Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23 Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը «Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ «Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս

«Խաղաղության պայմանագիրը» դառնում է պահի միակ ռեալ սցենարը

Միջազգային

Եվ այս­պես, վեր­ջին տվյալ­նե­րով Ար­ցա­խից 100 հա­զար մար­դուց մի փոքր ա­վել դուրս է ե­կել, եւ ներ­կա­յումս գործ­նա­կա­նում հոս­քը կանգ է ա­ռել: Սա­կայն, ինչ­պես ար­դեն ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, այս պա­հին կա մեկ այլ ոչ պա­կաս էա­կան հաշ­վարկ եւս. իսկ ինչ­քա՞ն հայ է մնա­ցել Ար­ցա­խում:

ԻՆՉ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ ԱԼԻԵՎՆ ՈՒ ՆԻԿՈԼԸ

Մ­նա­ցող­նե­րի մա­սին այս պա­հին էլ ո­րե­ւէ հստակ տե­ղե­կութ­յուն չկա: Հի­շեց­նենք՝ օ­րերս Նի­կո­լից ե­կավ ազ­դակ, թե մին­չեւ վեր­ջին հայն Ար­ցա­խը լքե­լու է, ըստ այդմ, այս պա­հին կա ա­վե­լի շատ քա­րոզ­չա­կան տրյու­կի նման­վող կար­ծիք, թե բո­լո­րը հե­ռա­ցել են: Ս­րան զու­գա­հեռ կա այլ հաշ­վարկ եւս: Ե­թե բլո­կա­դա­յի սկզբից ի վեր Ար­ցա­խի ղե­կա­վար­նե­րը պնդում էին, թե շրջա­փակ­ման մեջ է 120 հա­զար ար­ցախ­ցի, ա­պա նշա­նա­կում է, որ ներ­կա­յումս մոտ 20 հա­զար մարդ դեռ պետք է այն­տեղ լի­նի: Կան նաեւ այլ փոր­ձա­գի­տա­կան գնա­հա­տա­կան­ներ, որ շատ ա­վե­լի ի­րա­տե­սա­կան է, որ Ար­ցա­խում այս պա­հին մնա­ցող­նե­րի թի­վը 5-15 հա­զար է:

Ա­մեն դեպ­քում, ե­թե թվե­րից զերծ մնանք, մեկ բան հաս­տատ է. Ար­ցա­խում մի քա­նի հա­զար հայ կա, գու­մա­րած, հնա­րա­վոր տար­բե­րակ է, որ հե­ռա­ցած­նե­րի մի փոքր մա­սը, ե­թե տես­նի, որ մնա­ցող­նե­րի հետ կապ­ված վի­ճա­կը կա­յուն է, կա­րող է նա­խընտ­րի հետ գնալ: Ըստ այդմ, ե­թե նոր շրջա­դար­ձեր չլի­նեն, մնա­լու են նաեւ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը՝ գո­նե նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րով նա­խա­տես­ված ժամ­կե­տում:

Այս­պի­սով, ե­թե ել­նենք այն տե­սութ­յու­նից, որ ար­ցա­խա­հա­յութ­յա­նը փաս­տա­ցի ցե­ղաս­պա­նութ­յան են­թար­կե­լու նպա­տա­կը ռու­սա­կան զի­նուժն այն­տե­ղից հե­ռաց­նելն էր, ա­պա գո­նե այս պա­հին այդ խնդի­րը լուծ­ված չէ: Իսկ դա նշա­նա­կում է, որ Ա­լիե­ւը կա­րո­ղա­նում է դեռ միա­ժա­մա­նակ խա­ղալ աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նութ­յան գլո­բալ եր­կու թե­ւի մի­ջեւ սե­փա­կան շա­հե­րը պա­հե­լով, ո­րը, ան­կաս­կած, նրա հա­մար լա­վա­գույն տար­բե­րակն է: Դա նրան ժա­մա­նակ է տա­լիս՝ սպա­սել, թե այդ եր­կու թե­ւի բա­խու­մը ո՞ւմ օգ­տին կա­րող է վերջ­նարդ­յուն­քում հան­գու­ցա­լուծ­վել, եւ, ել­նե­լով դրա­նից՝ հաղ­թո­ղի օգ­տին թեք­վել:

­Սա­կայն գլո­բալ խա­ղը շա­րու­նակ­վում է, եւ, բնա­կա­նա­բար, Ա­լիե­ւը շա­րու­նա­կում է փոր­ձե­րը՝ ա­ռա­վե­լա­գույնն այդ խա­ղից ստա­նալ, բայց նաեւ շրջան­ցե­լով գլո­բալ կող­մե­րից մե­կի հետ սուր բա­խում­նե­րի գնա­լուց: Ն­ման հե­ռան­կար նրան խոս­տա­նում է, օ­րի­նակ, Ս­յու­նի­քում ռազ­մա­կան հար­ված հասց­նե­լը: Սակայն Ի­րա­նը շա­րու­նա­կում է գրե­թե ա­մե­նօր­յա ռե­ժի­մով իր հիմ­նա­կան «կար­միր գծե­րից» մե­կը հա­մա­րել: Գու­մա­րած, դժվար է ա­սել, թե նման հար­վածն ինչ ներ­քին ռեակ­ցիա­ներ կա­ռա­ջաց­նի Հա­յաս­տա­նի ներ­սում, Նի­կո­լին այդ դեպ­քում կհա­ջող­վի՞ պա­հել իշ­խա­նութ­յու­նը, եւ իշ­խա­նա­փո­խութ­յան դեպ­քում նոր ու­ժե­րը չե՞ն շտա­պի կար­գա­վո­րել Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, ո­րը հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն ոչն­չաց­նում է հա­յաս­տան­յան ներ­կա ռե­ժի­մը: Բա­ցի այդ, օ­րերս Հա­յաս­տա­նում Չի­նաս­տա­նի Ժո­ղովր­դա­կան Հան­րա­պե­տութ­յան ար­տա­կարգ եւ լիա­զոր դես­պան Ֆան Յո­նը հայ­տա­րա­րեց, թե՝ Չի­նաս­տանն ու Հա­յաս­տա­նը հար­գում են միմ­յանց ինք­նիշ­խա­նութ­յունն ու տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը: Դի­վա­նա­գի­տա­կան այդ տո­նայ­նութ­յան տակ, ի­հար­կե, պետք է նկա­տել Չի­նաս­տա­նի հստակ ազ­դա­կը՝ կապ­ված մաս­նա­վո­րա­պես Ս­յու­նի­քի հետ: Եվ դա իր տրա­մա­բա­նութ­յունն ու­նի. «Զան­գե­զու­րի մի­ջանցք» աս­վա­ծը, դրա բուն ի­մաս­տով, խո­շոր հաշ­վով հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս ԱՄՆ-ին՝ դուրս գալ Չի­նաս­տա­նի ա­րեւմտ­յան՝ թյուր­քա­կան ծագ­մամբ ույ­ղուր­նե­րի գո­տի, ո­րը չի կա­րող չմտա­հո­գել Պե­կի­նին: Եվ Ա­լիե­ւը, մտնե­լով նման մասշ­տա­բա­յին խա­ղի մեջ, ի­հար­կե, պետք է այդ բո­լոր նյո­ւանս­նե­րը փոր­ձի հաշ­վի առ­նել:

Մ­յուս կող­մից` Վա­շինգ­տո­նը, որ ներ­կա­յումս փոր­ձում է այս գլո­բալ գոր­ծըն­թացն ա­ռաջ տա­նել եւ չկանգ­նեց ան­գամ ար­ցա­խա­հա­յութ­յա­նը ցե­ղաս­պա­նութ­յան հասց­նե­լու փաս­տի ա­ռաջ, ի­հար­կե, չի ցան­կա­նա Ա­լիե­ւին, ա­ռա­վել եւս՝ Նի­կո­լին նման պաու­զա­յի եւ կողմ­նո­րոշ­վե­լու ժա­մա­նակ տալ: Նի­կո­լը, այն պա­հին, երբ ռուս­նե­րի միջ­նոր­դութ­յամբ ձեռք բեր­վեց Ար­ցա­խի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ վեր­ջին հրա­դա­դա­րը, թե­րեւս հաս­կա­նա­լով նաեւ, թե ան­ձամբ իր հա­մար ինչ հե­տե­ւանք­ներ է վաղ թե ուշ ու­նե­նա­լու ար­ցա­խա­հա­յութ­յան ար­տաք­սու­մը, այն է՝ ցե­ղաս­պա­նութ­յու­նը, մի պահ փոր­ձեց գնալ պաու­զա­յի: Հի­շեց­նենք, նրա ա­ռա­ջին հայ­տա­րա­րությ­ու­նը, ըստ էութ­յան, ար­ցա­խա­հա­յութ­յանն ուղղ­ված կոչ էր՝ մնալ սե­փա­կան հո­ղի վրա, որ­տեղ նրանց վտանգ չի սպառ­նում: Սա­կայն այն բա­նից հե­տո, երբ նրա ԱԳ նա­խա­րար Ա­րոն Վա­շինգ­տո­նում բո­լո­րո­վին այլ կուրս վերց­րեց, Նի­կո­լը թե­րեւս սկսեց պարզ հաս­կա­նալ, որ կա­րող է ընդ­հուպ՝ կորց­նել պաշ­տո­նը: Ու դրա արդ­յուն­քը դար­ձավ ինչ-որ մե­կի գրած տեքս­տը կար­դա­ցո­ղի տես­քով նրա երկ­րորդ հայ­տա­րա­րութ­յու­նը, որն էլ տվեց 100 հա­զար ար­ցախ­ցի­նե­րի հե­ռա­նա­լու մեկ­նար­կը, ու զու­գա­հեռ Հա­յաս­տա­նում գե­րակ­տիվ տեմ­պե­րի հա­սավ հա­կա­ռու­սա­կան քա­րո­զար­շա­վը: Արդ­յուն­քում պաու­զան, որ այդ­քան պետք էր Նի­կո­լին այս պա­հին, նրան պար­զա­պես չտվե­ցին: Սա­կայն դրա­նով հան­դերձ, նրա այն նախ­նա­կան հայ­տա­րա­րութ­յու­նը ցույց տվեց, որ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ռուս­նե­րից վա­խե­նում է: Բա­ցի այդ, Ի­րա­նից ե­կող մշտա­կան հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը «կար­միր գծի» մա­սին, որ­քան Ա­լիե­ւին են վե­րա­բե­րում, նույն­քան էլ՝ Նի­կո­լին: Եվ այն, որ ԱԽՔ Ա­րմե­նին ու­ղար­կեց Թեհ­րան, հու­շում է, որ այդ­քան ակն­հայտ ա­մե­րիկ­յան թե­ւի վրա գոր­ծե­լով, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, նաեւ Ի­րա­նից վա­խի մեծ պա­շար ու­նի:

Ա­լիե­ւը եւս, չնա­յած հաղ­թո­ղի կեր­պա­րին, բարդ վի­ճա­կում է: Ն­կա­տենք, որ նա որ­քան էլ այս օ­րե­րին մե­կը մյու­սի հե­տե­ւից հայ­տա­րա­րութ­յուն­ներ է հնչեց­նում, թե հա­յե­րին չենք վտա­րում, նրանք կա­րող են մնալ, ապ­րել այս­տեղ, սա­կայն դրա­նով հան­դերձ, փաս­տերն այլ են: Ի վեր­ջո,  ցե­ղաս­պա­նութ­յուն է հա­մար­վում նաեւ՝ «Մի­տում­նա­վոր այն­պի­սի կեն­սա­պայ­ման­նե­րի ստեղ­ծումը այդ խմբի հա­մար, որ հաշ­վարկ­ված են հան­գեց­նե­լու նրանց լիար­ժեք կամ մաս­նա­կի ֆի­զի­կա­կան ոչն­չաց­մա­նը»: Ե­թե մաս­նա­վո­րա­պես ԱՄՆ-ն ցան­կա­նա այդ ուղ­ղութ­յամբ ա­ռաջ գնալ, Ա­լիե­ւը հաս­տատ «տա­կից դուրս չի գա»: Այ­սինքն, այս կամ այն կողմ ցան­կա­ցած քայ­լի դեպ­քում կա­րող է հար­ված գալ կա՛մ ՌԴ-Ի­րան-­Չի­նաս­տան ուղ­ղութ­յու­նից, կա՛մ՝ Ա­րեւ­մուտ­քից:

ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ ԳՐԱՆԱԴԱՅԻՑ

Ա­հա, հենց այս հա­կա­սա­կան վի­ճա­կի մեջ գտնվե­լով, Ա­լիեւն ու Նի­կո­լը պատ­րաստ­վում են մեկ­նել Գ­րա­նա­դա՝ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» շուրջ քննար­կում­նե­րը շա­րու­նա­կե­լու: Ա­մե­րի­կա­ցի­նե­րը, հաս­կա­նա­լի է, կփոր­ձեն հաս­նել ե­թե ոչ պայ­մա­նագ­րի ստո­րագր­ման, ա­պա գո­նե կող­մե­րի հաս­տատ­մա­նը, թե վի­ճե­լի էա­կան հար­ցեր չու­նեն եւ պատ­րաստ են ստո­րագ­րել:

Ի­րա­կա­նում, ի­րոք վի­ճե­լի հար­ցեր չեն մնա­ցել: Ան­գամ, մեծ վե­ճե­րի ա­ռիթ չի դառ­նա­լու կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հար­ցը: Ի­րա­կա­նում կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծար­կու­մը ձեռն­տու է ինչ­պես Ադր­բե­ջա­նին, այն­պես էլ՝ Հա­յաս­տա­նին, ե­թե միայն չի խոս­վում «մի­ջանց­քի» մա­սին՝ դրա բուն ի­մաս­տով: Սա­կայն հա­զիվ թե. ե­ղած տե­ղե­կութ­յուն­նե­րով, այդ պայ­մա­նագ­րում խոս­վե­լու է ըն­դա­մե­նը «պե­տութ­յուն­նե­րի սու­վե­րեն ի­րա­վունք­նե­րի ներ­քո ճա­նա­պարհ­նե­րը բա­ցե­լու» մա­սին: Որ­պես պայ­մա­նագ­րա­յին դե­տալ, հաշ­վի առ­նե­լով ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րը, դա նոր­մալ է, եւ Հա­յաս­տա­նի ամ­բողջ խնդիրն այս հար­ցում դա չէ, այլ այն, որ իր ներ­կա կշռով պար­զա­պես չի կա­րող ի­րա­կան վե­րահս­կո­ղութ­յուն տակ պա­հել այդ ու­ղի­նե­րը: Բայց հաշ­վի առ­նե­լով, որ դրա այ­լընտ­րան­քը պա­տե­րազմն է, այն էլ՝ մեծ ու­ժե­րի ներգ­րավ­մա­մբ, որ­տեղ Հա­յաս­տա­նը, քա­նի դեռ ու­նի Նի­կոլ եւ չու­նի նրան ու ա­մե­նա­կա­րե­ւո­րը՝ նի­կո­լիզ­մը փո­խե­լու ու­նակ այլ ներ­քին ուժ, պար­զա­պես կա­րող է ոտ­նա­տակ գնալ, նման պայ­մա­նա­գի­րը մնում է միակ տար­բե­րա­կը:

Եր­րորդ տար­բե­րակն էլ ու­նի Հա­յաս­տա­նը. շատ ա­րագ վե­րաց­նել նի­կո­լիզմն ու ներգ­րավ­վել ռուս-ի­րա­նա­կան դա­շին­քի մեջ, որն անվ­տան­գութ­յան կա­յուն ե­րաշ­խիք է: Միայն թե նի­կո­լիզ­մը վե­րաց­նե­լու ռեալ հե­ռան­կարն այս պա­հին պար­զա­պես տե­սա­նե­լի չէ, չնա­յած ա­մեն պա­հի կա­րող է ի հայտ գալ:

Ա­լիե­ւի հա­մար եւս նման «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» կար­ծես թե ըն­դու­նե­լի տար­բե­րակ կա­րող է լի­նել: «Զան­գե­զու­րի մի­ջանցք» կլի­նի, թե՝ ճա­նա­պարհ­նե­րի վե­րա­գոր­ծար­կում, սա­կայն կա մեկ էա­կան նյո­ւանս, ո­րը պար­զա­պես չես կա­րող հաշ­վի չառ­նել: Կո­մու­նի­կա­ցիա­նե­րի եւ հատ­կա­պես՝ եր­կա­թու­ղու գոր­ծարկ­ման հա­մար պետք է մի քա­նի տա­րի: Նախ, Հո­րա­դիզ-­Մեղ­րի-­Նա­խի­ջե­ւան-Ե­րասխ հատ­վածն ա­մե­նա­հա­մեստ հաշ­վարկ­նե­րով եր­կու տա­րուց ա­վե­լի ժա­մա­նակ է պա­հան­ջում: Իսկ Թուր­քիա-­Նա­խի­ջե­ւան եր­կաթգ­ծի կա­ռու­ցու­մը, ըստ Թուր­քիա­յի տրանս­պոր­տի եւ են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րար Աբ­դուլ­քա­դիր Ու­րա­լօղ­լո­ւի, կպա­հան­ջի 5 տա­րի: Ներ­կա ա­րագ փոխ­վող աշ­խար­հում ո՞վ ի­մա­նա, թե ինչ կլի­նի 2, ա­ռա­վել եւս՝ 5 տա­րուց: Մաս­նա­վո­րա­պես, ի՞նչ նոր ձե­ւա­փո­խում­նե­րի կեն­թարկ­վեն մեր տա­րա­ծաշր­ջա­նում Ռու­սաս­տա­նի, Ի­րա­նի, Չի­նաս­տա­նի եւ մյուս կող­մից՝ ԱՄՆ-ի դիր­քե­րը: Այ­սինքն, Ա­լիե­ւին մնում է կա՛մ­ այս պա­հին փոր­ձել ու­ժով վերց­նել Ս­յու­նի­քը, ո­րը, կրկնենք, մնում է շատ ռիս­կա­յին: Կա՛մ գ­նալ ի­րեն բա­վա­կա­նին հար­մա­րա­վետ պայ­ման­նե­րով «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի», ո­րը 2 կամ 5 տա­րի հե­տո կա­րող է ո­րո­շա­կի ե­րաշ­խիք­ներ ա­պա­հո­վել:

Այ­սինքն, տպա­վո­րութ­յունն այն է, որ Գ­րա­նա­դա­յում Ա­լիեւն ու Նի­կո­լը կփոր­ձեն ակ­տի­վո­րեն գնալ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ուղ­ղութ­յամբ, բայց նաեւ աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով այն բո­լոր ռիս­կե­րը, որն ու­նի այս պա­հին մեր տա­րա­ծաշր­ջա­նը: Ու կար­ծես թե այդ պաու­զան նաեւ խո­շոր խա­ղա­ցող­նե­րի հա­մար է ըն­դու­նե­լի՝ մեծ կոնֆ­լի­կտից գո­նե այս պա­հին խու­սա­փե­լու հա­մար:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակՊատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետԼեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներՈւկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»Մերցը խղճուկ խայտառակություն է. ՄեդվեդևԹրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ«Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». Շարմազանով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված