Ալիեւն ու Նիկոլը «գցեցին» ոչ միայն Նիկոլին, այլ նաեւ` ԱՄՆ-ին
Վերլուծություն
Աղմուկ-աղաղակը, որը նախօրեին Նիկոլը սարքեց ԱԺ-ում՝ հերթական անգամ փորձելով այս վիճակի պատասխանատվությունը բոլորի վրա գցել, բացի, իհարկե, իրենից, կարելի է հասկանալ: Ինչ-ինչ, բայց Նիկոլը հաստատ գիտակցում է, որ իր օրոք ողջ Արցախը ենթարկվել է ցեղասպանության, Հայաստանը կարող է հայտնվել նույն վիճակում, եւ հիմա պետք է պատասխանատվությունը ինչ-որ մեկի «ջեբը գցել»՝ հայ ժողովրդի համար պատմական ամենաատելի կերպարներից մեկի տխուր ճակատագրից խուսափելու համար: Կհաջողվի՞, հազիվ թե: Բայց դա այլ հարց է, իսկ տխուր իրողությունն այն է, որ այս պահին ունենք իշխանությունը զբաղեցնող Նիկոլ, որը շարունակում է իր գործը:
ՀԵՐԹԱԿԱՆ «ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ»
Նկատենք, որ այս իրավիճակում Նիկոլը եւս մի քանի ծանր հարված ստացավ: Առաջինը. տեւական ժամանակ ժողովրդին փորձում էին համոզել, թե միակ լուծումը ՄԱԿ-ից պետք է սպասել, Միրզոյան Արոն իրեն էր կոտորում, թե այ ՄԱԿ, շտապ առաքելություն պետք է ուղարկես Արցախ: Իսկ հիմա «Օմեգան» զավեշտանման բացատրություններ է փորձում տալ, թե ինչու այդքան գովերգված ՄԱԿ-ի խումբը մի բան էլ Ադրբեջանի օգտին եզրակացություն տվեց: Գումարած, Արոյի կողմից այդքան սիրված մեկ այլ երկիր եւս՝ ԱՄՆ-ն եւս բարձր մակարդակով հայտարարում է, թե իրենք բռնագաղթը հաստատող փաստեր չունեն ու դրանից հետո էլ, բնականաբար, Ֆրանսիայի օրինակով փորձում են մեղքը տանել ռուսների ուղղությամբ: Ու ինչպե՞ս հասկանանք, որ դրանից հետո Նիկոլը չի հապաղում ժամ առաջ վավերացնել ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի պահանջած Հռոմի ստատուտը՝ լիակատար թշնամության գնալով ռուսների հետ:
Սրանից զատ այն, որ Նիկոլը ԱԺ նույն նիստում նաեւ վերահաստատեց, որ Արեւմուտքի ներդրած հայտնի երեք սկզբունքների՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքները ճանաչելու եւ դելիմիտացիայի (հենց դրանով Արցախը ծախեցին), կոմունիկացիաները «երկրների ինքնիշխանության, իրավազորության, օրենսդրության, հավասարության եւ փոխադարձության սկզբունքի վրա» բացելու հիման վրա բանակցելու պատրաստակամություն հայտնեց, հերթական վկայումն է այն մասին, թե իրականում ով եւ ինչու հայաթափեց Արցախը: Եվ այստեղ Նիկոլը մեկ խոստովանությամբ հանդես եկավ, որը բավական կլինի նրա ապագա դատավարության համար: «Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանի բարձրագույն պաշտոնյաները, ասելով, որ խաղաղության գործընթացին համաձայն են, չեն վերահաստատել իրենց հավատարմությունը իմ նշված սկզբունքներին, ինչը կասկածներ է առաջ բերում, որ իրականում նրանք, խաղաղություն ասելով, նկատի ունեն իրենց որոշակի ենթադրյալ նկրտումները Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իրականացնելուց հետո»,- ասաց նա:
Այսպիսով, Նիկոլը փաստացի խոստովանում է, որ թեեւ Ալիեւին տվել է այն ամենը, ինչը նա պահանջել է, պատրաստ է տալ նաեւ մնացածը, այն է՝ անկլավները, սակայն Բաքուն անգամ դրանով չի բավարարվելու: Դա փաստացի վերչահաստատեց նաեւ Գրանադայում, որտեղ նրան պարտադրեցին հերթական փաստաթուղթը ստորագրել, ընդ որում, Ալիեի բացականությամբ: Նիկոլիյան խունտան, հասկանալի է, փորձում է այդ հայտարարությունը մեծագույն ձեռբերում հրամցնել: Բայց դա ընդամենը նրանց մեծագույն դավաճանության փաստաթղթային հաստատումն է. Ալիեւին խոստանում են ամեն ինչ, իսկ նա` ոչ մի բան: Ու հետո Նիկոլից ստորագրածը կպահանջի եւ կստանա` ոչինչ չտալով. բա հո մի Արծվաշենի համար պատերազմ չե՞նք անի:
Այս ամենը մեկ բան է ավելորդ անգամ ապացուցում. այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել «Բրյուսելի ձեւաչափով» եւ, որոնցից ելնելով, Նիկոլը մատը մատին չտվեց, երբ Արցախը ցեղասպանության էր ենթարկվում, իրականում շիրմա է եղել՝ հայ ժողովրդից ավելի մեծ զիջումների հեռանկարը թաքցնելու համար: Կարճ ասած, այն թեզը, որ առաջ էր տանում նիկոլյան խունտան, թե մի ամայի սարի համար հո պատերազմ չե՞նք անի, հասավ նրան, թե 120 հազար արցախահայի համար հո Հայաստանի 3 միլիոնին վտագի տակ չե՞նք դնի: Ու հիմա էլ դե հասնում է այն թեզին, թե բա հո Սյունիքի համար պատերազմ չե՞նք սկսի:
Այս ամենը, հասկանալի է, հերթական հիմնավորումն է այն թեզի օգտին, որ 2018թ.-ին Նիկոլին իշխանության է բերվել ոչ միայն Արցախը տալու, այլ նաեւ Հայաստանը ոչնչացնելու համար: Առավել եւս, երբ նա հազիվ հանձնած Արցախը, ակտիվորեն աշխատանք սկսեց ռուսներին վերջնականապես մեր երկրից դուրս մղելու ուղղությամբ: Եվ երբ այսքանից հետո նա դեռ բանտում չէ, նշանակում է, որ Հայաստանում չկա այն ներքին պոտենցիալը, որ կարող է ռեալ կերպով կանգնեցնել այդ ծրագրերը: Այսինքն, առաջ է գալիս այն հարցը, թե արտաքին ուժերը կկարողանա՞ն կամ կցանկանա՞ն կանգնեցնել այդ գործընթացը, հաշվի առնելով, որ այն շատերի համար է կործանարար:
ԱՄՆ-Ն ԹՈՒՐՔԻԱՅԻՆ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔ» ՉԻ ՏԱ
Սակայն վերջին օրերին մի շարք նյուանսներ նկատվեցին, որոնք հետաքրքիր հարցեր են բերում օրակարգ: Առաջինը, իսկ իրականում ո՞ւմ քաղաքականությունն է առաջ տանում Նիկոլը, թուրք-ազերիական տանդեմի՞, թե Արեւմուտքի: Ըստ այդմ, իսկ ո՞վ ասաց, որ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի շահերը Հայաստանում մեկը մեկին համապատասխանում են իրար: Այն փուլում, երբ պետք է ռուսներին հեռացնել, հասկանալի է, նրանք խաղում են համատեղ: Իսկ այն փուլում, երբ պետք է վերահսկեն Հայաստանը, կա՞ շահերի համընկնում:
Եվ ահա այն, որ լիբերաստ Մակրոնը, որ, իհարկե, գլոբալ լիբերալիզմի դրածոներից է, երբ հայտարարեց Հայաստանում տեղավորվելու սեփական պլանների մասին, դա մեկ բան է նշանակում՝ Վաշինգտոնը չի պատրաստվում Հայաստանն անվերապահորեն տալ Թուրքիային: Այն պարզ պատճառով, որ այդ դեպքում Թուրքիան անմիջապես կստեղծի եւս մեկ գլոբալ կայսրություն՝ Թյուրքական երկրների միությունը: Ընդ որում, տիրապետելով լրջագույն լծակների (նյութական եւ մարդկային մեծ ռեսուրսներ, աշխարհագրական գերնպաստավոր դիրք եւ այլն), այդ միությունը աշխարհաքաղաքական նոր բեւեռի հիմնադրման հայտ կներկայացնի՝ դառնալով ավանդական Արեւմուտքի համար նոր գլխացավանք եւ շատ ծանրակշիռ մրցակից: Դրա համար Թուրքիային մեկ «փոքրիկ» քայլ է մնացել՝ «Զանգեզուրի միջանցքը»՝ նրա նկատմամբ միանձնյա վերահսկողությամբ հանդերձ: Կտա՞ նման լծակ ԱՄՆ-ն Թուրքիային, հաշվի առնելով նաեւ, որ Անկարան զուգահեռաբար իր շոշափուկները տարածել է ողջ Եվրոպայով մեկ եւ, թիկունքին Թյուրքական միություն ունենալով, միանշանակ հաջորդ հարվածը կուղղի հենց Եվրոպային: Այսինքն այն, որ Վաշինգտոնը շտապեց Մակրոնին գործուղել Հայաստան, իհարկե, պատահական չէ:
ՈՒ ԻՆՉՊԵ՞Ս Է ՄԱԿՐՈՆԸ ԶԵՆՔ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆ
Միայն թե այդ ծրագիրը, ինչպես եւ տեսնում ենք, շատ լուրջ թերություններ ունի: Նախ, իսկ ո՞վ ասաց, որ Նիկոլին կհաջողվի ռուսներին դուրս մղել: Հաջորդը, Ալիեւը հրաժարվեց մեկնել Գրանադա: Թե ինչու, թերեւս արժե կրկնել: Այն «խաղաղության պայմանագիրը», որն ԱՄՆ-ն առաջ է տանում, ենթադրում է, որ «Զանգեզուրի միջանցք» փաստացի կլինի, բայց Վաշինգտոնը վերահսկողությունն իր ձեռքում կպահի: Ճիշտ է, հետո նա կեսբերան համաջայնվեց նոր հանդիպումների, նայց ձեռքին ունենալով նոր հաղթաթուղթ: Գրանագայում Նիկոլին եվրոպական կուտոկն էլ ավելի ծայրահեղ հակառուսական դաշտ տեղափոխեց` ամեն տիպի զելենսկիների, տիխանովսկայաների հետ ցուցադրական հանդիպումնեով: Հաջորդը, նրան նոր թուղթ ստորագրել տվին, բայց Ալիեւը դրանից զերք մնաց: Բայց նաեւ այս ամենով լիբերաստները ցույց տվեցին` Նիկոլը մերն է, ինչ ուզենք, կանենք:
Իմաստը սա է. ՌԴ-ին հեռացնելու եւ Հայաստանի աշխարհաքաղաքական վերահսկողությունն ԱՄՆ-ին անցնելու դեպքում հենց Վաշինգտոնն է ձեռքին պահելու «Զանգեզուրի միջանցքի» հիմնական «փականը»: Ադրբեջանը եւ Թուրքիան կարող են դրանից օգտվել, բայց այնքան, որքան նրանց կթույլատրվի: Եվ վերջ, ոչ մի Թյուրքական միություն: Իսկ այդ միջանցքին տրվում է «երկրների ինքնիշխանության, իրավազորության, օրենսդրության, հավասարության եւ փոխադարձության սկզբունքի վրա» պատրանքը, որ գլխավոր սխեման աշխատի. ով կղեկավարի Հայաստանի «ինքնիշխանությունը», նա էլ կվերահսկի այդ «փականը»: Իսկ Վաշինգտոնը, կրկնենք, այդ վերահսկիչի դերում տեսնում է իրեն՝ Փարիզին նշանակելով կատարածու: Ու ահա Էրդողան-Ալիեւ զույգը, ամերիկացիների օգնությամբ ստանալով Արցախը եւ եւս մեկ քայլով մոտենալով «Զանգեզուրի միջանցքը» իրենցով անելուն, ֆրանսիական նախաձեռնությունը համարեցին առիթ՝ հրաժարվելով Գրանադա մեկնել: Դրանով նաեւ ցույց տալով` տեսնենք, թե ինչի կարող եք հասնել:
Հաշվի առնելով, թերեւս, մեկ պարզ հանգամանք. Ֆրանսիան այդ ինչպե՞ս է պատրաստվում Հայաստանում տեղակայվել: Լավ, ասենք ռազմաբազա հիմնեցին, ինչպե՞ս են դրա գործունեությունն ապահովելու: Թուրքիայից, Ադրբեջանից եւ Իրանից (նաեւ օդային տարածքով) թողնող չկա: Հույսները Վրաստանն է, սակայն վրացական ներկա իշխանությունները սկսել են ամերիկացիների պահանջները չկատարել: Մնում է նոր հեղաշրջում կազմակերպել: Սակայն ժողովրդի միջոցով նոր «հեղափոխությունը» ռեալ չէ. վրացիները մեկ անգամ այդ փոսն ընկան եւ, ի տարբերություն հայերի, տեսածից սովորելու հատկություն ունեն: Ամերիկացիներին մնում է ռազմական հեղաշրջման տարբերակը, եւ կան տվյալներ, որ այդ նպատակով կենտրոնացնում են ուկրաինական պատերազմով անցած վրացի գրոհայիններին: Իսկ ռեա՞լ է նման հեղաշրջումը: Նախ, պաշտոնական Թբիլիսին դրան պատրաստվում է: Եթե ուժերը չներեն, հաստատ պատահական չէ, որ այս օրերին ռուսներն ակտիվորեն վերազինում են աբխազական ուժերին, պատահական չէր կարող լինել նաեւ Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի հետ նախօրեին Պուտինի հանդիպումը: Ու ամեն ինչ խոսում է այն մասին, որ Վրաստանի միջոցով Հայաստանում ռազմաբազաներ մատակարարել եւ, առհասարակ, որեւէ լուրջ մատակարարում իրականացնելու շանսեր Ֆրանսիան հազիվ թե ունենա:
Ամերիկացիների մոտ, իհարկե, Ալիեւի՝ Գրանադա չմեկնելն անհանգստություն առաջացրեց: Վաշինգտոնը, թերեւս, կանցնի ճնշումների, օրինակ, կարող են Ալիեւին ընդհուպ մեղադրել ցեղասպանության մեջ: Սակայն դրա շանսերն այս պահին շատ ավելի քիչ են, քան երկու օր առաջ, երբ պետքարտուղարությունը կոպիտ վրիպակ թույլ տվեց՝ հայտարարելով, թե բռնաճնշումների փաստեր չկան: Ու եթե այս լծակն էլ չկարողանա աշխատեցնել, ապա Բաքվի վրա ազդելու ավելի գործնական այլ լծակներ գոնե այս պահին տեսանելի չեն:
Իսկ թե Գրանադայում ինչ են միասին հայտարարել Մակրոնը, Շոլցը, Միշելը, երաշխիքներ են նրանք Նիկոլին խոստացել, այդ ամենի վրա թուրք-ազերիական տանդեմը պարզապես թքած ունի. սույն լիբերաստ մանկլօավիկներն անգամ սեփական անվտանգությունը չեն կարող այսօր երաշխավորել, ուր մնաց, որ Նիկոլին երաշխիք տան:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ