Դիվանագիտական համարանիշներով մեքենաները լրիվ լկտիացել են
Պատահար
Վերջին շրջանում մեր «Իրավունք» թերթը քաղաքացիներից հաճախ է տեղեկություններ ստանում, որ դիվանագիտական համարանիշներով մեքենաներն իրենց շատ լկտի են պահում։
Ահա և երեկ ՝ նոյեմբերի 15-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Բաղրամյան պողոտայի և Վ.Համբարձումյան փողոցի խաչմերուկում կարմիր դիվանագիտական համարանիշներով մեքենան, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, կարմիր լույսի տակ շրջադարձ կատարեց և անցավ հետիոտնային անցումով այն պահին, երբ մարդիկ անցնում էին փողոցը:
Հայտնի է, որ այնտեղ տեսախցիկ է տեղադրված։ Ոստիկանության ուշադրությունն ենք հրավիրում ճանապարհային երթեւեկության կանոնների կոպիտ խախտման այս փաստի վրա, որը կարող էր հանգեցնել անմխիթար հետևանքների, և դիմում ենք հարցմամբ ՝ պարզել և թերթին տեղեկացնել, թե որ դեսպանատանն է պատկանում այդ ավտոմեքենան և ինչ միջոցներ են ձեռնարկվել: