⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկը Արեգնազ Մանուկյանը կգնա տուն Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ)

Ինչ հերթական խաղերի մեջ է Նիկոլը

Միջազգային

Եվ այս­պես, ինչ­պես Միր­զո­յան Ա­րոն, այն­պես էլ նրա հե­տե­ւից Նի­կո­լը հայ­տա­րա­րեց, թե Բիշ­քեկ չի գնա­լու: Այն է՝ ԱԳ նա­խա­րար­նե­րի եւ պե­տութ­յուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի հնա­րա­վոր հան­դի­պու­մը չի կա­յա­նա­լու: Ու­րեմն, ի՞նչ է դա նշա­նա­կում, եւ ի՞նչ հե­տա­գա է­ֆեկտ կու­նե­նա:

ԳՐԱՆԱԴԱՅԻՑ ՀԵՏՈ

­Նախ, ին­չո՞ւ Նի­կո­լը Բիշ­քե­կի հան­դի­պու­մից հրա­ժար­վեց: Դեռ շա­բաթ օ­րն էր նա իր վեր­ջին հար­ցազ­րույ­ցում փոր­ձում հա­մո­զել, թե ՌԴ-ի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վեկ­տոր փո­խե­լու խնդիր Հա­յաս­տա­նը չի դնում: Այ­սինքն, որ այդ հա­րա­բե­րութ­յուն­ներն աշ­խա­տան­քա­յին բնույ­թի են, եւ ե­թե խնդիր­ներ Հա­յաս­տա­նը տես­նում է, պարզ ու շի­տակ այդ մա­սին ա­սում է ռուս­նե­րին: Սա, ի­հար­կե, էա­պես տար­բեր­վում է ա­վե­լի վաղ Նի­կո­լի ա­րած հայ­տա­րա­րութ­յու­ննե­րից, թե՝ պետք է փո­խել Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յան հա­մա­կար­գը: Բայց այն, որ ինչ­պես Գ­րա­նա­դա­յի տխրահռ­չակ հան­դի­պու­մը, այն­պես էլ այս օ­րե­րի գո­բալ ան­ցու­դար­ձե­րը Նի­կո­լին պար­զա­պես պար­տադ­րում են՝ ՌԴ-ի հետ իր իսկ ձեռ­քով այդ­քան սրված հա­րա­բե­րութ­յու­ննե­րում նա­հանջ սկսել, այդ հար­ցազ­րույ­ցը նման ակ­նարկ­ներ միան­շա­նակ պա­րու­նա­կում էր:

Ա­վե­լին, Նի­կո­լը, թե­րեւս, պետք է որ սկսի հաս­կա­նալ նաեւ տրա­մադ­րութ­յուն­նե­րի այն կտրուկ փո­փո­խութ­յու­նը, որն Ա­լիե­ւի մոտ կա այս պա­հին: Այն է. Ա­լիե­ւը մի­գու­ցե հա­մա­ձայն­ի Շառլ Մի­շե­լի միջ­նոր­դութ­յամբ հան­դիպ­մանը, բայց կտրուկ դեմ է, ե­թե դրա­նում ներգ­րավ­վում են եվ­րո­պա­կան երկր­նե­րը, եւ դրա­նում լուրջ ի­մաստ կա: Այն է. Ֆ­րան­սիա­յին կամ Գեր­մա­նիա­յին միջ­նոր­դա­կան ֆունկ­ցիա տա­լու դեպ­քում այդ երկր­նե­րը նույ­նիսկ մե­խա­նի­կո­րեն դառ­նում են գոր­ծոն­ներ հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նում: Շառլ Մի­շելը եւս, թեեւ ներ­կա­յաց­նում է եվ­րո­պա­կան կա­ռույցը, սա­կայն նրա միջ­նոր­դութ­յու­նը ԵՄ-ի հա­մար մե­խա­նի­կո­րեն նման ճա­նա­պարհ չի բա­ցում, թեեւ գործ­նա­կա­նում եր­կու դեպ­քում էլ սե­ղա­նին դրված է «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» նույն տար­բե­րա­կը: Արդ­յուն­քում, երբ Նի­կո­լը, ի վնաս Հա­յաս­տա­նի, վա­զեց Գ­րա­նա­դա, այս դեպ­քում այն տպա­վո­րութ­յունն է, որ ա­ռաջ­նա­յի­նը նրա հա­մար ոչ թե «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» մա­սով ինչ-որ ձեռք­բե­րում­նե­րի հաս­նելն էր, այլ՝ Ֆ­րան­սիա­յի եւ ՆԱՏՕ-ի հա­մար Հա­յաս­տա­նում տե­ղա­վոր­վե­լու հար­ցում ինչ-որ տե­ղա­շար­ժե­րի հաս­նե­լը: Բայց հենց դա էլ դար­ձավ Գ­րա­նա­դա­յի ամ­բող­ջա­կան ձա­խո­ղու­մը. Ա­լիե­ւը հրա­ժար­վեց մեկ­նել եւ հի­մա էլ հայ­տա­րա­րում է. «ՀՀ վար­չա­պե­տը 6 ժամ թռչում է Գ­րա­նա­դա ան­հաս­կա­նա­լի հան­դիպ­ման, որ­տեղ քննարկ­վում է Ադր­բե­ջա­նը ա­ռանց Ադր­բե­ջա­նի մաս­նակ­ցութ­յան, բայց 2-3 ժամ Բիշ­քեկ թռչել չի կա­րող, կար­եւոր գոր­ծեր ու­նի: Այս մա­սին պետք է բաց խո­սել»:

­Բիշ­քե­կի դե­տա­լը դեռ մի կողմ թող­նենք եւ նախ ֆիք­սենք, որ Ա­լիե­ւի հա­մար, ըստ էութ­յան, Ֆ­րան­սիա­յի պար­տադ­րած քա­ռա­կողմ ձե­ւա­չա­փը «ան­հաս­կա­նա­լի հան­դի­պում» է: Եվ դա իր տրա­մա­բա­նութ­յունն ու­նի: Փաս­տը սա է. ար­տա­քին այլ ու­ժի, տվյալ դեպ­քում՝ Ֆ­րան­սիա­յի մի­ջո­ցով ՆԱՏՕ-ին կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջան մուտ­քին դեմ են նախ տա­րա­ծաշր­ջա­նա­յին հիմ­նա­կան երկր­նե­րը՝ ՌԴ-ն, Ի­րա­նը, Թուր­քիան: Ա­րեւմտ­յան կեց­ված­քով հան­դերձ, դրան միան­շա­նակ դեմ է նաեւ Վ­րաս­տա­նը. այ­լա­պես հա­զիվ թե վրա­ցի վար­չա­պե­տը մեջ մտներ՝ ե­վրո­պա­կա­նի փո­խա­րեն իր միջ­նոր­դութ­յունն ա­ռա­ջար­կե­լով: Վեր­ջա­պես, դեմ է նաեւ Ադր­բե­ջա­նը. Բա­քուն, ի­հար­կե, ու­զում է Եվ­րո­պա­յին գազ վա­ճա­ռել, բայց ոչ իր քթի տակ ՆԱՏՕ-ա­կան բա­զա­ներ տե­ղա­կա­յե­լու հե­ռան­կար­ներ սար­քել սե­փա­կան ձեռ­քով: Ա­մեն դեպ­քում, փաստն այն է, որ տա­րա­ծաշր­ջա­նի 5 երկր­ներն ի­րա­վի­ճա­կը հենց այդ­պես էլ տես­նում են, որ, ինչ­պես ե­րեկ ար­տա­հայտ­վեց Լավ­րո­վը՝ Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յունն ար­ձա­նագ­րում է Հա­յաս­տա­նի մի­ջո­ցով ՆԱՏՕ-ի շա­հե­րը Հա­րա­վա­յին Կով­կա­սում ա­ռաջ մղե­լու փոր­ձե­րը: Մենք այդ փոր­ձե­րը տես­նում ենք, դրանք ինչ-որ արդ­յունք­նե­րի հաս­նում են, բայց մենք խո­րա­պես հա­մոզ­ված ենք՝ հայ ժո­ղովր­դի մե­ծա­մաս­նութ­յու­նը շա­հագրգռ­ված է ՌԴ-ի հետ ա­վան­դա­կան եղ­բայ­րա­կան կա­պե­րի զար­գաց­մամբ: Եվ երբ բո­լո­րը դեմ են, ա­պա Նի­կո­լին մնաց Գ­րա­նա­դա­յում ան­գամ սե­փա­կան երկր­նե­րում զրո­յա­կան վար­կա­նիշ ու­նե­ցող Մակ­րո­նի եւ Շոլ­ցի հետ ինչ-որ ա­նի­մաստ թղթեր ստո­րագ­րել՝ դրա­նով էլ ա­վե­լի նսե­մաց­նե­լով Հա­յաս­տա­նը: Այ­սինքն, հե­տա­գա­յում էլ Նի­կո­լը կա­րող է շա­րու­նա­կել Մակ­րո­նի հա­մար Հա­յաս­տա­նում ոտ­նա­տեղ բա­ցե­լու փոր­ձե­րը: Սա­կայն քա­նի դեռ տա­րա­ծաշր­ջա­նա­յին մյուս հինգ երկր­նե­րը դրան դեմ են, այդ երկր­նե­րով շրջա­պատ­ված նի­կոլ­յան Հա­յաս­տա­նի նման փոր­ձե­րը մնում են ձա­խող­ման դա­տա­պարտ­ված:

ԻՍԿ ՖՐԱՆՍԻԱՆ ԿԱՐՈ՞Ղ Է ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՍՆԵԼ

Այդ ի­րա­վի­ճա­կը Գ­րա­նա­դա­յից հե­տո Նի­կո­լը հաս­կա­ցե՞լ է. պետք է որ հաս­կա­նար: Ա­ռա­վել եւս, դրա հա­մար ա­ռիթ էր նաեւ Ա­լիե­ւի հա­ջորդ մե­սի­ջը՝ ե­թե հայ­կա­կան կող­մը մեր­ժի Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­ման գոր­ծում ՌԴ միջ­նոր­դութ­յու­նը, կար­ծում եմ, դրա այ­լընտ­րան­քը կա­րող է լի­նել ԱԳՆ-նե­րի ու­ղիղ բա­նակ­ցութ­յուն­նե­րը: «Մ­յուս այլ հար­թակ­նե­րը մեր կող­մից կվեր­լուծ­վեն` նկա­տի ու­նե­նա­լով միջ­նորդ երկր­նե­րի վե­րա­բեր­մուն­քը»: Սա ֆրան­սիա­կան միջ­նոր­դութ­յան ա­մե­նաու­ղիղ մեր­ժումն է: Բայց դրա տակ նաեւ վատ թաքց­ված սպառ­նա­լիք կա. Մոսկ­վա­յին մեր­ժե­լու դեպ­քում Նի­կո­լը կա­րող է ստիպ­ված լի­նել Ա­լիե­ւի հետ դեմ առ դեմ բա­նակ­ցել, ո­րի հե­տե­ւանք­ներն ան­ձամբ Վո­վա­յի­չի հա­մար շատ ա­վե­լի ծանր են լի­նե­լու: Իսկ առ­հա­սա­րակ չբա­նակ­ցե­լու դեպ­քում, Ա­լիե­ւը Նի­կո­լի գլխին կա­խել է այս սպառ­նա­լի­քը. ««Բ­նա­կա­նա­բար, մեր երկր­նե­րի հա­րա­բե­րութ­յուն­նե­րի պատ­մութ­յու­նը նե­րա­ռում է ռու­սա­կան կող­մի միջ­նոր­դութ­յու­նը… Ցա­վոք, հայ­կա­կան կող­մը հրա­ժար­վեց այս հան­դի­պու­մից, եւ հարց է ա­ռա­ջա­նում՝ Հա­յաս­տա­նը խա­ղա­ղութ­յուն ու­զո՞ւմ է: Կար­ծում եմ՝ ոչ, քա­նի որ ե­թե խա­ղա­ղութ­յուն ցան­կա­նար, չէր հրա­ժար­վի այս հնա­րա­վո­րութ­յու­նից։ Սա այն է, ինչ մենք բո­լորս պետք է բա­ցա­հայտ ա­սենք։ Սա տես­նում են բո­լո­րը, ու սրա­նից պետք է ել­նել»:

ԻՆՉ ՍՊԱՍԵԼ ՆԻԿՈԼԻՑ

Այս տրա­մա­բա­նութ­յան պա­րա­գա­յում, Նի­կո­լը պետք է որ գնար Բիշ­քե­կի հան­դիպ­մա­նը: Բայց այդ դեպ­քում՝ ին­չո՞ւ չգնաց: Բա­վա­կա­նին լուրջ մտո­րում­նե­րի տե­ղիք է տա­լիս այդ հար­ցի մա­սին ՌԴ նա­խա­գա­հի օգ­նա­կան Յու­րի Ու­շա­կո­վի մեկ­նա­բա­նութ­յու­նը. «ՀՀ վար­չա­պետ Փա­շին­յա­նը ո­րո­շա­կի հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով կբա­ցա­կա­յի… Մեզ հայտ­նի է, բայց նա, հա­վա­նա­բար, ին­քը ինչ-որ կերպ կբա­ցատ­րի դա»: Ե­թե Ու­շա­կո­վը նկա­տի ու­նե­նար, թե Նի­կո­լը չի գնում Բիշ­քեկ ա­րեւմտ­յան ճնշում­նե­րի պատ­ճա­ռով, թե­րեւս ու­ղիղ տե­քստով այդ­պես էլ կա­սեր: Ա­ռա­վել եւս, երբ հաշ­վի ենք առ­նում, որ պաշ­տո­նա­կան Մոսկ­վան հենց ու­ղիղ տեքս­տով է խո­սում Ա­րեւ­մուտ­քի՝ Հա­յաս­տա­նում տե­ղա­կայ­վե­լու ծրագ­րե­րի մա­սին: Սա­կայն դրա փո­խա­րեն Ու­շա­կովն ա­վե­լաց­նում է, որ ե­թե Նի­կո­լը ո­րո­շեր գնալ ԱՊՀ պե­տութ­յուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի խորհր­դի նիս­տին, ա­պա, նրա հե­տ էլ, ինչ­պես Ա­լիե­ւի, Պու­տի­նը երկ­կողմ հան­դի­պում կու­նե­նար: Բայց ան­կախ դրա­նից, Պու­տի­նի շփում­նե­րը Փա­շին­յա­նի հետ կշա­րու­նակ­վեն. «Վեր­ջերս տե­ղի է ու­նե­ցել հե­ռա­խո­սազ­րույց։ Ն­րանք ուղ­ղա­կիո­րեն զրու­ցել են Պու­տի­նի ծննդյան օ­րը, բայց կա­յին ո­րոշ ա­ռար­կա­յա­կան պա­հեր: Բ­նա­կա­նա­բար, շփում­նե­րը կշա­րու­նակ­վեն, քննար­կե­լու շատ բան կա»: Այ­սինքն, այն տո­նայ­նութ­յունն է, որ Մոսկ­վան դեռ շա­րու­նա­կում է Նի­կո­լի հետ շփվել` որ­պես ոչ թշ­նա­մու: Եվ այս ֆո­նին, կա­րե­լի է նաեւ մտա­ծել, թե ռուս­ներն ըմբռ­նու­մով են մո­տե­նում կամ հար­գե­լի են հա­մա­րում Նի­կո­լի բա­ցա­կա­յութ­յու­նը Բիշ­քե­կում: Կամ նույ­նիսկ, որ կա նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն:

­Մի­գու­ցե, սա էլ է հնա­րա­վոր տար­բե­րակ: Ա­ռա­վել եւս, որ մինչ Նի­կո­լին հաս­նե­լը, Պու­տի­նը դեռ Ա­լիե­ւի հետ պայ­մա­նա­վոր­վե­լու հար­ցեր ու­նի: Այդ թվում, խա­ղա­ղա­պահ­նե­րի հետ կապ­ված, ա­պա նաեւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին նոր ի­րա­վի­ճա­կի, ո­րը ստեղծ­վել է Ար­ցա­խից հա­յե­րի դուրս գա­լու արդ­յուն­քում: Ընդ ո­րում, Ռու­սաս­տա­նը դեռ ու­նի ուկ­րաի­նա­կան խնդի­րը, այ­սինքն, այս ուղ­ղութ­յամբ ներ­կա պա­հին ա­ռա­վե­լա­գույ­նը կա­րող է մտա­ծել ի­րա­վի­ճա­կը հան­դարտ պա­հե­լու մա­սին: Եվ ե­թե այս տար­բե­րակն է, ա­պա պետք է են­թադ­րել, որ ե­թե ոչ Բիշ­քե­կում, ա­պա այլ ե­ռա­կողմ հան­դի­պում ա­ռա­ջի­կա­յում հնա­րա­վոր է:

­Բայց մյուս կող­մից, նաեւ չկա ո­րե­ւէ ե­րաշ­խիք, որ Նի­կո­լը, ան­գամ Ա­լիե­ւից ե­կած այս ճնշում­նե­րի պա­րա­գա­յում չի շա­րու­նա­կում հին խա­ղը: Իսկ դրա էութ­յու­նը հե­տեւ­յալն է՝ ան­հե­թեթ պատ­ճա­ռա­բա­նութ­յու­նն­երով բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը ձա­խո­ղել, որն ա­մեն ան­գամ 2018թ.-ից սկսած, Ա­լիե­ւին ռազ­մա­կան հար­վա­ծի ա­ռիթ է տա­լիս: Կոնկ­րետ դեպ­քում եւս Նի­կո­լն իր իսկ ձեռ­քով այդպիսի ա­ռիթ Ա­լիե­ւին տվել է: Երբ ինչ-որ թուղթ է ստո­րագ­րում՝ Հա­յաս­տա­նի 29,8 հա­զար քա­ռա­կու­սի կի­լո­մետ­րի մա­սին, դա են­թադ­րում է, որ ադր­բե­ջա­նա­կան է ճա­նա­չում նաեւ անկ­լավ­նե­րը: Իսկ Ա­լիեւն այդ հիմ­քով հայ­տա­րա­րում է, թե Հա­յաս­տանն «օ­կու­պաց­րել է իր հո­ղե­րը»: Ու ե­թե Նի­կո­լը շա­րու­նա­կի տա­պա­լել  բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը, թե՝ այս­տեղ չեմ ու­զում խո­սել, այն­տեղ եմ ու­զում, ա­պա դրա­նով Ա­լիե­ւին հիմք է տա­լիս՝ ռազ­մա­կան մի­ջոց­նե­րով «իր հո­ղե­րը» վերց­նել: Իսկ այդ նոր պա­տե­րազ­մի հիմ­նա­կան շա­հա­ռուն ակն­հայ­տո­րեն ԱՄՆ-ն­ է, թեեւ է­լի կմե­ղադ­րեն ռուս­նե­րին, թե Հա­յաս­տա­նի հա­մար լավ անվ­տան­գութ­յան ե­րաշ­խա­վոր չէ:

Մի խոսքով, որքան էլ ցավալի հնչի, բայց «խաղաղության պայմանագիր» կոչվածը ստորագրելը, անկախ նրանից, թե որտեղ կստորագրվի, նոր պատերազմից խուսափելու միակ տարբերակն է: Այսինքն, եթե Նիկոլը ամենամոտ ժամանակներս շարունակի պատճառաբանություներ մոգոնելով, այդ պայմանագիրը ստորագրելուց խուսափել, ապա եզրակացությունը կլինի միանշանակ` դիտավորյալ կամ Արեւմուտքի հրամանով մեզ նոր պատերազմի մեջ է ներքաշում, ընդ որում, նաեւ ամեն ինչ անելով, որ երկիրը զիկվի պաշտպանունակության մնացորդներից եւ դաշնակիցներից:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված