«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ «Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս «Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում» Մերցը խղճուկ խայտառակություն է. Մեդվեդև Թրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ «Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկը Արեգնազ Մանուկյանը կգնա տուն

«Բրյուսելի հարթակը» մեռա՞վ. բա Նիկոլն ի՞նչ է անելու

Միջազգային

­Մեր վեր­ջին հրա­պա­րա­կում­նե­րից մե­կում ա­ռիթ ու­նե­ցել էինք են­թադ­րություն հայտ­նել, որ թեեւ Շառլ Մի­շե­լը վստա­հա­բար խո­սում էր հոկ­տեմ­բե­րի վեր­ջե­րին Բր­յու­սե­լում Ա­լիե­ւին եւ Նի­կո­լին ըն­դու­նե­լու ծրագ­րե­րի մա­սին, սա­կայն, մեղմ ա­սած, ե­րաշ­խա­վոր­ված չէ, որ այդ հան­դի­պու­մը տե­ղի կու­նե­նա: Եվ ա­հա, նա­խօ­րեին Հա­րա­վա­յին Կով­կա­սի եւ Վ­րաս­տա­նում ճգնա­ժա­մի հար­ցե­րով Եվ­րա­միութ­յան հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Տոյ­վո Կ­լաա­րը հաս­տա­տեց, որ հան­դի­պումն ի­րոք չի լի­նե­լու:

ԱԼԻԵՎԸ ՆՈՐԻՑ ՄԵՐԺԵՑ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՍՑԵՆԱՐԸ

­Բա­ցատ­րութ­յու­նը, ո­րը տվեց Կ­լաա­րը, զա­վեշ­տի է նման: Ըստ նրա, պատ­ճա­ռը «հան­դի­պումն ըն­դու­նե­լու նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­նե­րի հա­մար ան­բա­վա­րար ժա­մա­նակն է»։ Դեռ ամս­վա սկզբնե­րին էր Մի­շե­լը հայ­տա­րա­րել, որ նման հան­դի­պում պլա­նա­վոր­ված է, եւ հի­մա հան­կարծ պարզ­վում է, որ «ժա­մա­նակն ան­բա­վա­րա՞ր է»: Կարճ ա­սած, հաս­կա­նա­լի է, որ Կ­լաա­րը հո­րին­ված պատ­ճա­ռա­բա­նութ­յուն է ներ­կա­յաց­րել, եւ այս դեպ­քում այն հարցն է ա­ռաջ գա­լիս, թե ի­րա­կա­նում ին­չո՞ւ է հան­դի­պու­մը ձա­խող­վել. նաեւ, թե ին­չո՞ւ է Կ­լաա­րը կեղծ պատ­ճա­ռա­բա­նութ­յուն ներ­կա­յաց­նում:

­Հա­յաս­տա­նում հան­դիպ­ման չե­ղար­կու­մը, օ­րի­նակ, Սի­մոն­յան Ա­լե­նը ներ­կա­յաց­րեց այս­պես՝ «Իմ անձ­նա­կան կար­ծի­քով՝ Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիե­ւի մոտ կոմ­ֆոր­տի բա­ցա­կա­յութ­յուն կա՝ մեր դի­վա­նա­գի­տա­կան լավ աշ­խա­տան­քի, ԱԳՆ-ի, վար­չա­պե­տի, պառ­լա­մեն­տա­կան դի­վա­նա­գի­տութ­յան պատ­ճառով։ Կար­ծում եմ՝ մենք կա­րո­ղա­ցել ենք մեր եվ­րո­պա­ցի, Արեւ­մուտ­քի գոր­ծըն­կեր­նե­րին բե­րել այն բա­նին, որ մենք եր­կա­կի հայ­տա­րա­րութ­յուն­ներ չենք ստա­նում»։ Այն, որ առն­վազն ծի­ծա­ղե­լի է, որ այս­քան պար­տութ­յու­նն­երից հե­տո կա մե­կը, որ խո­սում է, թե «Ա­լիե­ւի մոտ կոմ­ֆոր­տի բա­ցա­կա­յութ­յուն կա»: Բայց էա­կանն այն է. մինչ Ա­լե­նը փոր­ձում է եր­կինք հա­նել Եվ­րո­պա­յի «ցու­ցա­բե­րած օգ­նութ­յու­նը», Ա­լիե­ւը, ինչ­պես Գ­րա­նա­դա­յի հան­դիպ­ման մա­սին ու­ղիղ տեքս­տով ար­տա­հայտ­վեց եւ հի­մա էլ ցույց տվեց՝ հան­դիպ­ման չգնա­լով, բա­ռա­ցիո­րեն թքած ու­նի «եվ­րո­պա­ցի, Արեւ­մուտ­քի գոր­ծըն­կեր­նե­րի» վրա էլ, նրանց կողմ­նո­րոշ­ման վրա էլ: Կարճ ա­սած, Ա­լե­նի «անձ­նա­կան կար­ծի­քը» բա­նի պետք չէ:

­Նի­կո­լը եւս խո­սեց Բր­յու­սե­լի հան­դիպ­ման ձա­խող­ման մա­սին՝ ըն­դա­մե­նը հաս­տա­տե­լով, որ… հան­դի­պու­մը չի կա­յա­նա։ Ան­գամ հո­դա­բաշխ պա­տաս­խան չտվեց՝ հան­դի­պու­մը հե­տաձգ­վե՞լ է, թե՞ չե­ղարկ­վել։ Ըն­դա­մե­նը ա­վե­լաց­րեց. «Կան աշ­խա­տան­քա­յին ման­րա­մաս­ներ, ո­րոնք մենք ա­ռա­ջի­կա օ­րե­րին Եվ­րո­պա­կան միութ­յան գոր­ծըն­կեր­նե­րից կփոր­ձենք պար­զա­բա­նում­ներ ստա­նալ եւ հաս­կա­նալ հե­տա­գա ա­նե­լիք­նե­րի մա­սին»։

Ու մինչ Նի­կո­լը կփոր­ձի «Եվ­րո­պա­կան միութ­յան գոր­ծըն­կեր­նե­րից» բան պար­զել, Միր­զո­յան Ա­րոն նման բա­ցատ­րութ­յուն տվեց՝ ակն­հայ­տո­րեն Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը ժա­մա­նակ չի ու­նե­ցել բա­նակ­ցութ­յուն­նե­րի մեկ­նել Բր­յու­սել, ո­րով­հե­տեւ մենք հի­մա էլ պատ­րաստ ենք մաս­նակ­ցել այդ հան­դիպ­մա­նը: «Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տը պատ­րաստ է նոր հան­դի­պում ու­նե­նալ Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիե­ւի հետ՝ քննար­կե­լու խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նա­գի­րը»,- ամ­փո­փեց նա: Այ­սինքն, այս մեկ­նա­բա­նութ­յու­նից կա­րե­լի է հաս­կա­նալ, որ Ա­լիե­ւը մեր­ժել է այդ հան­դի­պու­մը: Իսկ փաս­տը, որ եվ­րո­պա­կան հար­թա­կում կազ­մա­կերպ­վող ար­դեն երկ­րորդ հան­դի­պումն է մերժ­վում, այն հարցն է ա­ռաջ քա­շում, թե արդ­յոք Ա­լիեւն ա­ռա­սա­րակ չի՞ մեր­ժում Նի­կո­լի հա­մար այդ­քան հո­գե­հա­րա­զատ ա­րեւմտ­յան հար­թա­կը: Ընդգ­ծենք, ոչ թե եվ­րո­պա­կան, այլ հենց ա­րեւմտ­յան, հաշ­վի առ­նե­լով այն փաս­տը, որ, խո­շոր հաշ­վով, Շառլ Միշե­լի. ա­սենք նաեւ նրա «կու­րա­տոր» Մակ­րո­նի այս բո­լոր քայ­լերն ուղ­ղորդ­վում են ԱՄՆ-ից:

Այս­տեղ, թե­րեւս, պետք է հի­շել հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րով Ա­լիե­ւը հան­դես ե­կավ հոկ­տեմ­բե­րի 11-ին՝ ԱՊՀ ան­դամ պե­տութ­յուն­նե­րի անվ­տան­գութ­յան մար­մին­նե­րի եւ հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի խորհր­դի 53-րդ նիս­տում՝ կապ­ված հայ-ադր­բե­ջա­նա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րում ռու­սա­կան միջ­նոր­դութ­յան հետ. «Մենք ե­րախ­տա­գի­տութ­յամբ ենք ըն­դու­նում Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան միջ­նոր­դութ­յու­նը, քա­նի որ Ռու­սաս­տա­նը մեր հա­րե­ւանն ու դաշ­նա­կիցն է, ինչ­պես նաեւ Հա­յաս­տա­նի դաշ­նա­կի­ցը: Այս եր­կի­րը մեր տա­րա­ծաշր­ջա­նում է, ի տար­բե­րութ­յուն հա­զա­րա­վոր կի­լո­մետ­րեր հե­ռու գտնվող­նե­րի: Մեր երկր­նե­րի մի­ջեւ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը նե­րա­ռում են ռու­սա­կան կող­մի միջ­նոր­դութ­յու­նը: Ինչ վե­րա­բե­րում է Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի մի­ջեւ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­մա­նը, մենք պատ­րաստ ենք գնալ դրան: Մենք պատ­րաստ ենք շա­րու­նա­կել աշ­խա­տել խա­ղաղ պայ­մա­նագ­րի վրա: Ե­թե Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան միջ­նոր­դութ­յու­նը մերժ­վի հայ­կա­կան կող­մից, ես կար­ծում եմ, որ այ­լընտ­րանք կա. կա­րող են լի­նել ու­ղիղ բա­նակ­ցութ­յուն­ներ Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի մի­ջեւ։ Մենք կվեր­լու­ծենք ցան­կա­ցած այլ հար­թակ՝ հաշ­վի առ­նե­լով այն երկր­նե­րի վե­րա­բեր­մուն­քը, ո­րոնք ի­րենց ծա­ռա­յութ­յուն­ներն են ա­ռա­ջար­կում»: Դ­րա­նով Ա­լիեւն ա­ռա­ջին տե­ղում էր դի­տար­կում ՌԴ-ի միջ­նոր­դութ­յու­նը, ա­պա հայ-ադր­բե­ջա­նա­կան ու­ղիղ բա­նակ­ցութ­յուն­նե­րը, ո­րի հա­մար նա ա­ռաջ քա­շեց նաեւ Թ­բի­լի­սիի հար­թա­կը: Վեր­ջա­պես, սա նաեւ ու­ղիղ ազ­դակ էր, որ մյուս այլ միջ­նորդ­նե­րին Բա­քուն դի­տար­կում է, որ­պես «հա­զա­րա­վոր կի­լո­մետ­րեր հե­ռու գտնվող­նե­րի»: Ու հաս­կա­նա­լի է, որ խոսքն ա­ռա­ջին հեր­թին ԱՄՆ-ի քա­վո­րութ­յամբ ստեղծ­ված բրյու­սել­յան հար­թա­կի մա­սին է: Ու չմեկ­նե­լով այդ հար­թա­կում կազ­մա­կերպ­ված ար­դեն երկ­րորդ հան­դիպ­մա­նը, նա եւս մեկ ան­գամ ցույց տվեց, որ հի­շա­տակ­ված հայ­տա­րա­րութ­յու­նը ոչ թե ինչ-ինչ նպա­տակ­ներ հե­տապն­դող ժա­մա­նա­կա­վոր մո­տե­ցում է, այլ կոնկ­րետ ռազ­մա­վա­րութ­յուն:

ՆԻԿՈԼԸ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ

Այս­պի­սով, երբ Ա­լիե­ւը բա­ցա­հայ­տո­րեն խու­սա­փում է բրյու­սել­յան հար­թա­կից, ան­կախ նրա­նից, թե Ա­լե­նը կամ Նի­կո­լը ինչ խոս­տում­ներ են տվել «եվ­րո­պա­ցի, Արեւ­մուտ­քի գոր­ծըն­կեր­նե­րին» կամ ինչ­քա­նով են նրանց հա­րա­զատ հա­մա­րում եւ չեն սի­րում ռուս­նե­րին, մեկ է, կանգ­նում են կողմ­նո­րոշ­վե­լու հե­ռան­կա­րի ա­ռաջ: Ընդ ո­րում, նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ միայն Մոսկ­վան կամ Բա­քուն չէ, որ մեր­ժում են ա­րեւմտ­յան հար­թա­կը:

­Բանն այն է, որ տա­րա­ծաշր­ջա­նա­յին մյուս ա­ռանց­քա­յին երկր­նե­րը՝ Ի­րա­նը, ա­սենք նաեւ Թուր­քիան, ի­րենց հեր­թին են կտրուկ դեմ ա­րեւմտ­յան բա­նակ­ցա­յին հար­թա­կին: Ա­րեւմտ­յան միջ­նոր­դութ­յամբ հայ-ադր­բե­ջա­նա­կան խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի էութ­յունն այն է, որ դրա­նով Վա­շինգ­տոնն ամ­րապն­դում է իր դիր­քե­րը Հա­յաս­տա­նում եւ միան­շա­նակ կշա­րու­նա­կի այդ «հեն­ման կե­տի» հաշ­վին փոր­ձել հաս­նել տա­րա­ծաշր­ջա­նի ամ­բող­ջա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յան: Թուր­քիա­յի դեպ­քում, ե­թե ան­գամ դա հնա­րա­վո­րութ­յուն տա հաս­նել «թյուր­քա­կան մի­ջանց­քի» ստեղծ­մանը, միեւ­նույնն է, դրա հա­յաս­տան­յան օ­ղա­կում ԱՄՆ-ն­ է լի­նե­լու «դաբ­րո» տվող-չտվո­ղի դե­րում՝ բխող հաս­կա­նա­լի հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ: Ի­րա­նի հա­մար դա նշա­նա­կում է ՌԴ-ի հետ ցա­մա­քա­յին կա­պի խզում եւ ՆԱՏՕ-իս­րա­յե­լա­կան պլաց­դար­մի հիմ­նում: Ադր­բե­ջանն իր հեր­թին ստիպ­ված է լի­նե­լու ներ­կա հա­րա­բե­րա­կան ան­կախ կար­գա­վի­ճա­կը փո­խա­րի­նել մշտա­կան թի­րա­խա­վոր­վո­ղի եւ, ըստ այդմ՝ բո­լոր հանձ­նա­րա­րութ­յուն­նե­րը կա­տա­րո­ղի դե­րով: Այ­սինքն, ե­թե մինչ Ար­ցա­խը վե­րահս­կո­ղութ­յան տակ առ­նելն ու­ներ Ա­րեւ­մուտ­քի կա­րի­քը, հի­մա ար­դեն Ա­րեւ­մուտ­քը կդառ­նա սե­փա­կան շա­հե­րից ել­նե­լով հրա­ման­ներ տվող, եւ դա Բաք­վի հա­մար ա­նըն­դու­նե­լի է: Ընդ­հուպ, Վ­րաս­տա­նի, վեր­ջա­պես՝ Հա­յաս­տա­նի (­Նի­կո­լին նկա­տի չու­նենք) հա­մար է Ա­րեւ­մուտ­քի ռազ­մա­քա­ղա­քա­կան գործ­նա­կան ներ­կա­յութ­յու­նը դառ­նա­լու լրջա­գույն խնդիր, հաշ­վի առնե­լով, որ դա տա­րա­ծաշր­ջա­նը վե­րա­ծում է գեր­տե­րութ­յու­նն­երի ու­ղիղ բախ­ման թա­տե­րա­բե­մի՝ ոտ­քե­րի տակ տրոր­վե­լու նույն­քան գործ­նա­կան հե­ռան­կար­նե­րով հան­դերձ:

Եվ ա­հա այս ի­րա­վի­ճա­կում, երբ Նի­կո­լը նետ­վում է դե­պի Արեւ­մուտք, ա­պա բախ­վում է ան­լու­ծե­լի խնդրի հենց այն պա­հին, երբ Ա­լիե­ւը մեր­ժում է ա­րեւմտ­յան հար­թա­կը: Ա­վե­լին, որ­քան էլ որ Ֆ­րան­սիան Հա­յաս­տա­նին ռա­դիո­լո­կա­ցիոն կա­յան­ներ վա­ճա­ռի, Կա­նա­դա­յի դես­պան եւ կա­նա­դա­ցի եր­կու «եվ­րա­դի­տորդ» բե­րեն, Նի­կո­լը խո­սի ռու­սա­կան ռազ­մա­բա­զան հա­նե­լուց եւ այլ գոր­ծըն­կեր­նե­րի փնտրտու­քից, մեկ է՝ ա­րեւմտ­յան հար­թա­կի մերժ­ման դեպ­քում պետք է կա­տա­րի ընտ­րութ­յուն: Այն է՝ շա­րու­նա­կում է ռու­սա­կան միջ­նոր­դութ­յամբ բա­նակ­ցութ­յու­ննե՞­րը, թե՞ պատ­րաստ է մտնել Ա­լիե­ւի հետ դեմ առ դեմ բա­նակ­ցութ­յուն­նե­րի դաշտ: Ի­հար­կե, կա նաեւ բա­նակ­ցութ­յու­ննե­րը միառ­ժա­մա­նակ կանգ­նեց­նե­լու տար­բե­րա­կը: Բայց այս դեպ­քում ինչ­պե՞ս է հաս­նե­լի այդ­քան քա­րո­զած «խա­ղա­ղութ­յան դա­րաշր­ջա­նը»: Այս տե­սանկ­յու­նից ե­րեկ Նի­կո­լի` Թ­բի­լի­սի կա­տա­րած այ­ցը նաեւ այլ խնդիր մատ­նան­շեց: Գո­նե պաշ­տո­նա­պես, այ­ցի նպա­տա­կը «Մե­տաք­սի ճա­նա­պարհ» մի­ջազ­գա­յին հա­մա­ժո­ղո­վին մաս­նակ­ցութ­յունն էր, ո­րի շրջա­նակ­նե­րում, ի դեպ, Նի­կո­լը շա­րու­նա­կում էր քա­րո­զել իր «գլուխ­գոր­ծո­ցը»՝ «խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կը»: Սա­կայն դրա հա­մար նախ պետք է «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կնքել, եւ, չբա­նակ­ցե­լով, դրան չես հաս­նի: Իսկ բա­նակ­ցե­լու դեպ­քում նախ պետք է Ա­լիե­ւի ներ­կա­յաց­րած հար­թակ­նե­րից մեկն ընտ­րել՝ ռու­սա­կան կամ ու­ղիղ բա­նակ­ցութ­յուն­ներ Թ­բի­լի­սիի մի­ջո­ցով: Եր­կու­սից էլ Նի­կո­լը խու­սա­փում է, ու հի­մա հարցն այն է, թե ո­րի՞ց է ա­վե­լի շատ խու­սա­փում:

­Միայն թե որ հար­թակն էլ Նի­կոլն ընտ­րի, ա­մե­նա­կա­րե­ւո­ր հար­ցը դեռ մնում է: Ադր­բե­ջա­նը պա­հան­ջում է ե­րաշ­խիք­ներ, որ հա­յաս­տան­յան ճա­նա­պարհ­նե­րը բաց­վե­լու դեպ­քում անվ­տան­գութ­յու­նը կա­պա­հով­վի, ո­րը նշա­նա­կում է շեշ­տը նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի վրա դնել. այն նա­խա­տե­սում է ռու­սա­կան մար­մին­նե­րի ներգ­րա­վում: Նի­կո­լը Թ­բի­լի­սիում ա­ռա­ջար­կեց՝ Հա­յաս­տա­նը կստեղ­ծի նոր կա­ռույց, որն էլ կե­րաշ­խա­վո­րի անվ­տան­գութ­յու­նը: Կըն­դու­նի՞ դա Բա­քուն. կաս­կա­ծե­լի է, նոր կա­ռույց, թե՝ հին, էա­կան չէ, պա­հան­ջը ստո­րագր­ված փաս­տաթղ­թին հա­մա­ձայն գոր­ծելն է: Բայց հենց դա է, որ Նի­կոլն ա­մե­րի­կա­ցի­նե­րի պա­հան­ջով հրա­ժար­վում է կա­տա­րել 2021թ.-ից ի վեր, եւ ե­թե իր այս նոր ա­ռա­ջարկն էլ մերժվի, ի՞նչ է ա­նե­լու: Ա­ռա­վել եւս, երբ «հա­զա­րա­վոր կի­լո­մետ­րեր հե­ռու գտնվող­նե­րին» Ա­լիե­ւը մեր­ժում է, եւ Ա­րեւ­մուտ­քը նրա վրա ազ­դե­լու լծակ­ներ այդ­պես էլ չի գտնում:  

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»Մերցը խղճուկ խայտառակություն է. ՄեդվեդևԹրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ«Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված