«Չայնիի» ոլորաններում կատաստրոֆիկ վիճակ է
Պատահար
Այսօր՝ հունվարի 23-ին մոտ 2 ժամից ավելի է Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների 2 կմ-ից ավելի հատվածում բարձիթողի վիճակ է, ճանապարհը սպասարկող ճանշինականները, ինչպես նաև ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները ոչ մի աշխատանք չեն կատարել՝ ճանապարհը մերկասառույցից մաքրելու, աղ ու ավազով մշակելու ուղղությամբ: 20-ից ավելի ավտոմեքենա է բախվել: Երևան-Գավառ երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը կողաշրջվել է, ինչի հետևանքով կան մեծ թվով վիրավորներ: Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ վիրավորների թիվը 10-ից ավելի է: Նույն վիճակն էր նաեւ հունվարի 5-ին, երբ «Չայնիի» ոլորաններում ձնակույտերի միջից դուրս են բերել 50-ից ավելի ավտոմեքենաներ, այդ թվում՝ բեռնատարներ: