«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ «Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս «Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում» Մերցը խղճուկ խայտառակություն է. Մեդվեդև Թրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ «Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկը Արեգնազ Մանուկյանը կգնա տուն

«3+3»-ին Միրզոյանին չուղարկել Նիկոլը չէր կարող

Միջազգային

Եվ այս­պես, ե­րեկ Թեհ­րա­նում կա­յա­ցավ «3+3» ձե­ւա­չա­փով հեր­թա­կան հան­դի­պու­մը: Ճիշտ է, այս ան­գամ էլ այն ըն­դա­մե­նը «3+2» էր` Վ­րաս­տա­նը չէր մաս­նակ­ցում` ռուս­նե­րի հետ նույն սե­ղա­նի շուրջ չնստե­լու բա­ցատ­րութ­յամբ: Սա­կայն այն, որ Թ­բի­լի­սին այս պա­հին փաս­տա­ցի գոր­ծում է «3+3» տրա­մա­բա­նութ­յամբ, դա էլ է տե­սա­նե­լի:

ԱՄՆ-ԻՆ ԴԵ՞Մ ԳՆԱՑԻՆ

Վ­րա­ցի­նե­րին դեռ կհաս­նենք: Մինչ այդ, նկա­տենք, որ «անս­պա­սե­լի» կա­րե­լի է հա­մա­րել Միր­զո­յան Ա­րո­յի մաս­նակ­ցութ­յու­նը Թեհ­րա­նի հան­դիպ­մա­նը: Ա­ռա­վել եւս, որ դեռ մինչ հան­դի­պումն էին ադր­բե­ջա­նա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րը պնդում, որ. «Բա­ցի տա­րա­ծաշր­ջա­նա­յին խնդիր­նե­րից, կքննարկ­վեն նաեւ Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի մի­ջեւ խա­ղաղ բա­նակ­ցութ­յուն­նե­րը»։ Այն դեպ­քում, երբ Նի­կոլն ու Ա­րոն, ինչ­պես հու­շեց նաեւ վեր­ջերս կա­յա­ցած ԱՊՀ գա­գա­թա­ժո­ղո­վին չմեկ­նե­լու եւ Մոսկ­վա­յի եւ Բաք­վի հետ ե­ռա­կողմ ձե­ւա­չա­փով չհան­դի­պե­լու փաս­տը, հայ-ադր­բե­ջա­նա­կան «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» կա­պում են միայն Բր­յու­սե­լի հետ: Ընդ ո­րում, Շառլ Մի­շելն ար­դեն հասց­րել է ա­նոն­սա­վո­րել, որ Ա­լիեւն ու Նի­կո­լը հա­մա­ձայն­ել են հան­դի­պել Բր­յու­սե­լում՝ հոկ­տեմ­բե­րի վեր­ջին։ Ի­հար­կե, հարց է՝ կլի­նի՞ այդ հան­դի­պու­մը, թե` ոչ, հաշ­վի առ­նե­լով, որ, օ­րի­նակ, Գ­րա­նա­դա­յի հան­դիպ­մանն Ա­լիե­ւը հրա­ժար­վեց մաս­նակ­ցել դրա­նից ժա­մեր ա­ռաջ, այ­սինքն` ա­մեն մի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն ցան­կա­ցած պա­հի կա­րող է չե­ղարկ­վել: Բայց այս դեպ­քում հայ­տա­րար­վել է հան­դիպ­ման մա­սին, հեր­քում դեռ չկա, եւ երբ դրա շե­մին Միր­զոյա­նը մեկ­նում է Թեհ­րան, որ­տեղ մեկ այլ` ռու­սա­կան ձե­ւա­չա­փով կամ ռու­սա­կան ձե­ւա­չա­փի ընդ­լայն­ված տար­բե­րա­կով քննարկ­վե­լու է «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» թե­ման, ա­պա հարց է ծա­գում` ի՞նչ է, Միր­զո­յանն այն վի­ճա­կում է, որ ով, երբ եւ ուր ու­զե­նա, նրան քա՞րշ կտա:

­Կա­րե­լի է նաեւ այս կող­մից նա­յել. ին­չո՞ւ Ա­րոն չգնաց ԱՊՀ գա­գա­թա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում Լավ­րո­վի եւ Բայ­րա­մո­վի հետ հան­դի­պե­լու, իսկ Թեհ­րան գնում է: Ի՞նչ է փոխ­վել. ա­վե­լա­ցել են Ի­րանն ու Թուր­քիան: Այ­սինքն, դա՞ է Թեհ­րան մեկ­նե­լու հա­մար Միր­զո­յա­նի հա­մար խթան դար­ձել: Ի­հար­կե, Թուր­քիա­յի գոր­ծո­նը «Օ­մե­գա­յի» հա­մար կա­րող է շատ լուրջ խթան լի­նել, որ ան­գամ ոտ­քով Թեհ­րան հաս­նի: Բայց այդ դեպ­քում ին­չո՞ւ Թուր­քիա­յի գոր­ծո­նը Բիշ­քե­կի վեր­ջին ԱՊՀ գա­գա­թա­ժո­ղո­վի ժա­մա­նակ չկար, իսկ հի­մա կա: Վեր­ջին հաշ­վով, ե­թե Բիշ­քե­կում Ան­կա­րան ու­ղիղ ներ­կա­յաց­ված չէր, ա­պա գո­նե միջ­նոր­դա­վոր­ված՝ «փոքր եղ­բոր» մի­ջո­ցով այն­տեղ էր: Ինչ է, մտա­ծենք, որ Ան­կա­րան Բաք­վին չի՞ վստա­հում եւ ու­զում է, որ հայ-ադր­բե­ջա­նա­կան քննար­կում­նե­րին ու­ղիղ մաս­նակ­ցութ­յուն ու­նե­նա, ու «Օ­մե­գան» էլ Բիշ­քեկ չգնաց, բայց Թեհ­րան գնում է:

­Կամ կա­րե­լի է մտա­ծել այս­պես. Ա­րոն չգնաց ԱՊՀ գա­գա­թա­ժո­ղո­վին՝ որ­պես այդ կա­ռույ­ցին դե­մարշ, բայց գնում է «3+3»-ին, ո­րը տա­րա­ծաշր­ջա­նա­յին նա­խա­գիծ է: Այ­սինքն, մաս­նակ­ցել-չմաս­նակ­ցե­լու խնդի­րը դա էր եւ ոչ թե այն, որ դրանց շրջա­նակ­նե­րում քննարկ­վե­լու էր նաեւ հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­ման: Սա­կայն այս դեպ­քում կստա­նանք, որ, ան­կախ դրա բո­վան­դա­կութ­յու­նից, «3+3»-ին միայն մաս­նակ­ցե­լով, Ա­րոն, այ­սինքն՝ Նի­կո­լը դեմ են գնում ԱՄՆ-ին, հաշ­վի առ­նե­լով, որ հենց այս պա­հին եւ հենց Թեհ­րա­նում նման ձե­ւա­չա­փով հան­դի­պումն ա­ռա­ջին հեր­թին ԱՄՆ-ին ցու­ցադ­րա­կան մար­տահ­րա­վե­րի տեսք ու­նի: Հենց դրա­նից խու­սա­փե­լու հա­մար է, որ Թ­բի­լի­սին ձեռն­պահ մնաց այդ հան­դի­պու­մից, թեեւ գործ­նա­կա­նում ակ­տիվ աշ­խա­տում է «3+3»-ի տրա­մա­բա­նութ­յան շրջա­նակ­նե­րում: Բայց այդ դեպ­քում էլ, ե­թե ըն­դու­նենք, որ Նի­կոլն Ա­րո­յին Թեհ­րան ու­ղար­կե­լով, ԱՄՆ-ին է դեմ գնում, ա­պա ինչ­պե՞ս հաս­կա­նալ, որ զու­գա­հե­ռա­բար պատ­րաստ­վում է գնալ Բր­յու­սել, այ­սինքն՝ հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­ման թող­նում է ա­մե­րիկ­յան «կոնտ­րո­լի» դաշ­տում: Զու­գա­հե­ռա­բար, շա­րու­նա­կում է Ֆ­րան­սիա­յի հետ ռազ­մա­կան թե­քում ու­նե­ցող կա­պե­րը, ո­րը նույն «3+3»-ի մյուս մաս­նա­կից­նե­րի կող­մից ըն­կալ­վում է` որ­պես տա­րա­ծաշր­ջան ՆԱՏՕ-ին բե­րե­լու փորձ:

ԹԵՀՐԱՆ-23

Ի­հար­կե, կա­րե­լի է մտա­ծել, որ Նի­կո­լը դեռ փոր­ձում է խա­ղալ «եր­կու ա­թո­ռի նստե­լու» սցե­նա­րը: Սա­կայն ան­գամ այդ տրա­մա­բա­նութ­յունն է մի շարք հար­ցեր ա­ռաջ քա­շում:

­Բայց նախ փոր­ձենք ֆիք­սել, թե հենց այս պա­հին եւ հենց Թեհ­րա­նում նման հան­դի­պում անց­կաց­նելն ինչ ակ­նարկ է: Թե ինչ պատ­կեր է Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում, դեռ կհաս­նենք: Սա­կայն ան­գամ այն ա­մե­նը, որն այս պա­հին ան­զեն աչ­քով է տե­սա­նե­լի, մեկ բան է հու­շում. Վա­շինգ­տո­նին, թե­րեւս՝ ա­կա­մա, ներ­քա­շել են մի այն­պի­սի խա­ղի մեջ, ո­րից թե՛ դուրս գալն է ծանր հե­տե­ւանք­ներ խոս­տա­նում, թե՛ մնա­լը: Ու դրան միա­ժա­մա­նակ գու­մար­վեց եր­կու դրվագ, որն էլ ա­վե­լի է խո­րաց­նում այդ փա­կու­ղա­յին վի­ճա­կը: Ա­ռա­ջի­նը` տե­ղե­կատ­վութ­յունն էր, որ Չի­նաս­տա­նը ռազ­մա­նա­վեր է ու­ղար­կել տա­րա­ծաշր­ջան եւ դրա­նով ցույց է տա­լիս, որ ինքն էլ է այս մեծ խա­ղի մեջ: Երկ­րոր­դը` հենց «3+3»-ն­ է, ո­րով ի ցույց է դրվում, որ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի հյու­սի­սա­յին թե­ւի ե­րեք ա­ռանց­քա­յին պե­տութ­յուն­նե­րը՝ ՌԴ-ն, Ի­րա­նը եւ Թուր­քիան գոր­ծում են ե­թե ոչ սինխ­րոն, ա­պա գո­նե հա­մա­գոր­ծակ­ցութ­յան դիր­քե­րից: Իսկ «3+3» ձե­ւա­չա­փում «փոքր 3-ի», այս դեպ­քում՝ «փոքր 2»-ի՝ Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի մաս­նակ­ցութ­յունն ա­վե­լի շատ նման է ակ­նար­կի, որ «մեծ 3»-ը թույլ չեն տա, որ այդ 2-ին վե­րա­ծեն հա­կաի­րա­նա­կան ռազ­մա­կան պլաց­դար­մի, ին­չի ուղ­ղութ­յամբ, գաղտ­նիք չէ, որ ակ­տիվ աշ­խա­տում է Իս­րա­յե­լը, ա­սենք նաեւ՝ ԱՄՆ-ն: Այդ թվում` հայ-ադր­բե­ջա­նա­կան «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» մի­ջո­ցով:

Ընդ ո­րում, բա­ցի «3+3»-ից, նույն պա­հին այլ ազ­դակ­ներ եւս նկատ­վե­ցին: Նախ, Բե­լա­ռու­սի պաշ­տո­նա­կան լրատ­վա­կան գոր­ծա­կա­լութ­յու­նը տե­ղե­կաց­րեց, որ ա­վարտ­վել են Եվ­րա­սիա­կան տնտե­սա­կան միութ­յան եւ Ի­րա­նի մի­ջեւ ա­զատ առեւտ­րի հա­մա­ձայ­նագ­րի նա­խագ­ծի մշակ­ման աշ­խա­տանք­նե­րը, եւ այդ փաս­տա­թուղ­թը կստո­րագր­վի մին­չեւ տա­րե­վերջ: Զու­գա­հե­ռա­բար, Ի­րա­նը տե­ղե­կաց­րեց, որ Հա­յաս­տա­նի հետ ա­ռեւտ­րա­յին գոր­ծարք­նե­րում կանց­նի ազ­գա­յին ար­ժույ­թով հաշ­վար­կի, իսկ Ռու­սաս­տա­նի հետ՝ կզրո­յաց­նի մաք­սա­տուր­քե­րը:

 Չ­մո­ռա­նանք, որ Ի­րա­նից դե­պի ԵՏՄ միակ ան­միջ­ական սահ­մա­նը Մեղ­րին է, եւ նման հա­մա­ձայ­նա­գիրն իր է­ֆեկ­տը կու­նե­նա նաեւ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» թե­մա­յի հետ կապ­ված: Այ­սինքն, այս ա­մե­նը նաեւ Թուր­քիա-Ադր­բե­ջա­նի հա­մար է հա­վել­յալ ծա­նու­ցում՝ պետք չէ շա­րու­նա­կել Ս­յու­նի­քի ծրա­գի­րը: Այ­ս դաշտում պետք է տեսնել նաեւ Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշի երեկվա հայաստանյան այցի արդյունքները: Ի­հար­կե, կա­րե­լի է պա­տաս­խան քայ­լը հա­մա­րել Նա­խի­ջե­ւա­նում, Ար­ցա­խում եւ Բաք­վում կազ­մա­կերպ­ված թուրք-ա­զե­րիա­կան զո­րա­վար­ժանք­նե­րը: Սա­կայն սրանք ներ­տա­րա­ծաշր­ջա­նա­յին կոնֆ­լիկտ­ներ են, ո­րոնց շուրջ կա­րե­լի է պայ­մա­նա­վոր­վել, եւ «3+3»-ը հենց այդ ի­մաստն ու­նի: Ու, հաշ­վի առ­նե­լով, որ գնա­ցին նման հան­դիպ­ման, դա նաեւ հու­շում է, որ տա­րա­ծաշր­ջա­նա­յին «մեծ եռ­յա­կը» հաս­կա­նում է, որ չպայ­մա­նա­վոր­վե­լու դեպ­քում տա­րա­ծաշր­ջա­ն ար­տա­քին ու­ժե­րի մուտ­քի հա­վա­նա­կա­նութ­յու­նը կտրուկ մե­ծա­նա­լու է: Իսկ այդ դեպ­քում մեծ հարց է, թե «մեծ եռ­յա՞կն» է մնա­լու ո­րո­շում­ներ կա­յաց­նո­ղի դե­րում, թե՞ այդ ֆունկ­ցիան կզի­ջի ար­տա­քին ու­ժե­րին, կոնկ­րետ դեպ­քում՝ ԱՄՆ-Իս­րա­յե­լին: Հենց այս դի­լե­ման է, որ  տա­րա­ծաշր­ջա­նա­յին «մեծ եռ­յա­կի» հա­մար միան­գա­մայն ան­ցան­կա­լի է դարձ­նում այլ ու­ժե­րի մուտ­քը տա­րա­ծաշր­ջան:

­Նաեւ նկա­տենք, որ Ա­րեւ­մուտ­քի հա­մար ներ­կա պա­հին տա­րա­ծաշր­ջան մտնե­լու միակ տար­բե­րա­կը նի­կոլ­յան Հա­յաս­տանն է: Ի­հար­կե, կա Ադր­բե­ջան-Իս­րա­յել փա­ռա­բան­ված կա­պե­րի փաս­տը: Սա­կայն մեծ հարց է, թե այդ հա­րա­բե­րութ­յուն­ներն ա­վե­լի շատ ո՞ւմ են պետք: Հաշ­վի առ­նե­լով թե­կու­զեւ այն փաս­տը, որ Իս­րա­յե­լը հիմ­նա­կա­նում գոր­ծում է ադր­բե­ջա­նա­կան նավ­թի հաշ­վին, եւ դա կա­րող է շատ ա­վե­լի ցցուն դառ­նալ, ե­թե ա­րա­բա­կան աշ­խարհը գնա Իս­րա­յե­լի է­ներ­գե­տիկ շրջա­փակման ուղ­ղութ­յամբ, ին­չի կո­չեր քա­նիցս հնչել են:

Արդ­յուն­քում, թե­րեւս Նի­կոլն էլ պետք է ար­դեն հաս­կա­նա, որ լի­նե­լով տա­րա­ծաշր­ջան Ա­րեւ­մուտ­քի ներ­խուժ­ման բա­նա­լին, գտնվե­լու է տա­րա­ծաշր­ջա­նա­յին «մեծ եռ­յա­կի» ու­շադ­րութ­յան կի­զա­կե­տում. մեկ սխալ քայլ, եւ ով ի­մա­նա, թե գլխիդ ին­չեր կգան: Նաեւ, որ այդ սխալ քայ­լը կա­րող էր դառ­նալ «3+3»-ից խու­սա­փե­լը, ան­կախ նրա­նից, որ այն­տեղ նաեւ հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­յին է բախ­վե­լու:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»Մերցը խղճուկ խայտառակություն է. ՄեդվեդևԹրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ«Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված