Արամ Սարգսյանը կրկնակի ուրացող է. Գեղամ Մանուկյան «Արմմոնո»-ն 23-րդ անգամ միավորում է թատրոնն ու հանդիսատեսին Վահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում դարձավ Լեհաստանի գավաթակիր (տեսանյութ) Երկրորդ միջազգային հակաֆաշիստական համաժողովն ամփոփեց իր աշխատանքները Մոսկվայում Ամուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ 101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը «Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. Goal Երևանի սիրո պակասը կլրացնեն ազնավուրցիները 6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունը Պուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան

Քյարամ Սլոյանի անվան հայ-եզդիական ջոկատը նոր հրամանատար ունի

Հասարակություն

«Իրավունքի» տեղեկություններով՝ եզդի բարերար Ջնդի Ամարյանի նախաձեռնությամբ՝ այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Ապարանի «Քարանձավ» ռեստորանային համալիրում եզդիները մեծ հավաք են ունեցել: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց «Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական եւ տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Այսեր Իսայանը:

«Տրվել է հոգեհաց, ինչպես եզդիներն են ասում՝ խեր, որը նվիրված էր արցախյան երեք պատերազմներում զոհված մեր հերոսների հիշատակին եւ հոգու լուսավորությանը: Ներկա էին բազմաթիվ եզդի հոգեւորականներ, թե՛ ազգությամբ եզդի, թե՛ հայ ազատամարտիկներ, զոհվածների, անհայտ կորածների ծնողներ, ընտանիքների անդամներ», - ասաց Իսայանը:

«Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական եւ տնտեսական զարգացման» ՀԿ նախագահը տեղեկացրեց, որ հենց հոգեհացի ժամանակ որոշում է կայացվել նոյեմբերի 11-ին իր մահկանացուն կնքած Քյարամ Սլոյանի անվան հայ-եզդիական երկրորդ ջոկատի հրամատար Տիտան Սլոյանի փոխարեն՝ ընտրել նոր հրամանատար:

«Քյարամ Սլոյանի անվան հայ-եզդիական ջոկատի անդամների առաջարկությամբ՝ նոր հրամանատար ընտրվեց Իշխան Նամոյանը: Նա ունի բավականին լուրջ անցած զինվորական ճանապարհ. դեռեւս 90-ականների սկզբներից եղել է պաշտպանության նախարարության շարքերում: 44 օրյա պատերազմի ժամանակ Քյարամ Սլոյանի անվան հայ-եզդիական երկրորդ ջոկատի կազմում մասնակցել է մարտական գործողությունների, իր կողմից ցուցաբերած արիության, մարտական ընկերների հանդեպ ունեցած նվիրվածության, իր առջեւ դրված առաջադրանքների ճշգրիտ եւ ժամանակին կատարելու եւ իր կյանքի գնով ջոկատի զինծառայողների կյանքերը փրկելու բազմաթիվ ապացուցված փաստեր կան», - մանրամասնեց իրավապաշտպանը:

Պարզվում է՝ միեւնույն ժամանակ, որոշում է կայացվել պետականորեն գրանցել «Քյարամ Սլոյան» ռազմահայրենասիրական միությունը, որն իր նպաստն է բերելու երկրի պաշտպանությանն ու Հայրենիքի առջեւ ծառացած ցանկացած խնդիրների լուծմանը, իսկ մարտական գործողությունների հրաման լինելու դեպքում՝ նաեւ  ունենալով իր մասնակցությունը:

«Մենք մի քանի օր հետո արդեն փաստաթղթերը կներկայացնենք ՀՀ արդարադատության նախարարություն՝ կառույցը պետականորեն գրանցելու համար: Ասեմ, որ ռազմահայրենասիրական միության պատվավոր նախագահի պաշտոնում ժողովուրդը գտավ, որ պետք է լինի բարերար Ջնդի Ամարյանը, ով իր նվիրումը հայ-եզդիական ջոկատին եւ առհասարակ հայ-եզդիական բարեկամությանը, եզդի մշակույթի եւ կրոնի պաշտպանությանն ապացուցել է գործով: Նա 44 օրյա պատերազմի ժամանակ եւ դրանից հետո մեր վիրավորների, զոհվածների ընտանիքներին իր նախաձեռնությամբ բազմաթիվ աջակցություն է ցուցաբերել եւ միշտ եղել նրանց կողքին», - ընդգծեց Իսայանը:

Հիշեցնենք, որ Քյարամ Սլոյանի անվան եզդիական երկրորդ ջոկատի հրամանատար, Արցախի «Մարտական Խաչ» երկրորդ աստիճանի ասպետ, 44-օրյա պատերազմի մասնակից Տիտան Սլոյանը մահացել է 62 տարեկանում` ծանր հիվանդությունից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Արամ Սարգսյանը կրկնակի ուրացող է. Գեղամ Մանուկյան«Արմմոնո»-ն 23-րդ անգամ միավորում է թատրոնն ու հանդիսատեսինՎահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում դարձավ Լեհաստանի գավաթակիր (տեսանյութ)Երկրորդ միջազգային հակաֆաշիստական համաժողովն ամփոփեց իր աշխատանքները ՄոսկվայումԱմուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը«Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. GoalԵրևանի սիրո պակասը կլրացնեն ազնավուրցիները6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունըՊուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան«Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտԹրամփի մաքսային ռումբը հասավ AmazonԵրևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.amԶգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանցԱդրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրաԴեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսինՎարկածներ կան՝ Եղիշե Հակոբյանը հաշիշ է օգտագործել, ես ռեալ չեմ տեսել. հրամանատարը ցուցմունք տվեցԴեպքի հաջորդ օրը զինծառայողներն ավտոբուսով իրենց ամբողջ անձնակազմով պետք է ուղարկվեին փորձաքննության. ԲացահայտումՌուսաստանի ավիացիայի 3 տոնանայոց ФАБ-3000 սավառնող ավիառումբ ոչնչացրել է ուկրաինական անօդաչուների գործարանը (Տեսանյութ)Ինչու հայ վետերանները դեռ չեն ստացել Մեծ հաղթանակի 80-ամյակի մեդալներըՊաշտպանության փոխարեն՝ սեղանի թենիսԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ ԹրամփՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էԴատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկելՊուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանինԿարդինալները փորձում են արագ ընտրել նոր պապ՝ Միքելանջելոյի որմնանկարների ներքոՉինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններիՀրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունըԿրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդըՈւղիղ. Արդյոք Նիկոլը նորից կընկնի կորոնավիրուս. Հայկ ԲաբուխանյանԻնչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. ԿարապետյանՀնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիԻնչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top