Ու՞մ է պատկանում 250 հեկտար տարածքով Ֆրանսիական թաղամասը
Թեմա
Երևանի Շահունյան գերեզմաններից մինչև 4֊րդ գյուղ կոչվող թաղամաս տանող ճանապարհի հատվածում կառուցվում է նոր թաղամաս, որն էլ կոչվելու է Ֆրանսիական թաղանաս։ Այնտեղ կլինեն այգիներ, խաղահրապարակներ, լողավազաններ,ուսումնական հաստատություններ, սուպերմսրկետներ, մի խոսքով` քաղաքի մեջ քաղաք։ Տարածքը մոտ 250 հեկտար է։ Այդ տարածքի վրա կառուցվում է մոտ 30 հատ 20հարկանի շենքեր: Ըստ շրջապատում ապրող բնակիչներից ստացած լուրերի այն պատկանում է ՀՀ 2֊րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և միայն տարածքի ցանկապատն աստղաբաշխական գումար արժե։ Իսկ թե ինչո՞ւ է թաղամասը կոչվում Ֆրանսիական, գուցե Քոչարյանին (եթե իրոք թաղամասը իր հետ կապ ունի) այդ անվանումը հիշեցնում է 1997թ. իր փարիզյան այցը՞, որից հետո նա դարձավ ՀՀ վարչապետ:
Բացի այդ թաղամասից, Քոչարյանին վերագրվում են Երեւանի տարբեր թաղամասերում կառուցվող բարձրահարհ շենքեր:
Սեփ. լրատվություն
Նկարում` նոր թաղամասի ցանկապատն է
