Հովհաննավանք կբերվի Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմի Ավետարանը
Հասարակություն
Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ ձեւավորված ավանդույթի համաձայն` Կարմիր կիրակիին՝ ապրիլի 21-ին, Հովհաննավանք կբերվի Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր Ավետարանը ու կմատուցվի Սուրբ եւ Անմահ Պատարագ, սկիզբը` ժամը 11:00-ին:
Սուրբ Պատարագը կմատուցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տեր Դերենիկ աբեղա Սահակյանը:
Ավետարանը եկեղեցում կլինի մինչեւ երեկո: