ՔԵՐՈԲՅԱՆԸ ՈՐՊԵՍ ԱԼԵՆԻ «ՈՍԿԵ ՑԼԻԿԸ»
Վերլուծություն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԵԺ ԳԱՐՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՓԵՏՐՎԱՐԻՆ
Այս տարվա նախապես հայտարարված ու քաղաքական ուղղվածության առաջին «զանգվածային» միջոցառումը` փետրվարի 18-ին դեպի Հայաստանում ՌԴ դեսպանատուն ջահերով երթը, սկզբնավորեց Ռուսաստանի ոխերիմ թշնամի եւ, հետեւաբար, Հայաստանի ու հայ ժողովրդի ներքին թշնամի «Ազգային-ժողովրդավարական Բեւեռ» (ԱԺԲ) կոչվածը: Ինչպես նախապես հայտարարեց ԱԺԲ-ն, իր «երիտասարդ աջակիցների նախաձեռնությամբ» նշանավորելու Փետրվարյան ապստամբության 103-րդ ամյակը:
ԱԺԲ ԿՈՉՎԱԾԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԿՏՐԵԼ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՆ ԾԱՌԻ ՃՅՈՒՂԸ, ՈՐԻ ՎՐԱ ՆՍՏԱԾ ԵՆՔ
Նրանց ազգայինը, տողերիս հեղինակի գնահատմամբ ու խորին համոզմամբ, ընդամենը կեղծիք է, շղարշ՝ միամիտ հայրենասերներին մոլորեցնելու համար, իսկ արեւմտամետ եւ արեւմտական ժողովրդավարների արեւմտյան կամ հրեշավոր ժողովրդավարությանը լավ ծանոթ ենք. ԼԳԲՏ- ն վկա…
Փետրվարյան ապստամբությունը Խորհրդային Հայաստանում 1921թ. փետրվարի 18-ին սկիզբ առած, բոլշեւիկների կողմից Երեւանի վերագրավումով 1921թ. ապրիլի 2-ին ճնշված հակախորհրդային շարժում էր, որը մամուլում հիշատակվում էր որպես Փետրվարյան խռովություն, իսկ երբեմն էլ՝ քաղաքացիական պատերազմ Հայաստանում: ԱԺԲ-ն սրա՞ն է կարոտել… Եթե այո, ապա թող իմանա, որ իրական ազգային ու հայրենասիրական ուժերի համբերությանը բաժակը լցված է ու պատրաստ են ակն ընդ ականի, ատամն ընդ ատամանի:
ԱԺԲ-ի մամուլի ծառայությունը դեռ փետրվարի 11- ին շտապեց տեղեկացնել, որ «տեղի կունենա ջահերով երթ դեպի ոխերիմ դաշնակից ՌԴ դեսպանատուն` ռուսական օկուպացիոն զորքերի դուրսբերման եւ հայ ժողովրդի նկատմամբ վարվող հակահայ, թշնամական ծրագրերի չեղարկման պահանջով»:
Հայաստանում ռուսական օկուպացիոն զորքեր չկան, կա միջպետական պայմանագրի վրա գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմ, ու նրանց օկուպացիոն զորքեր անվանելը, Ռուսաստանին հայ ժողովրդի նկատմամբ վարվող հակահայ, թշնամական ծրագրեր վերագրելը ոչ թե պարզապես զրպարտություն է, ոչ միայն անհիմն ու հրեշավոր կեղծիք, այլեւ` հանցագործություն, որի համար դրա հեղինակները, ուշ թե շուտ, կանգնելու են քրեական պատասխանատվության առջեւ:
Ավելին. Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ քաղաքական երթով գնալը եւ մեր երկրից 102-րդ ռազմաբազան հանելու պահանջ ներկայացնելը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր ազգային անվտանգությանն ուղղված հարված: Կարծում ենք, միայն տխմարները չեն հասկանա, թե ինչ է նշանակում Հայաստանից 102-րդ ռազմաբազայի հեռանալը: Կարճ ժամանակից Ադրբեջանի կամ թուրք-ադրբեջանական տանդեմի զինված ուժերի ստորաբաժանումները կհայտնվեն Երեւանում, թշնամին այս անգամ հայոց ցեղասպանությունը կիրականացնի հիմնովին ու վերջնականապես:
Կամ էլ, «լավագույն» դեպքում, Նիկոլի ու նրա ոհմակի հետ պայմանավորվածությամբ, Հայաստան կմտնեն ՆԱՏՕ-ի զորքերը՝ ի դեմս թուրքական բանակի կամ առավելապես թուրքական բանակի, այստեղ ռազմաբազա կհիմնեն, որպեսզի ապահովվի ՆԱՏՕ-ի մշտական ներկայությունը Հայաստանում: Հայաստանը ոչ միայն շատ արագ դե ֆակտո կգաղութացվի, այլեւ Արեւմուտքը կմիավորի Ադրբեջանի, Հայաստանի, թերեւս նաեւ Վրաստանի բանակներն ընդդեմ Ռուսաստանի:
Ադրբեջանն իր ավագ եղբոր հովանավորության եւ այստեղ նրա զորքի առկայության պայմաններում Հայաստանից կպահանջի ու կստանա այն բոլոր տարածքները, որոնք ուզում է, որոնց հավակնում է: Ոչ միայն «Զանգեզուրի միջանցք» կոչվածը կդարձնի իրականություն, այլեւ տասնյակ կամ հարյուր հազարավոր ադրբեջանցիների կլցնի Հայաստան, կասի՝ նրանց իրավունքն է վերադառնալ իրենց բնակության նախկին վայրերը: Թուրքերը կհայտնվեն ոչ միայն Վարդենիսում, Մասիսում, Ամասիայում, Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, այլեւ` Երեւանում, նրանցից ոմանք կգնան Եռաբլուր ու կպղծեն մեր նահատակ հերոսների շիրիմները, եթե, իհարկե, Նիկոլն Ալիեւի պահանջով Եռաբլուրն արդեն քանդած չլինի, Սաֆարովի ցեղակիցներից ոմանք մեզ կկացնահարեն, կդանակահարեն, կգնդակահարեն, եւ, հավատացեք, մեծ մասամբ կմնան անպատիժ:
Չեմ կարծում, թե ԱԺԲ ղեկավարները տխմար են կամ անգիտակից այնքան, որ չհասկանան վերը շարադրվածը: Հետեւաբար, երբ «ռուսական օկուպացիոն զորքերի» դուրսբերում են պահանջում, ռուսական 102- րդ ռազմաբազայի հեռացում, այսինքն՝ այն, ինչը միանշանակ բխում է թուրք- ադրբեջանական տանդեմի, ԱՄՆ- ի ու նրա գլխավորած հավաքական Արեւմուտքի շահերից, դժվար է այլ եզրակացության հանգել, բացի նրանից, որ նրանք մեր այս բոլոր արտաքին թշնամիների, նրանց մի մասի կամ մեկի առնվազն ազդեցության գործակալներն են, գործում են ի շահ նրանց կամ նրա, ի վնաս Հայաստանի եւ հայերիս, մեր ազգային անվտանգության, ի վնաս Ռուսաստանի… Այլ կերպ ասած՝ մեր ներքին ոխերիմ ու վտանգավոր թշնամիներն են: Թերեւս խորհրդանշական է, որ երթի մեկնարն Անգլիական այգուց էր…
Ուրացումը թե՛ հայի, թե՛ քրիստոնյայի կողմից միանշանակ մերժելի է, հետեւաբար, երբ երթի վերաբերյալ իրենց ֆեյսբուքյան ծանուցման մեջ նշում են, որ «ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԵՂԾ ԴԱՇՆԱԿՑՈւԹՅԱՆ ԿԱՐԻՔԸ ՉՈւՆԻ», այսինքն՝ ուրանում են անցած ավելի քան երեք տասնամյակում Ռուսաստանի անուրանալի օգնությունն ու դաշնակցությունը Հայաստանին, եւ լկտիաբար կեղծելով, իրական դաշնակցությունը ներկայացնում կեղծ, մնում է եզրակացնել, որ ԱԺԲ-ականներն իրականում հայի ճակատագրով չեն մտահոգված, եւ ոչ էլ պատրաստվում են իրենց ու իրենց երեխաների ճակատագիրը կապել Հայաստանի հետ:
«Այսօր՝ Փետրվարյան ապստամբությունից 103 տարի անց, մենք կրկին կանգնած ենք բոլշեւիկյան վարակն արմատախիլ անելու եւ իրապես անկախ, ազգային պետություն կառուցելու հրամայականի առաջ»,- նշված է ԱԺԲ- ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Մենք, իրոք, կանգնած ենք իրապես անկախ, ընդգծում ենք, Սատանայից եւ Սատանային ծառայող Արեւմուտքից անկախ ազգային պետություն կառուցելու հրամայականի առաջ, եւ համոզված նք, որ Հայաստանի ազատագրման այլընտրանքը մեր կործանումն է: Ինչ վերաբերում է «բոլշեւիկյան վարակն արմատախիլ անելու» հրամայականի առաջ կանգնած լինելու թունոտ զառանցանքին, ապա մենք ոչ թե չեղած բանն արմատախիլ անելու գոյություն չունեցող հրամայականի, այլ միանգամայն իրական ԱԺԲ- ական, հակառուսական վարակը եւ մեր ազգային անվտանգության նկատմամբ առկա բոլոր սպառնալիքներն արմատախիլ անելու հրամայականի առաջ ենք կանգնած:
Կասկածից դուրս է, որ ԱԺԲ-ի ջահերով երթը չէր կարող իրականություն դառնալ, եթե չլիներ բացահայտ հակառուսական քաղաքականություն վարող Նիկոլի ու նրա ոհմակի թողտվությունը եւ լուռ հովանավորությունը: Որքան էլ ԱԺԲ- ականները Նիկոլին ու նիկոլենց ընդդիմադիր ներկայանան, կեղծ է այդ ամենը, նրանք նույն ուղղությամբ են նայում ու հայության դեմ նույն սեւ գործն անում:
Կան հայի ազգանունով քաղաքական պոռնիկներ, որ մեր զոհերի համար դուրս չեկան փողոց, բայց Նավալնու համար դուրս եկան:
Քաղաքական բնույթի հաջորդ զանգվածային միջոցառումը նախատեսված է Արցախյան շարժման տարեդարձի օրը՝ փետրվարի 20-ին, մի քանի ուղղություններով` Ազատության հրապարակ, Եռաբլուր…
Կունենա՞ հաջողություն սկսվող գոյապահպանական կամ ազգային – ազատագրական շարժումը, թե ոչ՝ չգիտենք, չենք կարող ասել: Անշնորհակալ գործ կլինի կանխատեսելը…
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ