ՃԱՆՃԵՐԸ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԴՈՒՐՍ
Վերլուծություն
Նկատե՞լ եք`ինչքան ավելի երկար է Նիկոլը զբաղեցնում երկրի վարչապետի աթոռը, այնքան քիչ է ֆեյսբուքով ասում «ժողովուրդ սիրում եմ ձեզ, հպարտանում եմ ձեզանով…» եւ այլն: Ժողովրդի դյուրահավատ եւ մտածելու թույլ կարողություններով օժտված մասի համար այդ բառերը հնչեցվում էին իշխանությունը զավթելու եւ ընտրություններում ձայներ ստանալու համար: Թե ինչքանով է Նիկոլը սիրում ժողովրդին պարզ է դառնում, երբ նայում ես այդ խեղճ ու կրակ ժողովրդի առօրիային` մեծ մասը ամփող, կիսասոված, շատերը անտուն ու անգործ եւ արդյունքում Հայաստանից փախչող տասնյակ հազարավոր մարդիկ` ուր որ հնարավոր է` կլինի դա Ռուսաստան, թե Եվրոպա, թե Մեքսիակայով, որպեսզի հետո հանձնվեն ԱՄՆ-ին:
ԹԵՆԻՍ ԹԵ՞ ՊԻՆԳ-ՊՈՆԳ
Նիկոլի թիմի իրական վերաբերմունքը ժողովրդին ամենացայտուն կերպով ներկայացրեց կիաստ-պռատ քաղաքապետ ընտրված Տիգրան Ավինյանը, որը օրերս խոսելով Օղակաձեւ այգու մեջ թենիսի ակումբը քանդելու թեմայի շուրջ ուղղակիորեն ժողովրդին համեմատեց ճանճերի հետ` «բոլոր մնացածներին, ովքեր ճանճերի նման հավաքվել էին այս թեմայի շուրջ, որպեսզի որոշակի փոքրիկ քաղաքական դիվիդնետներ շահերին, չի ստացվելու»: Այսինքն, երբ մարդիկ անհանգստացած են իրենց իսկ մայրաքաղաքում սպորտային կարեւոր հաստատության, այն է` թենիսի կորտերի ապագայով, Ավինյանի ու ընդհանրապես` ՔՊ-ականների աչքերում նմանվում են ճանճերի, իսկ նրանց անհանգստությունը քաղաքական դիվիդենտ շահելու նապատակ ունի: Ապշեչուցիչ է, որ քաղաքացիական հասարակություն իբր թե ստեղծող եւ այդ իսկ պատճառով «Քաղաքացիական պայմանագիր» կոչվող կուսակցությունը նորմալ քաղաքացիական դիրքրոշումը եւ այն արտահատող քաղաքացիներին այսքան գռեհիկ կերպով է գնահատում:
Իհարկե, հարց է ծագում, եթե իսկապես Ավինյան Տիգրանը որոշել է Օղակաձեւ այգին վերականգնել որպես հանրային այգի, արդյո՞ք այդտեղից կմաքրի, օրինակ` Գռզոյին պատկանող հսկայական շինությունները: Եվ արդյո՞ք այլ ռեստորաններ, հյուրանոցներ ու ակումբներ, որոնք զբաղեցնում են Օղակաձեւ այգու մեծ մասը իսկապես քանդվելու են: Դժվար է հավատալ, որ Ավինյանի «պլոճիկը» այդքան կա:
Ինչ վերաբերում է թենիսի կորտերից քաղաքական դիվիդնետ հանելու մտքին, ապա գուցե Ավինյանի սլաքները ուղղվում են ԱԺ «Հայաստան» դաշինքին, որի ներկայացուցիչները այդ հարցը բարձրացրեցին Նիկոլի առաջ հարց ու պատասխանի ժամանակ: Սակայն այստեղ «Հայաստան» դաշինքը ավելի շատ կորցրեց դիվիդենտ, քան ստացավ, քանի որ Նիկոլը հարցը վերահասցեագրեց հենց քոչարյանական խմբակցությանը նշելով, որ այդ խմբակցության պատգամավորների մեջ պետք է փնտրել, թե ինչպես եղավ, որ պետական բազմամիլիարդանոց գույքը առանց մեկ դրամ պետության գանձարան մուծելը անցավ «Հայաստան» դաշինքի խմբակցության մեջ հայտնված պատգամավորի տնօրինման տակ: Հետաքրքիր է, որ «Հայաստան» խմբակցությունը այդպես էլ ո՛չ հերքեց Նիկոլի մեղադրանքը, ո՛չ էլ արձագանքեց դրան: Արդյո՞ք դա ընդդիմության այսպիսի պասիվ կեցվածքը Նիկոլի ասածների հաստատուման վկայությունն է եւ իրոք քոչարյանական պատգամավորներից մեկը ժամանակին ճարպիկորեն օգտվել է Քոչարյանի հետ իր կապերից:
ԹԱՎՇՅԱ ՍԱՀՄԱՆԱԴՐԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Իսկ Նիկոլի վիճակը գնալով ավելի խոցելի է դառնում: Ադրբեւանի հետ փոխհարաբերությունները ոչ մի կերպ չեն բարելավվում: Նիկոլը ընկած երկու կրակների արանքը` Արեւմուտքի եւ Ռուսաստանի, վերջնականապես խճճվել իր արտաքին քաղաքականության մեջ: Թուրքերին եւ ադրբեջանցիներին անդադար զիջումները առաջ են բերում թուրք-ադրբեջանական նորանոր պահանջներ: Այդ պահանջները չեն սահմանափակվում անկլավներից հայկական ուժերի դուրսբերմամբ եւ Ալիեւին փոխանցմամբ: Նիկոլի առաջ պահանջ է դրվել նաեւ փոխել սահմասնադրությունը: Այս կապացությամբ հունվարի 18-ին նա ունեցավ շատ խճճված մի ելույթ, որի հիմնական միտքը այն էր, որ պետք է ոչ թե սահմանադրական փոփոխություններ անել, այլ նոր սահմադրություն ընդունել:
Մենք արդեն նախորոք գրել էինք, որ Նիկոլը դա անում է Արեւմուտքի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջով: Այսպես 2021թ. սեպտեմբերի 27-ին Ալիեւը հայտարարեց. «Հայաստանը պետք է մշակի եւ ընդունի նոր սահմանադրություն»: Ահա այս հանձնարարականն է, որը Ալիեւը չի էլ թաքցրել այսօր կատարում է Նիկիոլը: Եվ այդ հանձնարարականի կատարմանն է անցել իբր թե անկախ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը: Կարող է թվալ, թե Ադրբեջանին ինչ, թե ՀՀ սահմանադրության մեջ ինչ է գրված: Սական ոչ, Ադրբեջանի համար կարեւորագույն նշանակություն ունի, որ ըստ ՀՀ սահմանադրության Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է: Եվ հենց այդ կետն է, որ պահանջում է փոխել Ադրբեջանը:
Նիկոլը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր չկապակցված ու խրթին մտքերը շարադրելիս շեշտում է, թե սահմանադրության փոփոխությունը առնչվում է Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման հետ: Ավելին`« մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»,- հայտարարում է Նիկոլը: Թվում էր, թե նոր սահմանադրությամբ չէ, որ կլուծվեն արտաքին անվտանգության ու աշխարհաքաղաքական խնդիրները: Սակայն այստեղ Նիկոլը բացահայտեց իր ծրագիրը` նախ սիրաշահելով Ադրբեջանին եւ Թուրքիային մուրալ խաղաղություն եւ երկրորդը սիրաշահել Արեւմուտքին: Ահա այստեղ է, որ նոր սահմանադրություն է պետք, որպեսզի դրա մեջ Արեւմուտքի թելադրանքով Նիկոլը ավելացնի երեք կետ.
- Հայաստանը հայտարարում է, որ չեզոք պետություն է եւ որեւէ ռազմական դաշինքի մեջ չի մտնում: Այդ կետը ընդունելուց հետո ՀՀ-ն դուրս է գալու ՀԱՊԿ-ից:
- Հայաստանի տարածքում չպետք է լինեն օտարեկրյա զորքեր: Այս կետը ընդունելուց հետո ՌԴ սահմանապահները եւ ՌԴ ռազմական բազան դուրս են հանվելու ՀՀ տարածքից, Թուրքիայի հետ սահմանը դառնալու է թափանցիկ, իսկ Իրանի սահմանի վերահսկողությունը վերցնելու են ՆԱՏՕ-ական ուժերը:
- Հայաստանը այլեւս չի հետապնդելու Ցեղասպանոթւյան միջազգային ճանաչման խնդիրը, որի դիմաց Թուրքիան համաձայնվելու է Հայաստանի հետ ունենալ դիվանագիտական հարաբերություններ:
Որպես բոնուս Արեւմուտքին, ՀՀ սահմանադրությունից հանվելու է ընտանիքի այն ձեւակերպումը որտեղ նշված է, որ ընտանիքը դա կնոջ եւ տղամադրու միությունն է: Միասեռականների «ամուսնության» ճանապարհը այդուհետ բացված է լինելու:
Իհարկե, այսպիսի նոր կետերով հանրաքվեն Նիկոլի համար անցկացնել բավականին բարդ խնդիր է: Նախ պետք կլինի ապահովել քվորում եւ բացի այդ պետք կլինի ապահովել կողմ ձայների մեծամասնություն: Այդ նպատակով է, որ Նիկոլի քարոզչական խոսափողները 2024 թվականի բյուջեով ստացել են ռեկորդային մեծ գումարներ: Նրանց առջեւ խնդիր է դրված օրուգիշեր վարկաբեկել Ռուսաստանին եւ գովերգել Արեւմուտքը, Ֆրանսիան ու Թուրքիան:
Ահա այսպիսի այսպիսի զարգացումներով է հղի Նիկոլի թավշյա սահմանադրափոխությունը: Նահանջը շարունակվում է:
Ա. Հովհաննիսյան