ԵՊՀ-ի լսարաններից մեկում հրդեհ է բռնկվել. կա 1 զոհ և վիրավորներ, այդ թվում՝ պարեկային ծառայող
Պատահար
Iravunk.com-ը րոպեներ առաջ գրել էր, որ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 9:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի մասնաշենքերից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայրից 3 հոգի այրվածքներով շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել են հիվանդանոց, ներսում հրշեջները հետախուզական աշխատանքներ են կատարել, հայտնաբերել են 1 դի, պարեկային ծառայության 1 աշխատակից էլ տարհանման աշխատանքներ կատարելիս թունավորվել է ծխից։
https://youtu.be/GpO8DO5Kvoc?si=MW4R8lw-K91k6BuE