ԱՄՆ-ը բարկացած է Բրիտանիայի վրա` հուսիթիների դեմ հարվածների տվյալների արտահոսքի պատճառով. The Daily Telegraph
Վերլուծություն
ԱՄՆ-ը բարկացած է Բրիտանիայի վրա հուսիթիների դեմ հարվածների տվյալների արտահոսքի պատճառով: Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը:
Բանն այն է, որ հունվարի 11-ի երեկոյան Times թերթը հայտնեց բրիտանական կաբինետի արտակարգ նիստի մասին, որտեղ Ռիշի Սունակը հայտարարեց, որ համաձայնել է թագավորության զորքերի մասնակցությանը հուսիթիների դեմ ԱՄՆ գործողությանը։
«Վարչապետի՝ խորհրդարանը շրջանցելու և մարտերին միանալու որոշումը հանգեցրել է քաոսի 24 ժամվա ընթացքում և զայրույթի Պենտագոնում, երբ հայտնի է դարձել գաղտնի ծրագիրը»,- գրում է Telegraph-ը։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը բրիտանացիներին հայտնել է, որ իրենք դժգոհ են այս արտահոսքից, քանի որ... ամբողջ տեղեկատվությունը պետք է տարածվեր միայն այն բանից հետո, երբ հարվածներ հասցնող ինքնաթիռները վերադառնային իրենց բազաները:
Այժմ Լոնդոնում փնտրում են լրատվամիջոցներում տվյալների արտահոսքի աղբյուրը։ Թեեւ բոլորն են հասկանում, որ բրիտանական կաբինետի արտակարգ նիստից արտահոսք կարող է լինել կա´մ նիստը հրավիրողից, այն է` վարչապետի գրասենյակից կամ կաբինետի արտակարգ նիստի մասնամիցներից մեկից, եւ այդ դեպքում եւս պատասխանատուն վարչապետն է:
Իսկ ահա որոշ վերլուծական աղբյուրներ կարծում են, որ նման արտահոսքը դիտավորյալ է եղել` Բրիտանիայում աղմուկ առաջացնելու, դրանով` օպերացիային մասնակցության աստիճանը նվազեցնելու համար: Ըստ այդ աղբյուրների, մի կողմից` Սունակի դիրքերն առանց այդ էլ ծայրահեղ անկայուն են, եւ պատերազմի մեջ ներքաշվելը նրա համար պաշտոնանկության ամենակարճ ճանապարհն է: Պատերազմ, որի նպատակը համարում են Բայդենի ներամերիկյան վարկանիշը բարձրացնելը: Այսինքն, հանուն Բայդենի վարկանիշի, Սունակը հարվածի տակ է դնում սեփականը: Երկրորդ կարծիքը, որ առաջ են տանում նույն աղբյուրները այն է, որ Բրիտանիան այս պահին որեւէ ռազմական գործողության լիովին անպատրաստ է: Բանը հասել է նրան, որ մի նավից անձնակազմ են հանում, որ համալրեն այլ նավի անձնակազմ: Այսինքն, «բրիտանական բանակը կիսադատարկ է»,- արտահայտվել է աղբյուրներից մեկը: Չկա համապատասխան քանակի ու որակի զենք, զինամթերք, ֆինանսներ: Այդ վիճակում Մերձավոր Արեւելքում ուղիղ մարտի մեջ մտնելը կարող է ծանր հետեւանքներ ունենալ, ինչը եւս շատ լուրջ հարված է Սունակի եւ ողջ իշխող ուժի համար: Բայց նաեւ` ԱՄՆ-ին մերժել չեն կարող: Ուստի, ավելի ձեռնտու տարբերակ է դարձել տարբեր միջոցներով եւ պատրվածներով պատերազմից խուսափելը, եւ նման տեղեկատվական արտահոսքն էլ ընկալվում է նման միջոցներից մեկը: