Շարժումը չի հասնելու իր վերջնական նպատակին․Աստղահոգեբանը մանրամասներ է ներկայացնում
Տեսաֆիլմ - ՍԻՄ«Շարժումը չի հասնելու իր վերջնական նպատակին, այս ընթացքում կլինեն լուրջ բախումներ, բայց Փաշինյանը հրաժարական չի տալու, չսպասե՛ք: Ես նման բան չեմ տեսնում, հենց հիմա նայում եմ վարչապետի անձնական հորոսկոպը ու ոչ մի հրաժարական չեմ տեսնում, տեսնում եմ, որ նա լուրջ հոգեբանական խնդիրներ ունի, տանջվում է, դե բնական է, որովհետեւ օր ու գիշեր ընտանիքը անիծում են, ով լինի չտանջվի: Բայց բացի հոգեբանական խնդիրներից ունի նաեւ առողջական խնդիրներ, որոնք պարբերաբար սրվում են: Առողջական խնդիրներն էլ քիչ չեն ի դեպ: Ասեմ նաեւ, որ նույն հոգեբանական եւ առողջական վիճակում է նաեւ Ռոբերտ Քոչարչյանը, նրա ընտանիքում էլ լուսաբացները խաղաղ չեն: Բայց կրկնում եմ վարչապետի հրաժարական առաջիկայում չեմ տեսնում, նա կգնա այն ժամանակ, երբ նրա գնալը ցանկանան դրսի գերտերությունները:Այս պահին նման բան չեմ տեսնում, չկա նման բան իր քարտեզում»,-անդրադառնալով Նիկոլ փաշինյանի հրաժարականի պահանջին եւ ակնկալվող զարգացումներին, ասաց աստղահոգեբան Լյուսյա Հակոբյանը։