Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ՓԱԿ ՇՂԹԱՅԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Վերլուծություն

«Եր­ևա­նի ա­վա­գա­նու ընտ­րութ­յուն­ներ» քա­ղա­քա­կան կրկե­սը սա­հուն ան­ցավ պաշ­տո­նա­բա­ժան­ման կրկե­սի: Ա­վին­յա­նի ա­ռա­ջին տե­ղա­կա­լի հար­ցը կա­րող է նաև սա­սա­նել ՔՊ­–ի կա­յու­նութ­յու­նը, զի Ար­տակ Զեյ­նալ­յա­նը հան­գիստ կա­րող է հա­վակ­նել այդ պաշ­տո­նին, մինչ­դեռ Նի­կոլն ու­զում է սե­փա­կան կադր, ա­սենք` Ար­մեն Փամ­բուխչ­յան: Իսկ վար­չա­կան շրջան­նե­րի մա­սով «ա­պա­գան ե­կել է» Կենտ­րո­նի բնա­կիչ­նե­րի հա­մար` թա­ղա­պետ է նշա­նակ­վել ընդ­դի­մութ­յան «ա­կանջ­նե­րը ծա­մե­լու» ցան­կութ­յուն հայտ­նած Ժո­կո­յի փնթի դուստ­րը` Նո­ւարդ Վար­դան­յա­նը: Ծափ տվեք, ա­րա՛...

ՆԻԿՈԼԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՑՎԻ ԵՎ ՎԵՐՋ

­Կա­պի­տուլ­յան­տի վեր­ջին հար­ցազ­րույ­ցը Հ1–ով զար­մաց­րեց ան­գամ Ղա­զար­յան Պե­տո­յին: Պարզ դար­ձավ, որ ու­զում է ա­ռանց դի­մադ­րութ­յան հանձ­նել այն ա­մե­նը, ինչ պա­հան­ջում է թուրքը, պարզ դար­ձավ, որ ան­կախ բա­ռա­խա­ղե­րից տա­լու է և՛ Զան­գե­զու­րի մի­ջանցք, և՛ անկ­լավ­նե­րը: Պարզ է նաև, որ կանգ­նած ենք պա­տե­րազ­մի շե­մին, և պա­տե­րազ­մից չի փրկե­լու ո՛չ ռու­սը, ո՛չ էլ Արև­մուտ­քը: Իսկ Ար­ցա­խը կորց­նե­լուց հե­տո կանգ­նած ենք նաև ար­ցախ­ցի­նե­րին կորց­նե­լու վտան­գի ա­ռաջ` խուն­տան ա­նում է ա­մեն ինչ, որ­պես­զի նրանք ՀՀ­–ից էլ ար­տա­գաղ­թեն: Ինչ­պես իր բան­տա­յին էքսպ­րես–­վեր­լու­ծութ­յու­նում նշում է Ար­մեն Ա­շոտ­յա­նը. «Ա­յո՛, Ար­ցախ Նի­կո­լի մտքում, սրտում, խո­սույ­թում չկա: Շուրջ 2 ժա­մա­նոց հար­ցազ­րույ­ցում խոսք ան­գամ չհնչեց Ար­ցա­խի դեմ ադր­բե­ջա­նա­կան ագ­րե­սիա­յի, ար­ցա­խա­հա­յութ­յան հիմ­նախն­դիր­նե­րի, ան­գամ Բաք­վի բան­տե­րում պահ­վող Ար­ցա­խի քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րութ­յան մա­սին: Զ­րո սրտա­ցա­վութ­յուն, զրո բա­րո­յա­կա­նութ­յուն, զրո պա­տաս­խա­նատ­վութ­յուն: Ու այն է­ժան «կռու­տի­տը», թե հար­ցազ­րույց­ն ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան մա­սին է, չի ծած­կում Նի­կո­լի հո­գու և մտ­քի հսկա­յա­կան անց­քե­րը, ո­րով­հետև այս հար­ցերն ի­րա­կա­նում ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան հար­ցեր են: Բա­ցի դրա­նից, «Եր­ևա­նի զավ­թու­մը» օ­պե­րա­ցիան հիմ­նա­վո­րե­լու փոր­ձե­րի հա­մար նա գտավ ժա­մա­նակ»:

 ­Ռուս ռազ­մա­կան փոր­ձա­գետ Ա­լեք­սանդր Ար­տա­մո­նո­վը բա­վա­կա­նին պարզ ա­սում է. «Հո­ղից զրկված ժո­ղո­վուր­դը մա­հա­նում է: Ուս­տի, որ­պես­զի հա­յե­րը չվե­րած­վեն քրդե­րի, ո­րոնք Մա­կե­դո­նիա­յի ժա­մա­նակ­նե­րից ի վեր միշտ սե­փա­կան հող են խնդրել, դուք պետք է պայ­քա­րենք հի­մա։ Ե­թե ​​ինչ–որ մե­կը դա­վա­ճա­նել է հայ ազ­գի շա­հե­րին, ա­պա նրան պետք է վե­րաց­նել, քա­նի որ հա­կա­ռակ դեպ­քում ար­դեն ուշ կլի­նի։ Հույս դնել մի­ջազ­գա­յին հան­րութ­յան վրա՞. մի­ջազ­գա­յին հան­րութ­յու­նը ա­մեն ինչ կու­տի: Բա­նաձ­ևը նույնն է՝ նախ ժո­ղո­վուր­դը ինք­նու­րույն է կռվում, ինչ­պես աֆ­ղան­նե­րը, Սո­մա­լին, Պա­ղես­տի­նը, Ալ­ժի­րը։ Ե­թե ​​հա­յե­րը սա չհաս­կա­նան, ա­պա Ռու­սաս­տա­նը չի կա­րող Հա­յաս­տա­նին պաշտ­պա­նել։ Կո­չեր կան ար­ցախ­ցի հա­յե­րից, բայց Ռու­սաս­տա­նը կա­րո՞ղ էր ճա­նա­չել Ար­ցա­խը, ի՞նչ կապ ու­նի Հա­յաս­տա­նը դրա հետ: Պա­հան­ջել, որ Ռու­սաս­տա­նը ճա­նա­չի ու­րի­շի էքսկ­լա­վը և կռ­վի դրա հա­մար, երբ Ռու­սաս­տանն ար­դեն պա­տե­րազ­մի մեջ է, մի փոքր տա­րօ­րի­նակ է»:

ՍԵ­փա­կան ու­ժե­րով պաշտ­պան­վե­լու և Նի­կո­լին հե­ռաց­նե­լու մա­սին ա­սում է և ռու­սա­կան ազ­դե­ցութ­յա­նը դեմ հան­դես ե­կող արևմ­տա­մետ քա­ղա­քա­գետ Հ­րաչ­յա Ար­զու­ման­յա­նը: Նա դա­ ներ­կա­յաց­նում է կե­տե­րով, մաս­նա­վո­րա­պես.

1. Հայ ժո­ղովր­դի պե­տա­կան ինք­նիշ­խա­նութ­յան հիմ­նա­քար ու ող­նա­շար Ս­յու­նի­քի պաշտ­պա­նութ­յան կազ­մա­կեր­պում։

2. Հայ ժո­ղովր­դի մեջ կոն­սեն­սու­սի ձեռք­բե­րում` կապ­ված Փա­շին­յա­նի հե­ռա­նա­լու անհ­րա­ժեշ­տութ­յան հետ։

3. Հայ ժո­ղովր­դի միջև կոն­սեն­սու­սի ձեռք­բե­րում` կապ­ված ազ­գա­յին ա­ռաջ­նոր­դի ինք­նութ­յան հետ․ ո՞վ կա­րող է զբա­ղեց­նել վար­չա­պե­տի ա­թո­ռը, ինչ­պես նաև նրա հետ իշ­խա­նութ­յան ե­կող տեխ­նոկ­րատ­նե­րի կա­ռա­վա­րութ­յու­նը։ Կոն­սեն­սուս ա­ռաջ­նոր­դի և ն­րա կա­ռա­վա­րութ­յան վե­րա­բեր­յալ։

4. Իշ­խա­նա­փո­խութ­յան կազ­մա­կեր­պում ա­ռանց սո­ցիա­լա­կան ցնցում­նե­րի և պե­տա­կան ա­պա­րա­տի կա­յու­նութ­յան կորս­տի՝ հաշ­վի առ­նե­լով ար­տա­քին սպառ­նա­լիք­նե­րը։

Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հա­կա­ռա­կորդ փոր­ձա­գետ­ներն, այս­պի­սով, գործ­նա­կա­նում նույնն են ա­սում` դա­վա­ճա­նի հե­ռա­ցում և­ ինք­նա­պաշտ­պա­նութ­յուն: Եվ այլ տար­բե­րակ չի էլ մնում, քան­զի 21–րդ դա­րը ցե­ղաս­պա­նա­ծին դար է ա­ռա­վել քան երբ­ևէ: Ցե­ղաս­պա­նութ­յու­նը դար­ձել է սո­վո­րա­կան գոր­ծիք, գլո­բա­լիս­տա­կան ա­կումբ­նե­րի նիս­տե­րին եր­բեմն նույ­նիսկ հրա­պա­րա­կավ խոս­վում է, թե մո­լո­րա­կի բնակ­չութ­յու­նը քա­նի մի­լիար­դով պի­տի կրճատ­վի: Իսկ մաս­նա­վո­րա­պես մեր տա­րա­ծաշր­ջա­նում ցե­ղաս­պա­նութ­յուն­նե­րի ծրագր­ման մա­սին աս­վում է նա­խօ­րոք, և­ ակն­հայտ է, որ ոչ ոք չի էլ պատ­րաստ­վում դրանք կան­խել:

ԽՈՒՆՏԱՆ ՄԵՂԱՎՈՐ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ

­Մենք ար­դեն ա­ռիթ ու­նե­ցել ենք ա­սե­լու, որ Ար­ցա­խի կորս­տի հա­մար նի­կո­լենք մտա­դիր են մե­ղա­վոր նշա­նա­կել Ար­ցա­խի նա­խա­գահ­նե­րին, ու նախ­ևա­ռաջ դա վե­րա­բե­րում է Սամ­վել Շահ­րա­ման­յա­նին: Ն­րան այդ­պես հան­գիստ թշնա­մին թո­ղել է հա­տել ՀՀ սահ­մա­նը, որ­պես­զի Ա­լիև­ի «նոք­յար» Նի­կո­լը հան­գիստ կա­րո­ղա­նա սե­փա­կան բո­լոր մեղ­քե­րը դուրս գրել նրա վրա: Նի­կո­լի քա­րոզ­չա­մե­քե­նան էլ սոց­ցան­ցե­րում ա­ռանց մի րո­պե կանգ առ­նե­լու բան­սար­կութ­յուն­ներ է ար­տադ­րում նրանց մա­սին, ընդ ո­րում` մաք­սի­մալ բա­ժի­նը հաս­նում է Ար­կա­դի Ղու­կաս­յա­նին, Բա­կո Սա­հակ­յա­նին և Սամ­վել Շահ­րա­ման­յա­նին:

Ար­ցա­խի վեր­ջին նա­խա­գա­հին նաև հո­լո­վում են «հա­պա­ցույց» այն թե­զի, որ իշ­խա­նա­փո­խութ­յու­նից հե­տո պա­տե­րազմ կլի­նի, իսկ ան­ձամբ Նի­կո­լը բար­բա­ջեց, իբր թշնա­մին հար­ձակ­վում է ընդ­դի­մութ­յան ե­լույթ­նե­րի հետ­ևան­քով: 

Իսկ «լե­գալ» զրպար­տի­չի դե­րում սո­րո­սա­կան Թա­թուլ Հա­կոբ­յանն է, ում ստե­լու վրա բռնել են և՛ մե­դիա­փոր­ձա­գետ­նե­րը, և՛ քա­ղա­քա­ցիա­կան ակ­տի­վիստ­նե­րը: Վեր­ջերս էլ նա հայ­տա­րա­րեց, որ Սերժ Սարգս­յա­նի և­ այ­լոց «ե­րաշ­խիք­ներն» են մե­ղա­վոր, որ Ռու­բեն Վար­դան­յա­նը հի­մա Բաք­վի բան­տում է: Քա­ղա­քա­ցիա­կան ակ­տի­վիստ Նա­տա­լի Սա­ղի­յանն այդ ստի առն­չութ­յամբ փաս­տում է. «Երբ Թա­թուլ Հա­կոբ­յանն ակ­նար­կում է, որ Ռու­բեն Վար­դան­յա­նը հայտն­վել է Բաք­վի բան­տում, քա­նի որ հա­վա­տա­ցել է իր ան­մի­ջա­կան շրջա­պա­տի և Սերժ Սարգս­յա­նի կող­մից ստաց­ված ե­րաշ­խիք­նե­րին, լե­գի­տիմ հարց է ա­ռա­ջա­նում, թե որ­տե­ղի՞ց նա գի­տի, որ առ­հա­սա­րակ ե­ղել են ե­րաշ­խիք­ներ: Չ­լի­նի՞ Ռու­բենն ան­ձամբ է զե­կու­ցել Թա­թու­լին:

­Հա­կա­դար­ձեմ պա­րոն Հա­կոբ­յա­նին. ես էլ ու­նեմ լե­գի­տիմ ի­րա­վունք մտա­ծե­լու, որ հենց Փա­շին­յանն է բռնել տվել Ռու­բեն Վար­դան­յա­նին, քա­նի որ ըստ շրջա­նառ­վող տե­ղե­կատ­վութ­յան` նա սկզբում ան­խո­չըն­դոտ ան­ցել է Հա­քա­րիի ան­ցա­կե­տը, սա­կայն մի քա­նի քայլ հե­տո ադր­բե­ջան­ցի­ներն ի­րեն հետ են կան­չել և գեր­ե­վա­րել: Դե ա­պա­ցու­ցեք, որ այդ­պես չէ: Ռու­բեն Վար­դան­յանն ա­զա­տութ­յան մեջ սպառ­նա­լիք էր բա­ցա­ռա­պես Նի­կոլ Փա­շին­յա­նի հա­մար»:

­Սա­կայն սո­րո­սա­կան Թա­թու­լին հա­վել­վել է և սո­րո­սա­կան Հայկ Խա­նում­յա­նը, ո­րը բա­ցի Սամ­վել Շահ­րա­ման­յա­նի վրա տա­կառ գլո­րե­լուց, Հ1–ի ե­թե­րում ստանձ­նել է Սամ­վել Բա­բա­յա­նից հե­րո­սի կեր­պար կեր­տու­մը, ո­րը քիչ էր մնում փրկեր Ար­ցա­խը: «Ես հենց սեպ­տեմ­բե­րի 19–ին՝ պա­տե­րազ­մի օ­րը, ե­րե­կո­յան, երբ զան­գե­ցի Սամ­վել Շահ­րա­ման­յա­նին և խնդ­րե­ցի, որ պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը թող­նի Սամ­վել Բա­բա­յա­նի վրա, ով պատ­րաստ էր այդ պա­հին ստանձ­նել, ա­սա­ցի, որ ի­րեն ադր­բե­ջան­ցի­ներն ըն­դու­նում են որ­պես գոր­ծա­կալ, ա­ռանց նե­ղա­նա­լու, և դ­րա հա­մար դա­ժա­նո­րեն պատ­ժե­լու են։ Սեպ­տեմ­բե­րի ու­թի ե­րե­կո­յան Սամ­վել Բա­բա­յա­նին հրա­վի­րում են Ազ­գա­յին ժո­ղով։ Ես զան­գում եմ, հարց­նում՝ ի՞նչ եք խո­սել, ա­սում է, որ իր առջև դրել են, որ Ադր­բե­ջա­նը վերջ­նա­գիր է դրել, որ ե­թե ընտ­րութ­յուն տե­ղի ու­նե­նա ու Սամ­վել Շահ­րա­ման­յանն ընտր­վի, ո­րը միակ թեկ­նա­ծուն էր, ա­պա «հա­կաա­հա­բեկ­չա­կան օ­պե­րա­ցիա» են սկսե­լու»,–­ ա­սաց Հայկ Խա­նում­յա­նը։

­Քա­ղա­քա­գետ Գա­գիկ Համ­բար­յա­նը դա կո­չել է «Ս­յա­մոն փրկիչ էր» օ­պե­րա­ցիա, և Խա­նում­յա­նի ակ­տի­վութ­յու­նը պայ­մա­նա­վոր­ված է. «Ըստ ԶԼՄ–նե­րի Շու­շիից և Հադ­րու­թից տե­ղա­հան­ված­նե­րի գու­մար­նե­րի մա­խի­նա­ցիա­նե­րի պա­հով նրա դեմ հա­րուց­ված քրեա­կան գոր­ծով:

­Հի­մա էլ դա Հ1–ով փոր­ձում է այն թեզն ա­ռաջ տա­նել, թե ԻԲՐ ե­թե Սյա­մո­յին վստա­հեին իշ­խա­նութ­յունն Ար­ցա­խում, ա­պա ո­չինչ չէր լի­նի, ինչ­պես նաև Ար­ցա­խի հանձն­ման ողջ մե­ղա­վո­րութ­յու­նը բար­դում է Ռու­սաս­տա­նի վրա` այդ պե­տութ­յա­նը ներ­կա­յաց­նե­լով ոչն­չութ­յուն: 

­Ռուս­նե­րի մե­ղա­վո­րութ­յան մա­սին բազ­միցս եմ ա­սել և շա­րու­նա­կում եմ պնդել՝ ՌԴ–ն­ այն­քա­նով է մե­ղա­վոր այս ա­մե­նում, որ 2020–ի նո­յեմ­բե­րին ՀԵՆՑ Պու­տինն է փրկել Նի­կոլ Ան­հո­ղի իշ­խա­նութ­յու­նը և մեզ հա­մար ստեղ­ծել ա­ղե­տա­լի վի­ճակ... Ինչ վե­րա­բեր­վում է սույն սո­րո­սա­կա­նին, ա­պա զար­մա­նա­լի չէ, որ սա ու իր կուռք Սյա­­մոն շա­րու­նա­կում են վա­տա­բա­նել Ռու­սաս­տա­նին՝ ծա­ռա­յութ­յուն­ներ մա­տու­ցե­լով և՛ Նի­կո­լին, և՛ Նի­կո­լին 2018 թ­–ին Հա­յաս­տա­նում իշ­խա­նութ­յան բե­րած ու­ժե­րին՝ շա­րու­նա­կե­լով ա­ռաջ տա­նել «Ս­յա­մոն փրկիչ էր» տրա­գի­կո­մե­դիան և, որ­քան հաս­կա­նում եմ, պաշ­տոն­ներ են ցան­կա­նում ստա­նալ Նի­կո­լից...»։

Այս­պի­սով, ար­ցա­խա­դա­վութ­յու­նը Նի­կո­լի վրա­յից մաք­րե­լը և մեզ ինք­նաոչն­չաց­ման փակ շրջա­նում պա­հե­լը բազ­մա­ժանր է և բազ­մա­կող­մա­նի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ