ՇՏԱՊ. Երևանի կենտրոնում կոլապս է
Պատահար
Այս պահին Երևանի ամենա կենտրոնն ամբողջությամբ հոսանքազրկված է և ոչ միայն բնակելի շենքերը, այլ նաև փողոցի լույսերը։ Դրա հետևանքով չեն աշխատում նաև լուսացույցները, որի պատճառով խայտառակ խցանումներ են առաջացել։
Ավելին, տեղի է ունեցել նաև դժբախտ դեպք` Մատենադարանից դեպի Պոլիտեխնիկ տանող ճանապարհին մարդ են գցել մեքենայի տակ, ով, ըստ տեղեկությունների, տեղում մահացել է, իսկ շրջակա տարածքներում վթարներ են տեղի ունեցել։
Մի խոսքով, Երևանի կենտրոնը կոլապսի մեջ է։
Ա.ՀԱԿՈԲՅԱՆ

