Որ քաղաքական ուժին են համարում իրական ընդդիմություն. հայտնի են սոցհարցման արդյունքները
Ներքաղաքական
Շուրջ վեց ամիս է, ինչ Iravunk.com-ում տեղադրված է սոցհարցում, թե ՀՀ քաղաքացիները որ քաղաքական ուժին են համարում իրական ընդդիմություն: Այսպիսով՝ ամփոփելով կես տարվա արդյունքները, ձեւավորվել է հետեւյալ պատկերը. հարցմանը մասնակցած 1125 հոգուց 30 տոկոսի գնահատմամբ՝ իրական ընդդիմություն է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը, 18 տոկոսի կարծիքով՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: 17 տոկոսը կարծում է, որ իրական ընդդիմություն է Հայ Հեղափոխական դաշնակցությունը, 10 տոկոսի կարծիքով՝ Ազգային-ժողովրդական բեւեռը: Եվ միայն 7 տոկոսն է դեռ կարծում, որ իրական ընդդիմությունը «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի գլխավորած, ապա չեղարկված «Ազգային կոմիտեն» էր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ