Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ՔՊ–ԱԿԱՆ HALLOWEEN–Ի ՄԵՋ ԵՆՔ ԱՊՐՈՒՄ

Վերլուծություն

­ռո­մի պա­պի կող­մից կա­պի­տուլ­յան­տին պարգ­ևատ­րե­լը շատ տհաճ նստվածք տվեց` նույն հա­ջո­ղութ­յամբ կա­րող էր պարգ­ևատր­վել որ­ևէ դժո­խա­յին ա­րա­րած: Ու հա­յե­րի մոտ Հ­ռո­մի պա­պը սկսեց ա­սո­ցաց­վել ոչ թե սրբութ­յան, այլ... հո­ռո­մութ­յան հետ, մեղմ ա­սած: Գե­ղե­ցիկ է հնչում, չէ՞, Հ­ռո­մի պա­պից էլ հո­ռոմ: Սա­կայն Նի­կոլն ա­մեն­ևին էլ սե­փա­կան եր­կի­րը քան­դած ա­ռա­ջին ան­սուր­բը չէ, որ պարգ­ևատր­վում է Սուրբ ա­թոռ կոչ­վող թա­ղա­մաս–պե­տութ­յան ա­ռաջ­նոր­դի կող­մից: Իր հա­րա­զատ Սո­վե­տը գե­րեզ­մա­նած Գոր­բա­չո­վը նույն­պես պարգ­ևատր­վել է Հ­ռո­մի պա­պի կող­մից` դա օ­րի­նա­չա­փութ­յուն է:

ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԼՍԵԼ ԵՆՔ, ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԼՍԵԼ ԵՆՔ, ԲԱՅՑ «ԽԱՉՄԵՐՈ՞ՒԿ»

Ան­շուշտ, Հ­ռո­մի պա­պը լավ էլ կսա­զի որ­պես Hal­lo­we­en–ի կեր­պար, այնպես որ, Նի­կո­լը նրա տված շքան­շա­նը հան­գիստ կա­րող է կրել Halloween–ին... Չէ, մենք Hal­lo­we­en–ը վատ բան չենք հա­մա­րում, Արև­մուտ­քում ինչ­քան ու­զում են թող ճոխ նշեն, պար­զա­պես այն մե­րը չէ: Կա­պի­տուլ­յանտն էլ այն­տեղ ի­րեն լավ կզգա` դևե­րի, չար­քե­րի, ո­գի­նե­րի ըն­կե­րակ­ցութ­յամբ, սա­կայն մեր` հայ­կա­կան, դևե­րը, բա­րի ու չար ո­գի­նե­րը այդ­տեղ հաս­տատ չեն մաս­նակ­ցի: Քան­զի ի տար­բե­րութ­յուն նի­կո­լիզ­մին լավ վե­րա­բե­րվող ժե­խե­րի, որ դեմ չեն Halloween նշե­լուն, օ­տա­րա­մոլ չեն: Համ էլ, ՔՊ–ն` իր տե­րե­րով և հար­ճե­րով հան­դերձ, ստեղ­ծել է մի չհայ ի­րա­կա­նութ­յուն, որ պատ­կե­րա­վոր ա­սած, մենք Hal­lo­we­en չենք նշում, մենք Hal­lo­we­en–ի մեջ ապ­րում ենք... Նի­կո­լի թա­փոն­նե­րով շրջա­պատ­ված:

Իսկ ինչ­պես նկա­տել է պատ­գա­մա­վոր Ան­նա Մկրտչ­յա­նը, Նի­կո­լի թա­փոն­նե­րին չար­ժի քննար­կել, նրանց պետք է տե­սա­կա­վո­րել` այն­պես, ինչ­պես տե­սա­կա­վոր­վում է կեն­ցա­ղա­յին աղ­բը: Ա­վե­լի ճիշտ կլի­նի ա­սել` զի­բի­լը, Նի­կո­լի մայ­րե­նի թուր­քե­րե­նով, չէ՞ որ Նի­կո­լը թուրք բա­ռից չի վի­րա­վոր­վում: Ի դեպ, «Եր­ևա­նի թքող տղա» Ա­լեն Սի­մոն­յա­նը ա­զատ խոս­քի հա­մար դա­տի է տվել Ան­նա Մկրտչ­յա­նին և մեր գոր­ծըն­կեր Ան­ժե­լա Թով­մաս­յա­նին, և­ աշ­խա­րհի ա­մե­նաա­զատ հար­թա­կում` Տե­լեգ­րա­մում, սե­փա­կան ա­լիք բա­ցե­լուն պես ու­րախ­–ու­րախ գրա­ռել դրա մա­սին:

­Բայց, օ­րի­նակ, քաղ­բան­տարկ­յալ Ա­շոտ­յա­նի դա­տա­վոր Դոլ­մազ­յա­նը (ե­թե չեմ սխալ­վում, դա էր նրա ազ­գա­նու­նը), փոր­ձեց նե­ղա­նալ, երբ ՀՀԿ փոխ­նա­խա­գա­հը փաս­տեց, որ ՀՀ­–ում նի­կո­լահ­պա­տակ դա­տա­րան­նե­րը ոչն­չով չեն տար­բեր­վում Բաք­վի դա­տա­կան վակ­խա­նա­լիա­նե­րից: Նույ­նիսկ թույլ փորձ ա­րեց տե­ղա­վոր­վել «Ես նի­կոլ չեմ, նի­կո­լը ես չեմ» բա­նաձ­ևի շրձա­նակ­նե­րում, երբ Ա­շոտ­յա­նը դա­տա­րա­նի դահ­լի­ճում հմտո­րեն հեր­ձեց նի­կո­լիզ­մի ողջ էութ­յու­նը: «Ինչ­քան դուք եք նրան սի­րում, այն­քան էլ՝ ես»,– Ա­շոտ­յա­նի գոր­ծով դա­տա­վորն այդ­պես ար­տա­հայտ­վեց Փա­շին­յա­նի մա­սին:

Եվ ընդ­հան­րա­պես վեր­ջերս զվար­ճա­լի թրենդ է նկատ­վում` Նի­կո­լին ծա­ռա­յող­ներն ի­րար նի­կո­լա­կան են ան­վա­նում` դրա վատ ե­րան­գա­վո­րու­մով: Օ­րի­նակ, Եր­ևա­նի ա­վա­գա­նիում ի­րար նի­կո­լա­կան ան­վա­նե­ցին բո­լոր կեղծ ընդ­դի­մա­դիր խմբակ­ցութ­յուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, և­ ա­կա­մա հի­շում ես ի­րար լիրբ ու ան­բա­րո­յա­կան ան­վա­նող հար­ևա­նու­հի­նե­րի մա­սին ա­նեկ­դո­տը` «եր­կուսդ էլ ճիշտ եք»:

Ու մեր Hal­lo­we­en–ա­յին ի­րա­կա­նութ­յան մեջ գլխա­վոր գե­րա­գույն հո­ղա­տուն դուրս տվեց մի «հա­յե­ցա­կարգ», ո­րը ոչ թե քա­ղա­քա­գետ­նե­րի, այլ հո­գե­բույժ­նե­րի զննութ­յան ա­ռար­կա պետք է լի­նի. «Որ­քան էլ անհ­նա­րին լի­նի ընտ­րութ­յու­նը, այն պետք է կա­տար­վի, և­ այդ ընտ­րութ­յու­նը կա­տա­րե­լու պա­հին է գա­լիս ա­մե­նա­կար­ևոր գի­տակ­ցութ­յու­նը և գի­տակ­ցու­մը, որ պե­տութ­յու­նը միակ և­ ան­փո­խա­րի­նե­լի Հայ­րե­նիքն է ու պե­տութ­յունն ու նրա ան­կա­խութ­յու­նը, ինք­նիշ­խա­նութ­յու­նը, տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը, ինս­տի­տուտ­նե­րը կա­յաց­նելն ու զար­գաց­նե­լը, այդ գոր­ծին նպաս­տե­լը՝ հայ­րե­նա­սի­րութ­յան գե­րադ­րա­կան աս­տի­ճան: Սա հա­սու­նաց­ման ճա­նա­պարհ է, և­ այդ ճա­նա­պարհն ենք անց­նում բո­լո­րով՝ կա­ռա­վա­րութ­յուն, խորհր­դա­րան, փոր­ձա­գի­տա­կան հան­րութ­յուն և­ ընդ­հան­րա­պես՝ հան­րութ­յուն ու ժո­ղո­վուրդ: Ա­հա, այդ հա­սու­նաց­ման ա­ռանց­քա­յին շատ խորհր­դան­շա­կան պա­հե­րից մե­կը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան տա­րած­քը 29.800 քա­ռա­կու­սի կի­լո­մետր լի­նե­լու մա­սին Ազ­գա­յին ժո­ղո­վի ամ­բիո­նից իմ ա­րած հայ­տա­րա­րութ­յա­նը հետ­ևած բազ­մա­հա­զա­րա­նոց ցույցն էր, ին­չից ակն­հայտ դար­ձավ, որ մենք՝ որ­պես հան­րութ­յուն, մեր պե­տութ­յան մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված տա­րած­քի չա­փի մա­սին այն­քան էլ լավ պատ­կե­րա­ցում չու­նենք, ին­չը ոչ այն­քան ի­մա­ցութ­յան խնդիր է, որ­քան մեր կրած բո­լոր ան­հա­ջո­ղութ­յուն­նե­րի և ձա­խո­ղութ­յուն­նե­րի, ըստ էութ­յան, անկ­յու­նա­քար»:

Այ­սինքն` ՔՊ­–ի պա­րագ­լու­խը այն ա­մե­նը, ինչ 29.800 քա­ռա­կու­սի կի­լո­մետ­րի մեջ չի մտնում, Հայ­րե­նիք չի հա­մա­րում: Ար­ցա­խը Հայ­րե­նիք չի հա­մա­րում... Ու այդ 29.800 քա­ռա­կու­սի կի­լո­մետ­րի ա­նունն էլ դրել է «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ», սա­կայն կա­պի­կից մի քիչ ա­վել խելք ու­նե­ցո­ղի հա­մար ակն­հայտ է, որ դա կլի­նի ոչ թե «խաչ­մե­րուկ», այլ «про­ход­ной двор», ուր բո­լո­րը ինչ կու­զեն կա­նեն, մի հատ է «ճլո­թի» կտան հա­յե­րիս... Չէ, ձեր «խաչ­մե­րու­կով» գնա­ցեք «գյոռ­բագ­յոռ» ե­ղեք, և հի­շեք` ցան­կա­ցած հո­գե­պես ա­ռողջ հայ մարդն ամ­բողջ Հայ­կա­կան բարձ­րա­վան­դակն է հա­մա­րում Հայ­րե­նիք: Այն, ինչ մեզ տրված է Ա­րար­չի կա­մոք, և­ ին­չին վե­րա­տի­րա­նա­լը մեր պարտքն է ի ծնե:

ՉԱՐՉԻՆԵՐԻ ՎԱԿԽԱՆԱԼԻԱՆ

Meymun

­Նի­կո­լի պատ­կե­րաց­րած չ­Հայ­րե­նի­քի շրջա­նա­կում է, որ հան­կարծ 120 հա­զար ար­ցախ­ցի­ներ հռչակ­վե­ցին ՀՀ «չքա­ղա­քա­ցի», իսկ նրանց ՀՀ անձ­նագ­րե­րը` «ճամ­փոր­դա­կան փաս­տա­թուղթ»: Վաղն էլ ցան­կա­ցած հա­յի կհռչա­կեն «չքա­ղա­քա­ցի», նրա անձ­նա­գիրն էլ` ե­սի­մին­չա­կան փաս­տա­թուղթ, այլ ոչ թե ՀՀ քա­ղա­քա­ցու վկա­յութ­յուն: Այդ աղ­բա­յին «գա­ղա­փա­րը» վեր­լու­ծե­լու բան չէ, դրա հե­ղի­նակ­նե­րի տե­ղը կա՛մ բանտն է, կա՛մ գժա­նո­ցը, և­ այս խուն­տա­յին հե­ռաց­նե­լուց հե­տո դրանք հենց այդ­տեղ էլ կհայտն­վեն:

Իսկ պատ­ճա­ռը, որ այս` թուր­քից էլ վատ­թար հա­յա­խոս թշնա­մի­նե­րը դեռ իշ­խում են, այն է, որ դեռ մե­կընդ­միշտ զրո հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յան ջրբա­ժան չենք քա­շել մեր և ն­րանց միջև, բա­վարար չենք գի­տակ­ցել` կա՛մ մենք, կա՛մ նրանք... Ինչ­ևէ, ա­վե­լորդ չենք հա­մա­րում ներ­կա­յաց­նել անվ­տան­գութ­յան փոր­ձա­գետ Կա­րեն Վր­թա­նես­յա­նի «ոչ պո­լիտ­կո­ռեկտ» և­ ինչ­–որ չա­փով ցի­նիկ դի­տար­կում­նե­րը ՀՀ քա­ղա­քա­կան դաշ­տի կա­ռուց­ված­քի մա­սին. «Արևմ­տա­մետ­նե­րը Հա­յաս­տա­նի ա­պա­գան տես­նում են արևմտ­յան բլո­կում։

­Ռու­սա­մետ­նե­րը Հա­յաս­տա­նի ա­պա­գան տես­նում են Ռու­սաս­տա­նի կող­քին (արևմ­տա­մետ­նե­րը սրան կա­սեն՝ «ռու­սի շվա­քի տակ»)։

­Թուր­քա­մետ­նե­րը (առն­վազն մեկ օ­լի­գար­խիկ գեր­դաս­տան) տես­նում են Հա­յաս­տա­նի ա­պա­գան Թուր­քիա­յի փոքր, հնա­զանդ և­ ան­լե­զու «եղ­բոր» դե­րում։

­Վե­րոնշ­յալ 3 ճամ­բար­նե­րի տես­լա­կան­ներն էլ են­թադ­րում են Հա­յաս­տա­նի պե­տա­կա­նութ­յան պահ­պա­նութ­յուն ինչ­–որ ձևա­չա­փով, գո­նե թղթի վրա։ Ե­թե ոչ պե­տա­կա­նութ­յան, ա­պա գո­նե ինչ­–որ ինք­նա­վա­րութ­յուն ու­նե­ցող բնակ­չութ­յան, հա­կա­ռակ դեպ­քում Հա­յաս­տա­նում ի­րենց կա­րո­ղութ­յուն­ներն այլևս կո­պեկ չեն ար­ժե­նա։

­Բայց կան նաև այլ ճամ­բար­ներ...

­Ռու­սատ­յաց­նե­րը պատ­րաստ են Հա­յաս­տա­նը որ­պես պե­տութ­յուն մա­տաղ ա­նել, միայն թե այն չլի­նի Ռու­սաս­տա­նի «շվա­քի տակ»։

­Հա­կաարևմտ­յա­նա­կան­ներն էլ ի­րենց հեր­թին պատ­րաստ են Հա­յաս­տա­նին փու­ռը տալ, միայն թե այն չգնա դե­պի «պիղծ Եվ­րո­պա» (այն­պես չէ, որ 2018–ից այս կողմ ԵՄ­–ին գեթ մեկ սան­տի­մետ­րով մո­տե­ցել ենք, բայց ինչ­ևէ...)։

Իսկ այս ա­մե­նի վեր­ևում մի մարդ է, Նի­կոլ ա­նու­նով, ո­րին չեն հե­տաքրք­րում ոչ –մե­տութ­յու­նը, ոչ –մո­լութ­յու­նը, ոչ էլ –ատ­յա­ցութ­յու­նը։ Նա պատ­րաստ է Հա­յաս­տա­նը մաս–­մաս վա­ճա­ռել ցան­կա­ցա­ծին, ում կկա­րո­ղա­նա. ռուս­նե­րին, թուր­քե­րին, եվ­րո­պա­ցի­նե­րին, ա­մե­րի­կա­ցի­նե­րին, ադր­բե­ջան­ցի­նե­րին:

Ն­րան բա­ցար­ձա­կա­պես չեն հե­տաքրք­րում, թե ինչ կմնա Հա­յաս­տա­նի պե­տա­կա­նութ­յու­նից, կամ ընդ­հան­րա­պես հա­յե­րից այս տա­րած­քում, իր խնդի­րը հնա­րա­վո­րինս ա­րագ, հնա­րա­վո­րինս շատ օ­գուտ քա­մելն է, «հե­տո»–ն­ ի­րեն չի հե­տաքրք­րում, քա­նի որ նա իր ա­պա­գան Հա­յաս­տա­նի հետ չի կա­պում»։

Ինչ­ևէ, այդ դի­տար­կում­նե­րից բխում է, որ Նի­կո­լը թշնա­մի է բո­լոր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան տե­սակ­նե­րի տեր մարդ­կանց, ան­գամ թուր­քա­մետ գռզո­նե­րին և­ ար­սեն­յան­գու­գո­նե­րին: Կա նաև «–ատ­յաց­նե­րի» դեստ­րուկ­տիվ և տոք­սիկ ո­րո­շա­կի զանգ­ված, որ առն­վազն վնա­սա­զերծ­ման է են­թա­կա, և կա ան­տար­բեր­նե­րի պա­սիվ, կրա­վո­րա­կան զանգ­ված, որն իր «քա­ղա­քա­կա­նութ­յամբ չզբաղ­վե­լով» ա­կա­մա օգ­նում է Նի­կո­լին: Ի­զուր չէր, որ հին Հու­նաս­տա­նում այդ զանգ­վա­ծի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին կո­չում էին «ի­դիոտ»: Տե­լեգ­րա­մում տա­րած­ված լու­րե­րի հա­մա­ձայն` Դա­վա­ճան­նե­րի խմբա­կը ո­րո­շել է «վերջ­նա­կա­նա­պես կոտ­րել ընդ­դի­մութ­յա­նը» և քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի տրա­մա­բա­նութ­յու­նը հետզ­հե­տե տե­ղա­փո­խել դե­պի 2026թ. խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­ներ։ Ընդ­դի­մութ­յան ա­ռաջ­նորդ­նե­րից բա­ցի, նրանց թի­րա­խում են նաև «երկ­րորդ է­շե­լո­նի» գոր­ծիչ­նե­րը։ @­Կանչ ա­լի­քի տե­ղե­կութ­յուն­նե­րով՝ բռնութ­յուն­նե­րի նոր ա­լի­քը կմեկ­նար­կի նո­յեմ­բե­րի երկ­րորդ կե­սե­րին։

­Պատ­գա­մա­վոր Տիգ­րան Աբ­րա­համ­յանն էլ փաս­տում է` Ադր­բե­ջա­նի ու Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րը հա­մա­տեղ ա­կան­ներ են շա­րել Ար­ցա­խի հար­ցի ակ­տի­վաց­ման բո­լոր ճա­նա­պարհ­նե­րի, որն անց­նում է շան­տա­ժի և ս­պառ­նա­լի­քի ու­ղեկ­ցութ­յամբ: Մաս­նա­վո­րա­պես ադր­բե­ջան­ցի­նե­րը ոչ պաշ­տո­նա­կան խո­ղո­վակ­նե­րով նշում են, որ Ար­ցա­խի հար­ցի ցան­կա­ցած ակ­տի­վա­ցում, այդ թվում` ար­ցախ­ցի­նե­րի վե­րա­դարձ ի­րենց հայ­րե­նի օ­ջախ­ներ, բե­րե­լու է Ս­յու­նի­քի դեմ Ադր­բե­ջա­նի հա­մա­պա­տաս­խան ար­ձա­գան­քի: Ադր­բե­ջանն ար­ցախ­ցի­նե­րի հար­ցը դի­տար­կում է Ս­յու­նի­քում ադր­բե­ջան­ցի­նե­րի տե­ղա­վոր­ման հա­մա­տեքս­տում` սպառ­նա­լով, որ հա­կա­ռակ դեպ­քում կոշտ մի­ջոց­նե­րի կդի­մի:

­Մար­տահ­րա­վեր­նե­րի մի մեծ կծիկ է, ընդ ո­րում, դրան­ցից յու­րա­քանչ­յու­րը մա­հա­ցու սպառ­նա­լիք­ներ է պա­րու­նա­կում: Եվ բա­ցառ­ված չէ, որ ելքն այդ կծի­կը գորդ­յան հան­գույ­ցի պես մեկ հար­վա­ծով հա­տելն է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ