Ամուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ «Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. Goal 6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունը Պուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան «Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա «Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտ Թրամփի մաքսային ռումբը հասավ Amazon Երևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.am Զգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց 101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը

Նիկոլն ու Աննան թուղթուգիր են արել Հայաստանի՞ն, թե՞ ընդդիմությանը

Վերլուծություն

Ներքաղաքական կիսարձակուրդային ֆոնին լուսանցքում մնաց Բագրատ սրբազանի կողմից հնչեցված ուշագրավ մի հայտարարություն: Աբովյանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նա ակնարկներ է արել, թե ինչ է կատարվում կառավարության ամառանոցում: «Լիքը բաներ են հասնում մեզ: Մենք առաջիկայում շատ բաներ ունենք պատմելու, թե ինչ են անում: Հիմա միայն կասեմ, որ գուշակի, թուղթուգիր անողի են պարբերաբար տուն հրավիրում, որ միգուցե եւ Հայաստանից էլ չէ, ինչպես ինձ է հասել տեղեկությունը: Մեղք կգործեմ, եթե մի բառ չափազանցած լինեմ»: Այն, որ Նիկոլ Փաշինյանից եւ հատկապես Աննա Հակոբյանից սպասելի է, որ կարող են գործի դնել գուշակ-մանուշակներին, ինչ խոսք, կասկածից վեր է: Մեկ անգամ չէ, որ Փաշինյանների ընտանիքի այս կամ այն կազմակերպած միջոցառումը կամ քայլերը հիշեցրել է ինչ-որ «ռիտուալներ»: Բայց հարցերի հարցն այստեղ մնում է այն, թե Նիկոլն ու Աննան թուղթուգիր են արել Հայաստանի՞ն, թե՞ ընդդիմությանը: Փաստորեն, դրա համա՞ր են հենց եկեղեցու անուն լսում, դիվահարի նման հարձակվում: Ինչեւէ, նկատենք, որ եթե արդեն բարձրաստիճան հոգեւորականն է խոսում գուշակներից ու թուղթուգիր անողներից, ուրեմն` սա զավեշտ չէ, այլ` ահազանգ: Ընդ որում` որ մի բան այն չէ մեր երկրում, նաեւ ընդդիմադիր դաշտում, բոլորն են քչփչում, բայց քչերն են հրապարակավ ընդունում: Օրինակ, ո՞ւմ համար է այլեւս գաղտնիք, որ Բագրատ սրբազանն այնքան ասաց` «հանդարտվեք» մինչեւ ներքաղաքական գործընթացներն առհասարակ մեռան: Մինչդեռ մարդկանց ցասումը պարպելու փոխարեն` թվում էր, թե հեսա-հեսա տեղի կունենան վճռորոշ եւ բախտորոշ քայլեր: Մյուս կողմից էլ, եթե Բագրատ սրբազանն էլ չզբաղեցնի ակտիվ հանրությանը` իր մարզային տուրերով, տպավորություն է, որ Նիկոլի ու Աննայի թուղթուգրից բժժած ընդդիմությունն այդպես էլ մինչեւ սեպտեմբեր` պիկնիկներից ու ծովային հանգստից տուն չի գա: Այո, ներքաղաքական վակուում է սկսվել, քանի դեռ նոր, ռադիկալ գործողությունների պատրաստ, արտաքին հստակ վեկտոր եւ վերջապես` սկզբունքներ ունեցող ընդդիմություն չի վերցրել իրավիճակի ղեկն իր ձեռքը:

ՎԱԿՈՒՈՒՄ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

Իհարկե, եթե երկրի վարչապետի հայտարարությունները մեկնաբանում են պրոկտոլոգները, իսկ սրբազանի խոսքերը` գուշակները, թերեւս քաղաքագետներին ու վերլուծաբաններին մնում է մեկ րոպե լռությամբ հարգել Հայաստանի քաղաքական կյանքի վառ հիշատակը ու վերջ: Բայց, այդուհանդերձ, ինչ կատարվում է, ունի իր տրամաբանությունը: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանին հաջողվեց այս անգամ էլ լիցքաթափել գերլարված մթնոլորտը: Դրան մի կողմից նպաստեց Բագրատ սրբազանի իրապես հանդարտեցնող հոգեւորականի խոսքը, մյուս կողմից էլ նա գնաց զիջումների: 2 տարի 7 ամիս ապօրինի կալանքից հետո` երեկ 10 միլիոն գրավի դիմաց ազատության մեջ հայտնվեց Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Նույն օրը նաեւ Վերաքննիչ դատարանը բեկանեց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի տնային կալանքի տակ պահելու որոշումը: Արդյունքում ուրախ է ընդդիմությունը, կայֆերի մեջ է իշխանությունը, իսկ թե ինչ է մեր երկրին սպասվում վաղը, կարծես թե, էլի հույսներս դրել ենք Աստծո վրա: Չնայած` չէ, բոլորս չէ, որ հույսներս դրել ենք Աստծո վրա, ասում են` կառավարական ամառանոցի բնակիչներին եթե արտասահմանյան գուշակները չօգնեն, հոգի են կանչելու: Իսկ դրա համար Նիկոլ Փաշինյանը ծով ժամանակ ունի: Նա հուլիսի 15-ից օգոստոսի 12-ը` գրեթե մեկ ամիս, արձակուրդում է լինելու։ Իսկ սա նշանակում է, որ որքան էլ անհաջող, բայց լրագրողի հին սինդրոմով Փաշինյանը չի հանդուրժի` առանց իր գործուն մասնակցության որեւէ ռեալ քաղաքական գործընթաց: Սա, կարծես թե, տեղավորվում է ընդդիմության պլաններում եւս: Միայն ծռերի ԱԺԲ-ականներն են «նավսյակի» մինչեւ օգոստոսի կեսերը «բռոնյա» արել ինչպես Ազատության, այնպես էլ Հանրապետության հրապարակները: Այս մասին է փաստում նրանց իրազեկումը Երեւանի քաղաքապետարանին` հավաք ու երթ անցկացնելու վերաբերյալ, որոնք որպես կանոն, տեղի չեն ունենում, ուղղակի, այսպիսի հին սովորություն է մնացել:

ՓԱՇԻՆՅԱՆ ՆԻԿՈԼԻ ՎԱԽԵՐԸ

Ի դեպ, ազատվեց Մամիկոն Ասլանյանը, դատապարտվեցին, բայց վաղեմության ժամկետով ազատվեցին նաեւ մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, բայց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանքի տակ եւս երեք ամիս: Փաստացի ստացվում է, որ Փաշինյանի վախերը միայն Աշոտյանից են, իսկ գուցե ո՞չ միայն նրա… Ակնհայտ է, որ ընդդիմության խոհանոցում էլ Աշոտյանից «մրսողներ» կան, բայց, լավ, մինչեւ սեպտեմբեր էլ ձգեցին կալանքը, հետո՞ ինչ են անելու: Դրա պատասխանը լավագույնս տվել է հենց Արմեն Աշոտյանը. «Շատերից պիտի վախենա այն այրը, ումից շատերը վախենում են. սա է անթիվ փիլիսոփաների պատգամը ժամանակակից բռնապետներին»:

Խոսեցինք Նիկոլի վախերի մասին, հիշեցինք ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Այ նա ներքաղաքական բոլոր պրոցեսներում ամենաակտիվն է: Մեկ Սյունիքում համայնքապետերին է իրենով անում, մեկ` կառավարությունում գործադիրի անդամներին: Մինչ Բեռլինում Նիկոլն Աննայի հետ սրճարանում սուրճ է խմում եւ մի հատ էլ գերմանական փողոցներում փորձում հաղթահարել իր ձեւակերպմամբ` «հեծանիվի ցավը», Քվինը կառավարությունում է: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը երեկ ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի գլխավորած պատվիրակությանը, որին ներկա էր նաեւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: Առհասարակ, ամերիկացիները հայաստանյան ներքաղաքական կյանքում ամենուր են: Հենց նրանք էլ ճոճելու են Փաշինյան Նիկոլի աթոռը, բայց ճարն ինչ, պիտի ձեն չհանի: Ինչպես «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանն է ասում. «Փորձը ցույց է տալիս, որ երբ ամերիկացիները շատ ակտիվ են, նշանակում է մի բան կատարվելու է դեպի վատը: Մի բան որոշել են: Իսկ խնդիրը հետեւյալն է` չորս ամիս հետո ԱՄՆ-ում լինելու է ընտրություններ, որն այսօր շատ դժվար է կանխորոշել, թե դեմոկրատների եւ հանրապետականների միջեւ առկա սուր վեճն, ինչով կավարտվի: Թեեւ հայտնի է, որ ԱՄՆ-ում կա, այսպես ասած, խորքային ղեկավարություն, որը չի երեւում, բայց մարդիկ կան, ովքեր իրականում կառավարում են այդ թելերը, եւ իրենք էլ որոշելու են` ով կգնա առաջ, ով` հետ: Դրա համար գլոբալիստները շտապում են տիրել Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին եւ ամենակարեւորը` «Զանգեզուրի միջանցքին», որի համար է ամբողջ կռիվը, Ռուսաստանին հանեն տարածաշրջանից եւ վնաս հասցնեն Իրանին: Իսկ ժամանակը քիչ է, կարող է լինել անկանխատեսելի իրավիճակ հենց Միացյալ Նահանգներում` սկսած իշխանափոխությունից վերջացրած քաղաքացիական պատերազմով»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ամուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ«Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. Goal6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունըՊուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան«Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտԹրամփի մաքսային ռումբը հասավ AmazonԵրևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.amԶգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակըԱդրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրաԴեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսինՎարկածներ կան՝ Եղիշե Հակոբյանը հաշիշ է օգտագործել, ես ռեալ չեմ տեսել. հրամանատարը ցուցմունք տվեցԴեպքի հաջորդ օրը զինծառայողներն ավտոբուսով իրենց ամբողջ անձնակազմով պետք է ուղարկվեին փորձաքննության. ԲացահայտումՌուսաստանի ավիացիայի 3 տոնանայոց ФАБ-3000 սավառնող ավիառումբ ոչնչացրել է ուկրաինական անօդաչուների գործարանը (Տեսանյութ)Ինչու հայ վետերանները դեռ չեն ստացել Մեծ հաղթանակի 80-ամյակի մեդալներըՊաշտպանության փոխարեն՝ սեղանի թենիսԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ ԹրամփՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էԴատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկելՊուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանինԿարդինալները փորձում են արագ ընտրել նոր պապ՝ Միքելանջելոյի որմնանկարների ներքոՉինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններիՀրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունըԿրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդըՈւղիղ. Արդյոք Նիկոլը նորից կընկնի կորոնավիրուս. Հայկ ԲաբուխանյանԻնչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. ԿարապետյանՀնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top