Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Ովքեր եւ ինչու Բայդենի «գլխին սարքեցին»

Միջազգային

Ա­մեն դեպ­քում, Մոսկ­վան շա­րու­նա­կում է կոնկ­րետ քայ­լե­րը, ո­րոնք ա­մեն ան­գամ նույն բա­նի մա­սին են ակ­նար­կում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=267820&l=am): Այն է՝ սեւ­ծով­յան-կով­կաս­յան ուղ­ղութ­յուն­նե­րը Ռու­սաս­տա­նը հա­մա­րում է իր կեն­սա­կան շա­հե­րի գո­տի եւ բո­լոր մի­ջոց­նե­րով կփոր­ձի դիր­քե­րը պա­հել: Հեր­թա­կան հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րը հնչեց­րեց ՌԴ նա­խա­գա­հը Պե­կի­նից, միան­շա­նակ նման քայ­լե­րից մեկն է:

Այս­պես, Պու­տի­նը տե­ղե­կաց­րեց, որ ել­նե­լով Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րից եւ, մաս­նա­վո­րա­պես, Մի­ջերկ­րա­կան ծո­վի ա­րե­ւել­յան հատ­ված ա­մե­րիկ­յան եւ այլ խո­շոր ու­ժե­րի տե­ղա­կա­յու­մից, հրա­մա­յել է հի­պեր­ձայ­նա­յին հրթիռ­նե­րով զին­ված ռու­սա­կան կոր­ծա­նիչ­նե­րին սկսել 24-ժամ­յա պա­րե­կութ­յուն Սեւ ծո­վի վրա­յով։ Խոս­քը` «Կին­ժալ» հրթիռ­նե­րով զին­ված ՄիԳ-31-ե­րի մա­սին է: Պա­րեկ­նե­րը կա­պա­հո­վեն Մի­ջերկ­րա­կան ծո­վի «տե­սո­ղա­կան հսկո­ղութ­յունը», հա­վե­լել է նա։

­Թե սա ինչ է նշա­նա­կում, կա­րե­լի է հաս­կա­նալ: Ներ­կա պա­հին Մի­ջերկ­րա­կա­նի ա­րե­ւել­յան ա­փե­րին են կու­տակ­վում ա­րեւմտ­յան նա­վախմ­բե­րը` ա­մե­րիկ­յան եր­կու ա­վիա­կի­րա­յին խմբա­վոր­ման ղե­կա­վար­մամբ: Իսկ հի­պեր­ձայ­նա­յին հրթիռն այն զի­նա­տե­սակն է, որն ի զո­րու է ոչն­չաց­նել ցան­կա­ցած ա­վիա­կիր: Մի­ջու­կա­յին մար­տագլ­խի­կի պա­րա­գա­յում մեկ նման հրթի­ռը կա­րող է ա­ռանց ո­րե­ւէ խնդիր ու­նե­նա­լու ոչն­չաց­նել ամ­բող­ջա­կան ա­վիա­կի­րա­յին նա­վա­խումբ: Այ­սինքն, ռու­սա­կան հի­պեր­ձայ­նա­յին հրթիռ­նե­րով զին­ված կոր­ծա­նիչ­նե­րի 24-ժամ­յա պա­րե­կութ­յուն Սեւ ծո­վում նշա­նա­կում է, որ ա­րեւմտ­յան նա­վախմ­բե­րը 24-ժամ­յա ռե­ժի­մով կգտնվեն թի­րա­խի դե­րում: Ա­մե­րի­կա­ցի­նե­րի հա­մար այդ դեպ­քում ա­մե­նամ­ռայլն այն է, որ վտան­գը չե­զո­քաց­նե­լու ո­րե­ւէ ռեալ շանս չու­նեն:

Ն­կա­տենք, որ դա նշա­նա­կում է հի­պեր­ձայ­նա­յին հրթիռ­նե­րով վե­րահս­կո­ղութ­յան մի այն­պի­սի շա­ռա­վիղ, ո­րի մեջ տե­ղա­վոր­վում է նաեւ ողջ Թուր­քիան եւ հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նը: Նաեւ, որ հի­պեր­ձայ­նա­յին հրթիռ­նե­րի գոր­ծու­նեութ­յան նման շա­ռա­վիղ մատ­նան­շե­լը մեկ ի­մաստ ու­նի՝ պատ­րաստ ենք այս ուղ­ղութ­յամբ ցան­կա­ցած զար­գաց­ման:

Ն­ման ա­վե­լի գլո­բալ ազ­դակ կա­րե­լի է հա­մա­րել Պե­կի­նում կա­յա­ցած բուն մի­ջոցա­ռումը՝ նվիր­ված «Մետ­աք­սի ու­ղուն»: Այս գլո­բալ նա­խագ­ծի հա­րա­վա­յին ուղ­ղութ­յան հա­մար, ինչ­պես հայտ­նի է, ա­ռանց­քա­յին նշա­նա­կութ­յուն ու­նի Ի­րա­նը, եւ բուն մի­ջո­ցա­ռումն ար­դեն իսկ նշա­նա­կում է ի ցույց դնել, որ Ռու­սաս­տանն ու Չի­նաս­տա­նը կանգ­նած են Ի­րա­նի եւ ծրագ­րից բխող կո­մու­նի­կա­ցիոն առ­կա եւ պո­տենց­իալ ու­ղի­նե­րի թի­կուն­քին:

Արդ­յուն­քում, ա­մեն բան գա­լիս է պարզ հար­ցե­րի՝ ի՞նչ է կա­տար­վում Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում, եւ ի՞նչ հնա­րա­վոր զար­գա­ցում­ներ կա­րող են լի­նել: Այն, որ պետ­քար­տու­ղար Բ­լին­քենն աշ­խա­տում էր պա­տե­րազ­մը կան­խե­լու ուղ­ղութ­յամբ՝ նրա տա­րա­ծաշր­ջան այ­ցի գո­նե հրա­պա­րա­կա­յին մա­սում կար: Արդ­յուն­քում, նա կա­րո­ղա­ցավ պայ­մա­նա­վոր­վել Հոր­դա­նա­նում գա­գա­թա­ժո­ղով կազ­մա­կեր­պել, իսկ Իս­րա­յե­լը կանգ­նեց­րեց Գա­զա­յի հատ­ված ցա­մա­քա­յին մուտ­քը: Սա ճա­նա­պարհ բա­ցեց, որ տա­րա­ծաշր­ջան այ­ցե­լի Բայ­դե­նը, ու թե­րեւս հաշ­վար­կը հաս­կա­նա­լի էր: Նա գա­լիս է, հաս­նում է ինչ-որ պայ­ման­նե­րով հրա­դա­դա­րի, վե­րա­դառ­նում է տուն` մեծ պա­տե­րազ­մը կան­խո­ղի կեր­պա­րով, եւ այդ դափ­նի­նե­րի վրա հեն­ված, մտնում է նա­խընտ­րա­կան փուլ:

­Բայց ե­ղավ ու­ղիղ հա­կա­ռա­կը. Բայ­դե­նը դեռ չժա­մա­նած, հար­ված հասց­վեց Գա­զա­յի հոս­պի­տալ­նե­րից մե­կին, որն ի­րա­կա­նաց­ված լի­նե­լով հիտ­լեր­յան Գեր­մա­նիա­յի «լա­վա­գույն» ա­վան­դույթ­նե­րով, հա­մաշ­խար­հա­յին պայթ­յու­նի ա­ռիթ դար­ձավ: Արդ­յուն­քում, չե­ղարկ­վեց գա­գա­թա­ժո­ղո­վը, որն իս­կա­կան ապ­տակ էր Բայ­դե­նի հա­մար: Այլ ապ­տակ էր նրան աշ­խար­հով մեկ այդ պայթ­յու­նի հետ կա­պե­լը. տա­րած­ված վար­կա­ծով, հար­վա­ծը հասց­վել է ԱՄՆ-ի ու­ղար­կած ռում­բով: Եվ եր­րորդ ապ­տակն այն էր, որ Բայ­դե­նը տուն վե­րա­դար­ձավ ոչ թե խա­ղա­ղութ­յուն, այլ՝ պա­տե­րազմ սան­ձա­զեր­ծո­ղի կեր­պա­րով, եւ այն, որ պա­տե­րազ­մին դեմ հան­դես ե­կող ա­մե­րի­կաբ­նակ հրեա­նե­րը ներ­խու­ժե­ցին Կա­պի­տո­լիում, գա­լիս է հու­շե­լու, որ այդ բազ­մա­կի ապ­տակ­նե­րը Բայ­դե­նը շատ դժվար է մար­սե­լու, ե­թե ի­հար­կե՝ հա­ջող­վի մար­սել:

Մ­յուս կող­մից այն, որ հրեա­կան այդ խումբն ան­պա­տիժ գրա­վեց Կա­պի­տո­լիու­մը, այն դեպ­քում, երբ նման ա­րար­քի հա­մար Թ­րամ­փի հե­տե­ւորդ­նե­րին դա­տա­պար­տե­ցին եր­կա­րա­ժամ­կետ ծա­ռա­յութ­յան, այլ խն­դիր­ներ ի հայտ բե­րեց. Բայ­դե­նին հի­մա նաեւ մե­ղադ­րում են ԱՄՆ-ում եր­կա­կի ստան­դարտ­ներ կի­րա­ռե­լու մեջ: Ու ա­մե­նա­կա­րե­ւոր հե­տե­ւութ­յու­նը. այս կերպ ինչ-որ ու­ժեր Բայ­դե­նի «գլխին մի լավ սար­քե­ցին»:

Այն, որ կան նման ու­ժեր, կա­րե­լի էր կռա­հել Նե­թան­յա­հու­ի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ Բայ­դե­նի մեկ ար­տա­հայ­տութ­յու­նից. «Ես խո­րա­պես վշտա­ցած եւ վրդով­ված եմ Գա­զա­յի հի­վան­դա­նո­ցում ե­րեկ տե­ղի ու­նե­ցած պայթ­յու­նից: Ել­նե­լով այն ա­մե­նից, ինչ ես տե­սել եմ, թվում է, թե դա այլ թիմ է ա­րել, ոչ թե դուք: Բայց կան շատ մար­դիկ, ով­քեր վստահ չեն, ուս­տի մենք շատ բան ու­նենք հաղ­թա­հա­րե­լու»:

­Կա­րող է ծե­րու­նա­կան մա­ռազմ, ան­հեր­քե­լին հեր­քե­լու փորձ կամ՝ Իս­րա­յե­լին հար­վա­ծի տա­կից հա­նե­լու քայլ դի­տարկ­վել: Բայց կա­րե­լի է նաեւ հա­կա­ռա­կը մտա­ծել: Բայ­դենն ի­րո՞ք «խո­րա­պես վշտա­ցած եւ վրդով­ված » կա­րող էր լի­նել­Գա­զա­յի հի­վան­դա­նո­ցին հասց­ված հար­վա­ծից: Ո՛չ, զո­հե­րին նկա­տի չու­նենք, մի քա­նի հար­յուր պա­ղես­տին­ցին ի՞նչ մեծ բան է` հար­յուր հա­զա­րա­վոր ուկ­րաի­նա­ցի­նե­րին կո­տոր­վե­լու ու­ղար­կո­ղի հա­մար: Պար­զա­պես, Բայ­դենն Իս­րա­յել էր հա­սել, որ խա­ղա­ղա­րա­րի դափ­նի­ներ նվա­ճի: Բայց ե­ղավ հի­վան­դա­նո­ցին հար­վա­ծը, եւ բո­լոր ծրագ­րե­րը ջու­րը լցվե­ցին, ու նա­խընտ­րա­կան դափ­նեպ­սա­կի մի շարք ապ­տակ­ներ ստա­ցավ. ծե­րուկն ի­րոք «խո­րա­պես վշտա­նա­լու» ա­ռիթ ու­ներ:

­Հա­ջոր­դը, ի՞նչ էր նա ու­զում ա­սել մե­ղա­վոր­նե­րի մա­սով: Ի՞նչ ա­սել է՝ «այլ թիմ»: Ե­թե ՀԱՄԱՍ-ին, Ի­րա­նին կամ այլ հայտ­նի ու­ժե­րի նկա­տի ու­նե­նար, նման փոքր ա­ռիթ լի­ներ, հաս­տատ այդ­պես էլ կա­սեր: «…Ոչ թե դուք»,- դի­մում է նա Նե­թան­յա­հու­ին, բայց ան­մի­ջա­պես էլ հաս­կաց­նել տա­լով, որ ան­ձամբ Իս­րա­յե­լի վար­չա­պե­տի մա­սին չի խո­սում, քա­նի որ ա­վե­լաց­նում է. «Բայց կան շատ մար­դիկ, ով­քեր վստահ չեն»: Հա­ջորդ խոս­քը մար­տահ­րա­վեր էր. «Մենք շատ բան ու­նենք հաղ­թա­հա­րե­լու»: Այ­սինքն, դե հի­մա հա­շիվ տուր, գա­լիս եմ խա­ղա­ղութ­յան դափ­նի­ներ տա­նե­լու, դուք հար­յու­րա­վոր պա­ղես­տին­ցի ե­րե­խա­նե­րի դիակ­նե­րով եք դի­մա­վո­րում, ինչ­պե՞ս հաս­կա­նամ…

Ու այս տո­նայ­նութ­յամբ էլ Բայ­դե­նը ձեռ­նու­նայն տուն վե­րա­դար­ձավ, իսկ Նե­թան­յա­հուն, որ ան­մի­ջա­պես սկսեց խո­սել Գա­զա­յում ցա­մա­քա­յին հար­ձակ­ման մա­սին, նաեւ ակ­նար­կե­լով, թե Բայ­դե­նից նման «դաբ­րո» ու­նի, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, գո­նե ե­րեկ­վա դրութ­յամբ դրա­նից խու­սա­փում էր: Ինչ է, սպա­սում էր Բ­րի­տա­նիա­յից Սու­նա­կի այ­ցի՞ն: Եվ այն ֆո­նին, երբ մի շարք հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գետ­ներ պնդում են, թե՝ իս­րա­յել­յան այս թե­մա­նե­րի հետ կապ­ված ա­մե­րի­կա­ցի­ներն ու բրի­տա­նա­ցի­նե­րը լիո­վին տար­բեր տե­սանկ­յուն ու­նեն. ձգտում են պա­տերազ­մի, բայց ան­պայ­մա­նո­րեն ԱՄՆ-ին գո­նե թի­կուն­քում ու­նե­նա­լով:

Ին­չե­ւէ, «այլ թի­մը» սկսում է ուր­վագծ­վել: Իսկ Բայ­դենն այս այ­ցով հայտն­վեց մի վի­ճա­կում, երբ շատ ա­վե­լի դժվար կլի­նի նոր պա­տե­րազ­մից խու­սա­փե­լը: Բայց «շա­լա­կել» եր­կու պա­տե­րազմ, երբ օ­րա­կար­գում է նաեւ Թայ­վա­նի հար­ցը, իսկ առ­ջե­ւում ընտ­րութ­յուն­ներ են, ծե­րու­կի հո­գին կհա­նի: Իսկ Թայ­վա­նին հեր­թը կհաս­նի՞. չէ, ինչ­պես միշտ, կար­ծես թե է­լի շա­հում է Պե­կի­նը: Մի­գու­ցե նաեւ Մոսկ­վան. Ուկ­րաի­նա­յի հար­ցը լրիվ մո­ռա­ցութ­յան է մատն­վում:

Իսկ «այլ թի­մը» պետք է աչ­քի ա­ռաջ ու­նե­նա նաեւ ռու­սա­կան «կին­ժալ­նե­րը», որ չմո­ռա­նան, թե ինչ ա­սել է Եր­րորդ աշ­խար­հա­մարտ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ