Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Ոտնատակ գնալու ռիսկը միայն ավելանում է

Միջազգային

­Բայց որ­քան էլ Նի­կո­լն Ալիեւին նոր պա­տե­րազ­մի ա­ռիթ տա (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=267266&l=am), մեկ է՝ ա­մեն ան­գամ Հեյդարովիչը կարող է անց­նել հար­ձակ­ման, եթե «բռնացնի» այն պա­հին, երբ ՌԴ-ն «խիստ զբաղ­ված» է: Սա­կայն, երբ խոսքն ար­դեն բուն Հա­յաս­տա­նի մա­սին է, Ա­լիե­ւը պետք է նա­յի նաեւ Ի­րա­նին՝ Թեհ­րա­նի «խիստ զբաղ­ված» լի­նե­լու պահ փնտրե­լով:

­Ռուս­նե­րի պա­րա­գա­յում հար­ցը հե­տեւ­յալն է. ի՞նչ է կա­տար­վում տվյալ պա­հին Ուկ­րաի­նա­յում: Սա­կայն այն, ինչ այս պա­հին կա­տար­վում է, հաս­տատ Ա­լիե­ւի օգ­տին չէ: Սկ­սենք ԱՄՆ-ից ե­կած վեր­ջին հայ­տա­րա­րութ­յու­նից: Ս­պի­տակ տան ռազ­մա­վա­րա­կան հա­ղոր­դակ­ցութ­յան հա­մա­կար­գող Ջոն Քիր­բին նա­խօ­րեին ա­սաց՝ ԱՄՆ-ն չի պատ­րաստ­վում «ա­նո­րոշ եր­կար ժա­մա­նա­կով ռազ­մա­կան օգ­նութ­յուն ցու­ցա­բե­րել Ուկ­րաի­նա­յին»: Ժա­մա­նա­կին այլ տեր­մի­նա­բա­նութ­յուն էր, թե՝ ԱՄՆ-ն Ուկ­րաի­նա­յին կօգ­նի այն­քան ժա­մա­նակ, որ­քան դրա կա­րի­քը լի­նի: Եվ նման տե­ղա­շարժն ԱՄՆ բյու­ջեով Ուկ­րաի­նա­յին ֆի­նան­սա­վո­րե­լու ժա­մա­նա­կա­վոր ար­գե­լքից հե­տո, սա ­կա­րե­լի է հա­մա­րել Կիե­ւին հղված երկ­րորդ պարզ ակ­նար­կը՝ պետք է սկսեք ձեր գլխի ճա­րը տես­նել:

Այս ա­մե­նին զու­գա­հեռ, թեեւ դեռ Կիե­ւը շա­րու­նա­կում է խո­սել «հա­կա­հար­ձա­կու­մից», սա­կայն նա­խօ­րեին ուկ­րաի­նա­կան ռազ­մա­ճա­կա­տի ա­մե­նաա­ռանց­քա­յին ուղ­ղութ­յուն­նե­րից մե­կում՝ Ավ­դեեւ­կա­յում սկսվեց ռու­սա­կան բա­նա­կի մասշ­տա­բա­յին օ­պե­րա­ցիան: Այս ուղ­ղութ­յան կա­րե­ւո­րութ­յու­նը ցույց տա­լու հա­մար հի­շեց­նենք միայն, որ Ավ­դեեւ­կա­յի պաշտ­պա­նա­կան հան­գույ­ցը Դո­նեցկ քա­ղա­քի հա­րե­ւա­նութ­յամբ ձե­ւա­վոր­վել է 2014թ.-ից ի վեր՝ դառ­նա­լով ա­մե­նաա­մուր հատ­ված­նե­րից մե­կը: Միա­ժա­մա­նակ, Ավ­դեեւ­կան ու­նի շատ ա­վե­լի մեծ ռազ­մա­կան, քա­ղա­քա­կան, ան­գամ՝ հո­գե­բա­նա­կան նշա­նա­կութ­յուն, քան նույ­նիսկ Բախ­մուտն էր: Եվ ա­հա այս հատ­վա­ծում ռուս­նե­րը հար­ձակ­ման ա­ռա­ջին փու­լում կա­րո­ղա­ցան ար­ձա­նագ­րել լուրջ արդ­յունք­ներ (քար­տե­զում): Պաշտ­պա­նա­կան հան­գույ­ցը հյու­սի­սից շրջանց­ված է: Հ­յու­սի­սա­յին թե­ւում ռուս­նե­րը կա­րո­ղա­ցան նաեւ գրա­վել ա­մե­նագլ­խա­վոր հե­նա­կե­տը` կոկ­սա­քի­միա­կան գոր­ծա­րա­նը` հա­րա­կից բար­ձունք­նե­րով հան­դերձ, ո­րը հնա­րա­վո­րութ­յուն կտա վե­րահս­կել Ավ­դեեւ­կա­յի ողջ հյու­սի­սա­յին ծայ­րա­մա­սերը` քա­ղա­քի մո­տե­ցում­նե­րով հան­դերձ: Հա­րա­վից եւս ակ­տիվ հար­ձա­կո­ղա­կան գոր­ծո­ղութ­յուն­ներ կան, ե­ւ այս պա­հի դրութ­յամբ Ավ­դեեւ­կա տա­նող վեր­ջին ճա­նա­պար­հը, որն անց­նում է Օռ­լով­կա բնա­կա­վայ­րով, ռու­սա­կան ու­ժե­րի կրա­կա­յին հսկո­ղութ­յան տակ է: Ուկ­րաի­նա­կան հրա­մա­նա­տա­րութ­յու­նը փոր­ձում է հնա­րա­վոր բո­լոր ռե­զերվ­ներն այստեղ տե­ղա­փո­խել: Սա­կայն «հա­կա­հար­ձակ­ման» արդ­յուն­քում ռե­զերվ­ներ, այդ թվում՝ զին­տեխ­նի­կա­յի մա­սով, գրե­թե չկան, այլ ճա­կատ­նե­րից ու­ժեր հա­նե­լը գոր­ծնա­կա­նում անհ­նար է, քա­նի որ ռուս­ական բա­նա­կը սուր լար­վա­ծութ­յան տակ է պա­հում ողջ ռազ­մա­ճա­կա­տը: Ա­վե­լին, կան նա­խան­շան­ներ, որ այս հատ­ված­նե­րում եւս ռու­սա­կան բա­նա­կը կա­րող է նման այլ մասշ­տա­բա­յին գոր­ծո­ղութ­յուն­ներ սկսել: Արդ­յուն­քում, ե­թե այս ա­մենն ա­վարտ­վի Ավ­դեեւ­կա­յի պաշտ­պա­նա­կան հան­գույ­ցի փլուզ­մամբ, ա­պա դա միան­շա­նակ տա­նե­լու է ողջ ռազ­մա­ճա­կա­տի փլուզ­ման, եւ վի­ճա­կը կա­յու­նաց­նե­լու հնա­րա­վո­րութ­յուն Կիե­ւը հա­զիվ թե այս ան­գամ կա­րո­ղա­նա գտնել:

Ինչ վե­րա­բե­րում է Ի­րա­նին, ա­պա այս­տեղ նախ պետք է հաշ­վի առ­նել, որ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում որ­քան թե­ժա­նում է մթնո­լոր­տը, այդ­քան ինչ­պես Ի­րա­նի, այնպես էլ Ռու­սաս­տա­նի հա­մար կա­րե­ւոր­վում է Հա­րա­վա­յին Կով­կա­սը՝ եր­կու երկր­նե­րի կա­պի խա­թա­րում թույլ չտա­լու հա­մար:

Ա­մեն դեպ­քում, Իս­րա­յե­լի շուրջ ի­րա­վի­ճա­կը շա­րու­նա­կում է նոր զար­գա­ցում­ներ ստա­նալ: Բուն բա­խում­նե­րի հատ­վա­ծում՝ Գա­զա­յում, իս­րա­յել­յան բա­նա­կը ցա­մա­քա­յին օ­պե­րա­ցիա սկսե­լու հար­ցում նկա­տե­լի խնդիր­ներ ու­նի. տան­կե­րով մտնել ար­դեն ա­վե­րակ­նե­րի վե­րած­ված գո­տի, որ­տեղ ա­մեն ճեղ­քից սպա­սե­լի նռնա­կա­նե­տի հար­վածը կա­րող է ծանր հե­տե­ւանք­ներ ու­նե­նալ: Մ­յուս կող­մից, էա­պես սրվել է նաեւ Լի­բա­նա­նի ուղ­ղութ­յամբ ի­րա­վի­ճա­կը, եւ այս դեպ­քում իս­րա­յել­յան բա­նա­կը ստիպ­ված է գործ ու­նե­նալ Հեզ­բո­լա­հի կար­գի լուրջ մար­տա­կան միա­վո­րի դեմ: Իսկ այդ դեպ­քում պետք է հար­ված­նե­րի սպա­սել նաեւ սի­րիա­կան, իրա­ք­յան, հոր­դա­նան­յան ուղ­ղութ­յու­ննե­րից: Իս­րա­յե­լի հա­մար լուրջ խնդիր է նաեւ ա­րաբ­նե­րի հետ ներ­քին բա­խում­նե­րի հե­ռան­կա­րը, եւ երբ երկ­րի ողջ բնակ­չութ­յա­նը հրաձ­գա­յին զենք են բա­ժա­նում, ա­պա միայն դա ար­դեն հու­շում է այդ վտան­գի մե­ծութ­յան մա­սին: Գու­մա­րած տա­րա­ծաշր­ջա­նի երկր­նե­րի ռեակ­ցիան: Սաուդ­յան Ա­րա­բիան ակ­տիվ բա­նակ­ցութ­յու­նն­երի մեջ է Ի­րա­նի հետ, Քա­թա­րը սպառ­նում է դա­դա­րեց­նել գա­զի ար­տա­հա­նու­մը, ին­չը հա­մաշ­խար­հա­յին է­ներ­գե­տիկ շու­կա­նե­րի հա­մար կնշա­նա­կի կո­լապ­սա­յին վի­ճակ: Մին­չեւ իսկ Պա­ղես­տինն է սպառ­նում հրթի­ռա­յին հար­ված հասց­նել Իս­րա­յե­լին, եւ այս դեպ­քում, չմո­ռա­նանք, որ խոս­քը մի­ջու­կա­յին պե­տութ­յան մա­սին է:

­Վեր­ջա­պես, այն­պի­սի ա­ռանց­քա­յին երկր­ներ, ինչ­պի­սիք են՝ ՌԴ-ն, Չի­նաս­տա­նը, Ի­րա­նը եւ Թուր­քիան բա­ցա­հայտ պա­հան­ջում են Պա­ղես­տի­նի ան­կախ պե­տութ­յան հռչա­կում, այ­սինքն՝ գլո­բալ դի­վա­նա­գի­տա­կան հար­թակ­նե­րում եւս Իս­րա­յելն ան­վե­րա­պահ ա­ջակ­ցութ­յու­նը կորց­րել է: Իսկ ա­հա ՀԱՄԱՍ-ը կոչ է ա­րել այ­սօր­վա­նից՝ ուր­բաթ 13-ից ողջ աշ­խար­հով մեկ ջի­հադ սկսել հրեա­նե­րի դեմ, ո­րը ե­թե աշ­խա­տեց, ա­պա խոս­տա­նում է մեծ պայթ­յուն­ներ հատ­կա­պես Եվ­րո­պա­յում:

­Կարճ ա­սած, կա՛մ պետք է լի­նեն գլո­բալ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ, կա՛մ չա­փա­զանց ի­րա­տե­սա­կան է դառ­նում Եր­րորդ աշ­խար­հա­մար­տը:

Ն­ման ի­րա­վի­ճա­կում ոչ միայն Հա­յա­ստա­նը, այլ նաեւ Ադր­բե­ջա­նը կա­րող է ոտ­նա­տակ գնալ, եւ ցան­կա­ցած անզ­գույշ քայլ միայն մե­ծաց­նե­լու է նման ռիս­կը: Այ­սինքն, Ա­լիե­ւի հա­մար կա­րող է հրա­պու­րիչ լի­նել պա­հը՝ նոր հար­ձակ­ման հա­մար: Բայց նա հի­մար մարդ չէ, պետք է որ նաեւ ռիս­կի ա­ճը նկա­տի: Ինչ վե­րա­բե­րվում է Նի­կո­լին, ա­պա նրա­նից վա­ղուց ող­ջա­միտ քայ­լեր չենք սպա­սում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ