Գոյություն ունի թարթող ակնոց, որը կանխում է աչքերի լարվածությունը
Հասարակություն
Ճապոնիայում անց է կացվել մի բժշկական հետազոտություն, որի ընթացքում գիտնականների հաջողվել է պարզել, որ համակարգչի էկրանի առջև երկար ժամանակ անցկացնելու դեպքում մարդիկ սկսում են ավելի քիչ թարթել, ինչն էլ հանգեցնում է աչքերի չորացման ու հոգնածության մակարդակի բարձրացման: Այս ամենը բացասաբար է ազդում մարդու տեսողության վրա, ուստի այս խնդրի լուծման համար ճապոնական Masunaga Optical ընկերությունը ստեղծել է յուրահատուկ թարթող ակնոց: Այս նախատեսված չէ տեսողությունը բարելավելու կամ մարդու տեսածը խոշորացնելու համար: Այս ակնոցը ստեղծվել է աչքերը լարվածությունից ազատելու համար: Դրանց ապակիների միջով, որը պատրաստված է հեղուկ բյուրեղներից, պարբերաբար էլեկտրական իմպուլս է անցնում, որից հետո ապակիները մի փոքր «մշուշոտվում» են: Այս գործընթացը տեղի է ունենում մի քանի վայրկյանը մեկ և տևում է 0.1-0.2 վայրկյան, ուստի մարդկային աչքը այն գրեթե չի նկատում: