Ավելորդ քաշից ձերբազատվելու բոլորովին նոր մեթոդ. գիտնականների նոր թեզը
Հասարակություն
Քաշը նվազեցնող դեղամիջոցի կլինիկական հետազոտություններն անցկացրել են ամերիկացի ու բրիտանացի գիտնականները: Հետազոտությունների արդյունքում մասնագետները պարզել են, որ դրանք օգնում են նվազեցնել մարմնի զանգվածը: Ընդ որում՝ առավել լավ արդյունքներ են գրանցվել 50 տարեկանից բարձր անձանց մոտ:
Յուրաքանչյուր դեղապատիճ պարունակում է պրոբիոտիկների հինգ շտամ: Դրանք միկրոօրգանիզմներ են, որոնք վերականգնում են մարսողությունն ու իմունային համակարգը, մինչդեռ որովայնի հատվածում ճարպաշերտերի ի հայտ գալու դեպքում խանգարվում է աղիների միկրոֆլորան, իսկ ստամոքսում աճում է որոշակի տեսակի բակտերիաների թիվը: Պրոբիոտիկներով դեղապատիճներն օգնում են կարգավորել ներքին գործընթացները, ինչի շնորհիվ ակտիվանում է ճարպերի այրման գործընթացը:
Նշենք, որ նախորդ գարնանը Տեխասում գիտնականների անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ միկրոօրգանիզմներ պարունակող դեղամիջոցներն ամրապնդում են իմունային համակարգն ու օգնում պայքարել օնկոլոգիական հիվանդությունների դեմ: