Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Ռուսներին հեռացնելու ունակ ուժ տեսանելի չէ

Միջազգային

­Նի­կո­լի` գնա­լով սրվող եւ բա­ցա­հայտ տեսք ստա­ցող ա­րեւմ­տա­սի­րութ­յան ֆո­նին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=269514&l=am), կա նաեւ այս հար­ցը՝ իսկ ի՞նչ է ա­նում կամ կա­րող է ա­նել Մոսկ­վան:

­Նա­խօ­րեին հեր­թա­կան հու­շող հայ­տա­րա­րութ­յու­նը ե­կավ Մոսկ­վա­յից: Այս­պես, ՌԴ ԱԳ նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վը հեր­թա­կան ան­գամ հայ­տա­րա­րեց. «Եվ­րա­միութ­յու­նը չի թաքց­նում մեզ ա­մեն կերպ զսպե­լու, Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յից եւ Անդր­կով­կա­սից դուրս մղե­լու իր մտադ­րութ­յուն­նե­րը։ Դա չի ստաց­վի»։ Ա­պա Լավ­րո­վը ման­րա­մաս­նեց՝ Ռու­սաս­տա­նը պատ­մութ­յամբ կապ­ված է այդ տա­րածք­նե­րի հետ եւ ոչ մի տեղ ան­հե­տա­նա­լու մտադ­րութ­յուն չու­նի։ «Մեր գոր­ծըն­կեր­ներն ու դաշ­նա­կից­նե­րը դա շատ լավ գի­տեն»,- ամ­փո­փեց նա։

­Թե­րեւս ի­մաս­տը սա է: Ֆիք­սե­լով, որ Ռու­սաս­տա­նը մաս­նա­վո­րա­պես տա­րա­ծաշր­ջա­նից հե­ռա­նա­լու միտք ան­գամ չու­նի, Լավ­րո­վը պարզ ակ­նար­կում է, որ դրա տակ բա­ցի ժա­մա­նա­կա­կից փաս­տաթղ­թա­պայ­մա­նագ­րա­յին բա­զա­յից, կա նաեւ պատ­մա­կան հիմք: Թե­րեւս, ակ­նար­կը, օ­րի­նակ, Գ­յու­լիս­տա­նի եւ Թուրք­մեն­չա­յի պայ­մա­նագ­րե­րի մա­սին է, ո­րոնք, չմո­ռա­նանք, հա­մար­վում են գոր­ծող փաս­տաթղ­թեր: Իսկ ա­հա ներ­կա փաս­տաթղ­թե­րից կա­րե­լի է բե­րել Հա­յաս­տա­նում ռու­սա­կան ռազ­մա­բա­զա­յի գոր­ծու­նեութ­յան պայ­մա­նա­գի­րը, ո­րը գործ­նա­կա­նում միա­կող­մա­նիո­րեն չե­ղար­կել հնա­րա­վոր չէ, որ­քան էլ Ա­րեւ­մուտ­քը կամ նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը ցան­կա­նան:

Արդ­յուն­քում, ու­նենք նման ի­րո­ղութ­յուն: Ե­թե ռուս­նե­րը չցան­կա­նան հե­ռա­նալ, ա­պա տե­սա­նե­լի չէ այն­պի­սի ի­րա­վա­կան հիմք, ո­րով նրանց հնա­րա­վոր կլի­նի պար­տադ­րել: Մ­նում է երկ­րորդ տար­բե­րա­կը՝ ստի­պել հե­ռա­նալ: Սա­կայն տա­րա­ծաշր­ջա­նում տե­սա­նե­լի չէ այն ու­ժը, ո­րը կա­րող է ռու­սա­կան բա­նա­կին ստի­պել նա­հան­ջել: Հաս­կա­նա­լի է, խոսքն այն հա­մե­մա­տա­բար փոքր ու­ժե­րի մա­սին չէ, որ այս պա­հին այս­տեղ են, այլ այն, վեր­ջին հաշ­վով, մոտ 6-10 հա­զար մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ­նե­րի, որ կանգ­նած են այդ ստո­րա­բա­ժա­նում­նե­րի թի­կուն­քին: Դա հենց այն գոր­ծոնն է, ո­րի վրա հեն­վե­լով, Լավ­րո­վը կա­րող է հայ­տա­րա­րել՝ ռուս­նե­րին հե­ռաց­նել «չի ստաց­վի»:

­Բայց նաեւ հաս­կա­նա­լի է, որ ռազ­մա­բա­զա ու­նե­նա­լը դեռ բա­վա­կան չէ, որ կան նաեւ քա­ղա­քա­կան լծակ­ներ: Ռուս­նե­րը, ի­հար­կե, դա պետք է որ հաս­կա­նան, եւ պա­տա­հա­կան չէ ՌԴ ԱԳՆ-ից ե­կած հեր­թա­կան ա­ռա­ջար­կը: Այս­պես, ըստ  փոխ­նա­խա­րար Մի­խա­յիլ Գա­լու­զինի. «Մենք բազ­միցս հաս­տա­տել ենք մեր պատ­րաս­տա­կա­մութ­յու­նը՝ մոս­կով­յան հար­թա­կը տրա­մադ­րել Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի մա­կար­դա­կով հե­տա­գա երկ­խո­սութ­յան հա­մար՝ երկ­կողմ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­ման եւ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի ստո­րագր­ման հար­ցե­րի շուրջ։ Մեր այս պատ­րաս­տա­կա­մութ­յու­նը մնում է ան­փո­փոխ։ Երբ հա­մա­ձայ­նեց­նենք նման մի­ջո­ցառ­ման ժամ­կետ­նե­րը, ա­պա ժա­մա­նա­կին կհայ­տա­րա­րենք այդ մա­սին»։ Ու դժվար չէ հաս­կա­նալ, որ ա­ռա­ջին հեր­թին պետք է Նի­կո­լից նման հա­մա­ձայ­նութ­յուն ստա­նալ:

­Սա­կայն միա­ժա­մա­նակ, Նի­կո­լի եվ­րո­պա­կան վեր­ջին այ­ցի ֆո­նին «Ա­զա­տութ­յու­նը» ներ­կա­յաց­րեց Եվ­րա­միութ­յան բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա­յի խոս­քը, թե՝ Բր­յու­սելն այժմ Հա­յաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի հետ ա­ռան­ձին-ա­ռան­ձին բա­նակ­ցութ­յուն­ներ է վա­րում՝ Նի­կոլ Փա­շին­յա­նի, Իլ­համ Ա­լիե­ւի ու Շառլ Մի­շե­լի մի­ջեւ ե­ռա­կողմ հան­դի­պում կազ­մա­կեր­պե­լու հա­մար։ Նաեւ, որ. «Ա­ռայժմ կոնկ­րետ արդ­յունք­ներ չկան»։ Չ­մո­ռա­նանք, Նի­կոլն ա­ռանց «ա­ռան­ձին-ա­ռան­ձին բա­նակ­ցութ­յուն­նե­րի» էլ է հայ­տա­րա­րում, որ պատ­րաստ է բրյու­սել­յան հան­դիպ­մա­նը: Այ­սինքն, սա եւս հաս­տա­տում է, որ Ա­լիեւն է դրա­նից խու­սա­փում, եւ ե­թե կան բա­նակ­ցութ­յուն­ներ, դա նշա­նա­կում է, որ փոր­ձում են նրան հա­մո­զել:

Ս­տա­նում ենք նման պատ­կեր: Այս պա­հին փաս­տա­ցի ու­նենք փա­կու­ղի մտած բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց, ո­րը կապ­ված է բա­նակ­ցութ­յուն­նե­րի վայ­րի, այն է՝ միջ­նոր­դի հետ, ու դա էլ, խո­շոր հաշ­վով, տա­նում է նրան, թե ինչ վե­րահս­կո­ղութ­յուն պետք է լի­նի Մեղ­րիում: Ա­լիեւն ակն­հայ­տո­րեն հակ­ված է ռու­սա­կան միջ­նոր­դութ­յա­նը, թեեւ դեմ չէր լի­նի, որ Նի­կո­լի հետ ու­ղիղ բա­նակ­ցեր եւ բո­լոր հնա­րա­վոր դի­վի­դենտ­նե­րը սե­փա­կան գրպա­նը դներ: Նի­կոլն ակն­հայ­տո­րեն խո­սում է Բր­յու­սե­լի մա­սին, սա­կայն թե­րեւս նաեւ հաս­կա­նա­լով, որ չկան լծակ­ներ, ո­րով հնա­րա­վոր է Ա­լիե­ւին տա­նել Բր­յու­սել: Իսկ ա­հա Եվ­րո­պան եւ ՌԴ-ն փոր­ձում են հա­մա­պա­տաս­խա­նա­բար ազ­դել Ա­լիե­ւի եւ Նի­կո­լի վրա՝ ի­րենց ուղ­ղութ­յամբ տա­նե­լու հա­մար: Բայց այս դեպ­քում Եվ­րո­պան իր հեր­թին ու­նի նաեւ փա­կու­ղա­յին խնդիր: Ե­թե չկա­րո­ղա­նան ռուս­նե­րին հե­ռաց­նել Հա­յաս­տա­նից, ան­կախ նրա­նից, թե ինչ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կլի­նի, դա ի­րենց հա­մար հարց լու­ծող գոր­ծոն չի դառ­նա: Իսկ ռուս­նե­րին հե­ռաց­նե­լու հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը ժա­մա­նա­կի ըն­թաց­քում միայն նվա­զում են, կապ­ված այն շրջա­դար­ձա­յին ի­րո­ղութ­յուն­նե­րի հետ, ո­րոնք ներ­կա­յումս կան ուկ­րաի­նա­կան խա­ղա­տախ­տա­կին: Բա­նը հա­սավ նրան, որ Ֆ­րան­սիան ար­դեն հրա­ժար­վում է սե­փա­կան զի­նա­նոց­նե­րից Ուկ­րաի­նա­յին զենք մա­տա­կա­րա­րել, եւ այդ վի­ճա­կում ա­սել, թե Մակ­րո­նը կա­րող է ինչ-որ աշ­խար­հա­ցունց փո­փո­խութ­յուն­նե­րի հաս­նել կով­կաս­յան հար­թա­կում, միամ­տութ­յուն կլի­նի: Բա­ցատ­րե՞լ է դա Նի­կո­լին վեր­ջին հան­դիպ­ման ժա­մա­նակ, մի­գու­ցե: Բայց այն, որ Նի­կո­լը Եվ­րո­պա­յից ա­մե­նե­ւին էլ մեծ հույ­սե­րով չի վե­րա­դար­ձել, դա էլ է նկա­տե­լի:

Ա­մեն դեպ­քում, նո­յեմ­բե­րի 23-ին Մինս­կում կա­յա­նա­լու է ՀԱՊԿ երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րի հան­դի­պու­մը: Կգ­նա՞ Նի­կո­լը Մինսկ, թե՝ ոչ, դա շատ հար­ցե­րի պա­տաս­խա­ն կտա:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ