րում է Ար­մեն Ա­շոտ­յա­նը. «Ար­ցախ­յան շարժ­ման մեկ­նար­կից, 1988թ.­–ից Ար­ցա­խի հար­ցը, Ար­ցա­խը պատ­կա­նում էր հենց մեզ՝ հա­յե­րիս: Ա­յո, այդ հար­ցում խառն­վում էին տար­բեր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շա­հեր, բայց Ար­ցա­խի հար­ցը չու­ներ դրսի տեր, դրա տե­րը մենք էինք, հայ ժո­ղո­վուր­դը:

Եվ մենք մի կող­մից հպար­տա­նում էինք դրա­նով, որ Ար­ցա­խը իր ծա­գու­մով դրսից բզբզած հարց չէր, ինչ­պես Սո­վե­տա­կան Միութ­յան փլուզ­ման ըն­թաց­քում ա­ռա­ջա­ցած այլ նմա­նա­տիպ հա­կա­մար­տութ­յուն­ներ, մյուս կող­մից արդ­յու­նա­վետ կեր­պով փոր­ձում էինք աշ­խա­տել դրսի հիմ­նա­կան դե­րա­կա­տար­նե­րի հետ՝ շա­հե­րի հա­մադ­րութ­յամբ չե­զո­քաց­նե­լով հնա­րա­վոր ցնցում­նե­րը:

­Փա­շին­յա­նը 2018թ.­–ից սկսեց քան­դել Ար­ցա­խի շուրջ ստեղծ­ված մի­ջազ­գա­յին դե­րա­կա­տար­նե­րի այդ կեն­սա­կան հա­վա­սա­րակշ­ռութ­յու­նը, միա­ժա­նակ հայ ժո­ղովր­դի մի­ջից հա­նե­լով Ար­ցա­խի հար­ցի տե­րը լի­նե­լու հան­գա­ման­քը: Արդ­յուն­քում՝ դրսի գի­շա­տիչ­նե­րի աչ­քե­րում ու­նե­ցանք ան­տեր մնա­ցած Ար­ցախ՝ այս­տե­ղից բխող կոր­ծա­նա­րար, բայց կան­խա­տե­սե­լի հետ­ևանք­նե­րով:

Աշ­խարհն իր ու­նե­ցա­ծին և շա­հե­րին լավ էլ տեր է կանգ­նում, օ­րի­նակ՝ Արև­մուտ­քը՝ Արևմտ­յան Թի­մո­րին, Կո­սո­վո­յին, Հա­րա­վա­յին Սու­դա­նին, իսկ Ռու­սաս­տա­նը՝ Ղ­րի­մին, Դոն­բա­սին, Աբ­խա­զիա­յին և­ այլն:

Ա­յո, աշ­խար­հը ցի­նիկ է, երկ­դի­մի, հաշ­վեն­կատ, բայց աշ­խար­հը մե­ղա­վոր չէ, որ մենք՝ հա­յերս, ան­տեր թո­ղե­ցինք Ար­ցա­խը: Մե­ղա­վո­րը միայն մենք ենք, որ ե­թե հի­մա տեր չլի­նենք ար­դեն Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յա­նը, կկորց­նենք նաև այն:

Ս­պա­րա­պե­տը վստահ էր, որ 21–րդ դա­րը մերն է լի­նե­լու: Ե­թե այ­սօր­վա ի­րա­կա­նութ­յու­նը չփո­խենք ինք­ներս, ա­պա 21–րդ դա­րը ոչ թե մերն է լի­նե­լու, այլ մեր վեր­ջինն է լի­նե­լու»:

Մթ­նո­լորտն ու ի­րա­վի­ճակն այն­պի­սին է, որ Հայկ Մա­մի­ջան­յա­նի ա­սած «կան­չը հնչեց­նե­լը» ան­խու­սա­փե­լի է դառ­նում: Սա­կայն կան ռիս­կեր, որ նա­խա­ձեռ­նութ­յու­նը կա­րող են ի­րենց կողմ քա­շել ԱԺԲ­–ի պես ար­կա­ծախն­դիր­նե­րին: Իսկ թե ու­մից են հի­մա ա­ռա­վե­լա­գույնս մրսած խո­շոր և մանր խա­ղա­ցող­նե­րը` եր­ևում է ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգս­յա­նի դեմ կեղ­տոտ քա­րոզ­չութ­յան ծայ­րա­հեղ ին­տեն­սի­վա­ցու­մից` բո­լոր ռե­սուրս­նե­րի ներգ­րա­վու­մով: Եր­ևի թե, չա­րա­կամ­նե­րը մի բան գի­տեն, որ «մրսում» են:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ