Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Ինչով է սպառնում իսրայելյան պատերազմը Հայաստանին

Միջազգային

Եվ, ի­հար­կե (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=266994&l=am), այն, ինչ տե­ղի է ու­նե­նում Իս­րա­յե­լի շուրջ, տա­րա­ծաշր­ջա­նում շատ հաշ­վարկ­ներ կա­րող է փո­խել:

­Բայց ի՞նչ է տե­ղի ու­նե­նում. ամեն բան որ­քան որ պարզ է, նույն­քան էլ՝ ան­հաս­կա­նա­լի: Եվ ա­ռա­ջին հեր­թին, թե այդ ին­չո՞ւ ՀԱՄԱՍ-ը մի բուռ մար­տիկ­նե­րով հան­կարծ ո­րո­շեց անց­նել մասշ­տա­բա­յին հար­ձակ­ման եւ հա­սավ այն­պի­սի հա­ջո­ղութ­յու­նն­երի, որ Իս­րա­յե­լը ստիպ­ված պա­տե­րազ­մա­կան դրութ­յուն հայ­տա­րա­րեց: Հաս­կա­նա­լի է, որ ա­ռանց կողմ­նա­կի օգ­նութ­յան նման հրաշք­ներ չեն լի­նում: Այս դեպ­քում կա հա­ջորդ հար­ցը՝ իսկ ո՞վ է այս ա­մե­նի թի­կուն­քում կանգ­նած, եւ ո՞րն է ի­րա­կան նպա­տա­կը: Իս­րա­յելն ու ԱՄՆ-ն­ ոչ պաշ­տո­նա­պես մատ­նան­շում են Ի­րա­նին: Չ­նա­յած, այլ վար­կած էլ կա: Պա­ղես­տի­նը եւ ՀԱՄԱՍ-ը շատ ա­վե­լի լավ հա­մա­գոր­ծակ­ցում են Թուր­քիա­յի հետ, ֆի­նան­սա­վոր­վում թուր­քա­կան տար­բեր խո­ղո­վակ­նե­րով: Իս­րա­յելն ու ԱՄՆ-ն, թեեւ աշ­խա­տում են Թուրք­իային չմե­ղադ­րել, սա­կայն արդ­յոք դա նրա հա­մար չէ՞, որ սե­փա­կան դաշ­նակ­ցին ա­ռա­ջին պլան չբե­րեն: Կամ որ այս խաղն ի­րա­կա­նում թուր­քե­րի մի­ջո­ցով սար­քել են Ի­րա­նին պա­տե­րազ­մի մեջ քա­շե­լու հա­մար:

­Բայց կա նաեւ այն վար­կա­ծը, որ այս հար­վածն ի­րոք կա­րող են Թուր­քիան եւ Ի­րա­նը, կամ եր­կու­սը հա­մա­տեղ, այլ տար­բե­րա­կով՝ նաեւ ա­րա­բա­կան ո­րոշ երկր­նե­րի մաս­նակ­ցութ­յամբ ծրագ­րած լի­նեն: Բա­ցատ­րութ­յունն այն է, որ օգտ­վե­լով Իս­րա­յե­լի ներ­քին ցնցում­նե­րից, հնա­րա­վոր է, որ ո­րո­շել են ոչն­չաց­նող հար­ված հասց­նել, եւ այս­տեղ ՀԱՄԱՍ-ի հար­վածն ըն­դա­մե­նը նա­խեր­գանքն է: Սեմ­յոն Բաղ­դա­սա­րովն էլ մի փոքր այլ վար­կած է ա­ռաջ տա­նում. սա դեռ հիմ­նա­կան հար­վա­ծը չէ, այդ դրա «գլխա­վոր փոր­ձը»:

Այս­քա­նից հե­տո, կա նաեւ այն վար­կա­ծը, որ ի­րա­կա­նում այս ա­մե­նը Իս­րա­յե­լի կազ­մա­կեր­պածն է, աս­նեք Ի­րա­նին պա­տե­րազ­մի մեջ քա­շե­լու կամ մի շարք այլ պատ­ճառ­նե­րով (­Գա­զա­յի հատ­վա­ծը վերջ­նա­կա­նա­պես մաք­րել, Իս­րա­յե­լը, որ­պես պե­տութ­յուն, լու­ծա­րել՝ բնակ­չութ­յա­նը վա­խեց­նե­լով՝ տար­հան­ման հա­մա­ձայն­վե­լու մի­ջո­ցով (են­թա­վար­կած­նե­րից մե­կով՝ Ար­ցախ) եւ այլն): Հիմ­նա­վո­րումն էլ այն է, թե պա­ղես­տին­յան զին­յալ­ներն ա­ռանց թույլտ­վութ­յան ան­գամ իս­րա­յել­յան սահ­մա­նա­յին զո­րա­մա­սե­րին մո­տե­նալ չէին կա­րող, ուր մնաց՝ գրա­վեին դրանք: Սա­կայն այս վար­կածն էլ իր թե­րութ­յունն ու­նի. այս հար­ձա­կումն Իս­րա­յե­լի հե­ղի­նա­կութ­յանն այն­պի­սի ծանր հար­ված հասց­րեց, որ դա աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով, նման խա­ղի հա­զիվ թե ո­րե­ւէ մե­կը գնար, ե­թե միայն նպա­տակն ի­րոք Իս­րա­յե­լի լու­ծա­րու­մը չէ, ո­րի հետ կապ­ված հա­մաշ­խար­հա­յին հրեա­կան շրջա­նակ­նե­րում հին վեճ կա:

Այս­պի­սով, այս պա­հին հիմ­նա­կա­նում կան հար­ցա­կան­ներ, ո­րոն­ցից նախ պետք է գլուխ հա­նել՝ հիմ­նա­կան վար­կած­ներ ու­նե­նա­լու հա­մար: Այ­սինքն, շատ դժվար է նաեւ պատ­կե­րա­ցում կազ­մել, թե այս ա­մենն ուր է տա­նում եւ արդ­յոք չի՞ վե­րած­վի տա­րա­ծաշր­ջա­նա­յին մեծ պայթ­յու­նի: Վեր­ջին հաշ­վով, ի­րա­վի­ճակն ին­չո՞վ կազ­դի հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նի վրա:

­Բայց մեկ բան հաս­տատ է՝ Հա­յաս­տանն այն խղճուկ վի­ճա­կում է, որ հնա­րա­վոր զար­գա­ցում­նե­րից մտա­հոգ­վե­լու լրջա­գույն ա­ռիթ, ի­հար­կե, պետք է ու­նե­նանք:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ