Գիտնականները պարզել են՝ ո՞րն է հեռուստացույցի բացասական ազդեցությունը մարդու վրա
Հասարակություն
Լոնդոնի Համալսարանական քոլեջի գիտնականները հետազոտության արդյունքում եկել են այն եզրահանգման, որ հեռուստացույցի երկարատև դիտումը հանգեցնում է տարեցների մոտ կոգնիտիվ կարողությունների թուլացման: Հետազոտության շրջանակներում գիտնականները վերլուծել են 50 տարեկանից բարձր ավելի քան 3500 մարդու տվյալները:
Գիտափորձի մասնակիցները լսել են 10 բառ պարունակող աուդիոձայնագրություն, որում յուրաքանչյուր բառն արտասանվում է երկու վայրկյանը մեկ, որից հետո նրանց խնդրել են վերհիշել լսած բառերը: Մասնագետները կրկնել են գիտափորձը վեց տարի անց՝ պարզելու համար, թե այդ ընթացքում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել մարդկանց գլխուղեղում:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ օրական միջինում 3,5 ժամ հեռուստացույց դիտող մարդկանց մոտ կոգնիտիվ կարողությունների զգալի անկում է գրանցվել: Գիտնականների խոսքով՝ հեռուստացույց դիտելը նպաստում է հոգեբանական սթրեսի զարգացման, ինչն էլ իր հերթին նպաստում է կոգնիտիվ կարողությունների վատացման:
Նյութի աղբյուրը՝ med2.ru