Հայտնի է անցումային կառավորության որոշ պաշտոնյաների անուններ. Բամբասանք
Ներքաղաքական
Քաղաքական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն, հայտնի է ոչ միայն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անցումային կառավարության վարչապետի թեկնածուն, որն արդեն պաշտոնապես հայտարարվեց, որ Բագրատ սրբազանն է, այլ նաեւ այն, թե ովքեր են լինելու գործադիրում՝ առանցքային պաշտոնների:
Այսպիսով՝ հաշվի առնելով, որ Բագրատ սրբազանն անընդհատ շեշտում է, որ անցումային կառավարությունը լինելու է վերկուսակցական, հետեւապես պաշտոններն էլ բաժանվելու են անկուսակցականների:
Այս շարքում պաշտպանության նախարարի պորտֆելը մտադիր են տալ երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին, ԱԳ նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, մի շարք երկրներում դեսպան աշխատած Վահագն Մելիքյանը՝ Արցախի պաշտպանության բանակի գնդապետ, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դասախոս, լեզվաբան, արեւելագետ, իրանագետ, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի որդին: Պաշտոնների են հավակնում նաեւ «Հայաքվե» նախաձեռնության որոշ ներկայացուցիչներ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ