«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ «Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս «Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում» Մերցը խղճուկ խայտառակություն է. Մեդվեդև Թրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ «Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկը Արեգնազ Մանուկյանը կգնա տուն

Սահակաշվիլին հենց այնպես չէ, որ բանտից Նիկոլին սերենադ երգեց

Միջազգային

Ըստ «օ­դում կախ­ված» խո­սակ­ցութ­յուն­նե­րի, նա­մա­կը, ո­րը նա­խօ­րեին գրել էր Սա­հա­կաշ­վի­լին Նի­կո­լին, վեր­ջի­նիս հա­մար ծայ­րա­հեղ մտա­հո­գութ­յան ա­ռար­կա է դար­ձել: Ա­ռա­վել եւս, որ այն հա­ջոր­դեց Ստ­րաս­բուր­գում Նի­կո­լի հայտ­նի ե­լույ­թին, ո­րը եւ դրան հա­ջոր­դած ծա­փա­հա­րութ­յուն­նե­րը, ըստ նույն «օ­դում կախ­ված» խո­սակ­ցութ­յուն­նե­րի, նրան ար­դեն իսկ հասց­րել էին ծանր մտա­տան­ջանք­նե­րի:

ՆԱՄԱԿ՝ ԲԱՆՏԻՑ

Ու ա­հա հա­ջոր­դեց Սա­հա­կաշ­վի­լու նա­մա­կը, ո­րի հան­դեպ, հա­մա­ձայն նույն խո­սակ­ցութ­յուն­նե­րի, Նի­կո­լի ա­ռա­ջին ռեակ­ցիան ե­ղել է հի­շողությունը, որ ժա­մա­նա­կին նման ծա­փա­հա­րութ­յուն­նե­րի ար­ժա­նա­ցել է նաեւ Վ­րաս­տա­նի նախ­կին նա­խա­գա­հը եւ ոչ շատ վաղ անց­յա­լում՝ Ուկ­րաի­նա­յի գոր­ծող նա­խա­գա­հը: Այ­սինքն, որ ղե­կա­վա­րի պաշ­տո­նը հա­վերժ չէ, եւ հե­տո գա­լիս է ա­րած-չա­րա­ծի հա­մար պա­տաս­խան տա­լու ժա­մա­նա­կը:

Դ­րա­նից զատ, կա նաեւ այս տրա­մա­բա­նութ­յու­նը: Այն, որ բան­տում նստած եւ պար­բե­րա­բար մա­հա­մեր­ձի կեր­պա­րով ներ­կա­յաց­ող Սա­հա­կաշ­վի­լին ինքն ի­րե­նով նման նա­մակ գրեր, քիչ հա­վա­նա­կան տար­բե­րակն է: Այ­սինքն, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, նրան խնդրել են գրել, որն էլ նշա­նա­կում է, որ հենց Սա­հա­կաշ­վի­լու կար­գի «մա­րած աբ­լի­գա­ցիա­յի» մի­ջո­ցով են ո­րո­շել հրա­պա­րա­կայ­նաց­նե­լով այն գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ու­ղե­նի­շը, որն ինչ-ինչ ցան­կա­լի չեն հա­մա­րել ա­նել այլ աղբ­յուր­նե­րի մի­ջո­ցով: Եվ ա­հա, աղբ­յու­րը մտա­ծում է այս­պես. «Փա­շին­յա­նը, ըստ ա­մե­նայ­նի, Եվ­րո­պա­յում խնդրել էր՝ գոր­ծըն­թա­ցի էութ­յու­նը չբա­ցա­հայ­տել: Կամ որ ա­վե­լի քիչ հա­վա­նա­կան է, մի­գու­ցե հրա­ժար­վել էր մտնել այն բե­ռի տակ, ո­րը մատ­նան­շում է Սա­հա­կաշ­վի­լին: Եր­կու տար­բե­րակն էլ ակ­նարկ է այն մա­սին, որ Նիկո­լը դեռ փոր­ձում է գոր­ծել «եր­կու ա­թո­ռի նստե­լու» սցե­նա­րով, մին­չեւ ա­վե­լի պարզ կդառ­նա, թե այդ «ա­թոռ­նե­րից» ո՞ր մեկն է իր հա­մար ա­վե­լի ա­մուր, կա­յուն հա­մա­րում: Բայց ե­րե­ւում է, որ Եվ­րո­պա­յում մտա­ծել են՝ նրան կանգ­նեց­նել փաս­տի ա­ռաջ՝ փոր­ձե­լով վերջ­նա­կա­նա­պես կտրել ռու­սա­կան «ա­թո­ռից»: Ու որ­պես­զի դրա­նից Նի­կո­լը սրան-նրան մե­ղադ­րե­լու ա­ռիթ չու­նե­նա, դա ար­վել է Սա­հա­կաշ­վի­լու կար­գի ան­պետք կադ­րի մի­ջո­ցով. Եվ­րո­պան ի՞նչ ա­նի, դա Սա­հա­կաշ­վի­լին է ինքն ի­րեն ո­րո­շել նա­մակ գրել ի­րեն «գա­ղա­փա­րա­կան կողմ­նա­կից» հա­մա­րող Նի­կո­լին՝ հու­շե­լով, թե ինչ պետք է ա­նի: Այ­սինքն, ե­թե Մոսկ­վան լուրջ վե­րա­բեր­վի այդ նա­մա­կին, ա­պա Նի­կո­լը միան­գա­մից նրանց հա­մար վերջ­նա­կա­նա­պես կդառ­նա Զե­լենս­կի-2, ո­րից հե­տո նրան այլ տար­բե­րակ չի մնա, քան բա­ցա­ռա­պես վերջ­նա­կա­նո­րեն, ա­ռանց ո­րե­ւէ այս կամ այն կողմ տա­տան­վե­լու «ա­րեւմտ­յան ա­թո­ռին» տե­ղա­վոր­վե­լը, ինչ­պես Ուկ­րաի­նա­յի, Մոլ­դո­վա­յի ղե­կա­վար­ներն ու այդ կար­գի այլ խա­մա­ճիկ­ներն են»:

Աս­վա­ծում ի­րոք տրա­մա­բա­նութ­յուն կա: Նախ այն, որ բան­տում գտնվող Սա­հա­կաշ­վի­լին շա­րու­նա­կում է բո­լոր հույ­սե­րը կա­պել Ա­րեւ­մուտ­քի հետ՝ հույս ու­նե­նա­լով, որ նոր հե­ղաշր­ջում կսար­քեն Վ­րաս­տա­նում, հայտ­նի փաստ է: Հա­ջոր­դը, Վ­րաս­տա­նի նա­խա­գա­հի իմ­պիչ­մեն­տի գոր­ծըն­թա­ցը տա­պալ­վեց, ին­չը ցույց է տա­լիս, որ ա­րեւմտ­յան բլոկն այդ երկ­րում դեռ բա­վա­կա­նին ծան­րակ­շիռ է, այ­սինքն՝ նաեւ Սա­հա­կաշ­վի­լու բան­տա­յին նա­մա­կագ­րութ­յան վրա ազ­դե­լու հնա­րա­վո­րութ­յուն պետք է որ ու­նե­նա:

­Գու­մա­րած, դեռ հա­զիվ եվ­րո­պա­նե­րից վե­րա­դար­ձած Նի­կոլն իր նա­զիր-վե­զիր­նե­րի մի­ջո­ցով սկսեց մե­սիջ­ներ հղել, թե, գի­տեք, նա Ստ­րաս­բուր­գի իր ե­լույ­թում ա­մե­նե­ւին էլ Ռո­ւ­սաս­տա­նին նկա­տի չու­ներ, Հա­յաս­տա­նը ՀԱՊԿ-ից դուրս գալ չի պատ­րաստ­վում եւ այլն: Հաս­կա­նա­լի է, սա հին ու բա­րի «գե­ղա­կան շուստ­րիութ­յուն» ո­ճի մեջ է. պետք ե­ղավ, կա­սի, թե իր հանձ­նա­րա­րութ­յամբ են այդ պաշ­տոն­յա­նե­րը նման բան հայ­տա­րա­րել, պետք ե­ղավ, կա­սի հա­կա­ռա­կը, թե դա նրանց մաս­նա­վոր կար­ծիքն է, ին­չին հա­զիվ թե ար­տա­քին ո­րե­ւէ ուժ հա­վա­տա, ա­ռա­վել եւս, որ բո­լորն ար­դեն գի­տեն Նի­կո­լի ի­րա­կան գոր­ծե­լաոճն ու ար­ժե­հա­մա­կար­գը: Բայց մեկ է, բազ­միցս կրկնած տրյու­կին եւս մեկ ան­գամ դի­մելն է հիմ­նա­վո­րում, որ Նի­կո­լը շա­րու­նա­կում է կաշ­վից դուրս գալ՝ «եր­կու ա­թո­ռի վրա թռչկո­տե­լու» սցե­նա­րը շա­րու­նա­կե­լու հա­մար: Եվ այս ի­մաս­տով տրա­մա­բա­նա­կան կլի­ներ, որ Ա­րեւ­մուտ­քը փոր­ձեր Սա­հա­կաշ­վի­լու նա­մա­կի սցե­նա­րի մի­ջո­ցով նրան այդ հնա­րա­վո­րութ­յու­նից զրկել: Ա­ռա­վել եւս, որ Ա­րեւ­մուտ­քի հա­մար ներ­կա ժա­մա­նակ­նե­րը կրի­տի­կա­կան նշա­նա­կութ­յուն ու­նեն, եւ Նի­կո­լի՝ ժա­մա­նակ ձգե­լու խա­ղե­րի վեր­ջը պետք է տալ:

ՌՈՒՍՆԵՐԻ ՌԵԱԿՑԻԱՆ

Ե­թե ի­րոք գոր­ծում է նշված սցե­նա­րը, ա­պա հաս­կա­նա­լի է, որ այս­տեղ կա­րե­ւորն այն է, թե ինչ պա­տաս­խան ռեակ­ցիա կցու­ցա­բե­րի Ռու­սաս­տա­նը՝ ի պա­տաս­խան Սա­հա­կաշ­վի­լու նա­մա­կի՝ դրա­նում հիմք դնե­լով, ի­հար­կե, Նի­կո­լի ե­լույ­թը: Եվ ա­հա, սկզբնա­կան փու­լում Մոսկ­վա­յի ռեակ­ցիան կա­րե­լի է հա­մա­րել զուսպ, եւ սխալ կլի­նի դա բա­ցատ­րել այլ ուղ­ղութ­յուն­նե­րով ռուս­նե­րի զբաղ­ված լի­նե­լով: Այս պա­հին Մոսկ­վա­յի հիմ­նա­կան ու­շադ­րութ­յու­նը կենտ­րո­նա­ցած է Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի վրա, իսկ Հա­րա­վա­յին Կով­կասն այդ ուղ­ղութ­յամբ ու­նի ա­ռանձ­նա­հա­տուկ նշա­նա­կութ­յուն, եւ Հա­յաս­տա­նի տե­ղա­շար­ժե­րին ռու­սա­կան կող­մը հա­զիվ թե մատ­նե­րի ա­րան­քով նա­յի:

Այ­սինքն, ա­ռա­ջին պլա­նում այն տպա­վո­րութ­յունն է, որ Մոսկ­վան եւս փոր­ձում է զերծ մնալ Նի­կո­լի հար­ցով կտրուկ քայ­լե­րից, ո­րոնք նրան վերջ­նա­կա­նա­պես եւ բա­ցա­հայ­տո­րեն կմղեն ա­րեւմտ­յան բլոկ: Այ­սինքն, քա­նի դեռ Նի­կո­լի կող­մից կտրուկ գոր­ծո­ղութ­յուն­ներ չկան, ա­սենք՝ ռու­սա­կան ռազ­մա­բա­զան Հա­յաս­տա­նից հա­նե­լու պաշ­տո­նա­կան պա­հան­ջի տես­քով, Մոսկ­վան, ըստ ա­մե­նայ­նի, գո­նե հրա­պա­րա­կա­յին դաշ­տում կփոր­ձի զերծ մնալ մաք­սի­մալ կոշտ քայ­լե­րից:

­Պաշ­տո­նա­կան խո­ղո­վակ­նե­րով, հաս­կա­նա­լի է, քայ­լեր պետք է որ կա­տա­րեն: Եվ կոնկ­րետ դեպ­քի հետ կապ­ված` հա­յաս­տան­յան լրատ­վա­կան դաշ­տում շրջա­նառ­վում է վար­կած, որ ԱԳՆ-ի խո­ղո­վա­կով Մոսկ­վան միան­գա­մայն կոշտ բո­ղոք է ներ­կա­յաց­րել Նի­կո­լի հայտ­նի ե­լույ­թի մա­սով, եւ մա­սամբ դրա հետ կա­րե­լի է կա­պել նի­կոլ­յան չի­նով­նի­կութ­յան վեր­ջին ար­դա­րա­ցում­նե­րը: Սա­կայն երբ դրանք հրա­պա­րա­կա­յին դաշտ չեն գա­լիս, ա­պա նաեւ դա է հու­շում, որ Մոսկ­վան պա­հը հար­մար չի հա­մա­րում ծայ­րա­հեղ կոշ­տութ­յան գնա­լը:

Այս ա­մե­նին կան նաեւ այլ վար­կած­ներ, ընդ­հուպ, որ Նի­կոլն իր այս բո­լոր ընդգծ­ված հա­կա­ռու­սա­կան քայ­լերն ի­րա­կա­նում ա­նում է Մոսկ­վա­յի հետ պայ­մա­նա­վոր­ված լի­նե­լով, թե՝ նեղ վի­ճա­կում եմ, ստիպ­ված եմ խա­ղալ նաեւ Ա­րեւ­մուտ­քի հետ: Թե ինչ ծա­գում­նա­բա­նութ­յուն ու­նեն նման վար­կած­նե­րը, դժվար չէ հաս­կա­նալ: Սա­կայն, դրա­նով հան­դերձ, նման վար­կած­նե­րը եւս խո­սում են մեկ բա­նի մա­սին՝ Նի­կոլն ա­մեն դեպ­քում խու­սա­փում է գործ­նա­կա­նում էլ գնալ այն ծայ­րա­հեղ հա­կա­ռու­սա­կան ուղ­ղութ­յամբ, ո­րի մա­սին պար­բե­րա­բար խո­սում է ա­րեւմտ­յան ամբ­իոն­նե­րից: Ու պատ­ճառն էլ հաս­կա­նա­լի է. չկա ո­րե­ւէ ե­րաշ­խիք, թե այս հա­մաշ­խար­հա­յին մասշ­տա­բի խա­ղի վերջ­նարդ­յուն­քում ով­քեր կհայտն­վեն հաղ­թո­ղի դիր­քե­րում: Նաեւ, որ ինչ­քան էլ որ Նի­կո­լին ներշն­չել են, թե ռուս­նե­րը կհե­ռա­նան հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նից, ի­րա­կա­նութ­յունն այն է, չնա­յած բո­լոր հայտ­նի զար­գա­ցում­նե­րին, սա­կայն տա­րա­ծաշր­ջա­նում դեռ մնում է այն­պի­սի ստաա­տուս-քվո, ո­րը շա­րու­նա­կում է բա­վա­րա­րել Մոսկ­վա­յին: Իսկ դա ա­մե­նե­ւին էլ չի խո­սում հե­ռա­նա­լու վար­կա­ծի օգ­տին:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»Մերցը խղճուկ խայտառակություն է. ՄեդվեդևԹրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ«Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված