Մի քանի բանջարեղենի օգտակար հատկությունն իմանալով՝ անդադար կօգտագործեք
Հասարակություն
Չժադյան համալսարանի (Zhejiang University) մի խումբ գիտնականներ վերլուծել են ստամոքսի քաղցկեղի հավանական զարգացմանը վերաբերող մի շարք սննդակարգերի շուրջ անցկացվող շուրջ 76 ուսումնասիրություններ: Ընդհանուր առմամբ այդ հետազոտություններում մասնակցություն են ունեցել ավելի քան 6 միլիոն մարդ:
Պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր սննդակարգի մեջ մեծ քանակությամբ սոխ ու կարտոֆիլ են օգտագործում, նարանք 3 անգամ ավելի քիչ են հիվանդանում ստամոքսի քաղցկեղով: Բացի դրանցից պաշտպանիչ ազդեցություն ունեին նաև բաց կանաչավուն մրգերը և բանջարեղեները օրինակ, նեխուրը և կաղամբը:
Գիտնականները պարզել են, որ ամեն անգամ, օրվա մեջ 100 գրամ միրգի կամ բանջարեղենի օգտագործումը, նվազեցնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը 5%-ով: Իսկ ամեն օր 50 գրամ վիտամին С-ի օգտագործումը, որը պարունակում է միջինում 2 հատ կարտոֆիլը, նվազեցնում է ստամոքսի քաղցկեղի առաջացման հավանականությունը 8%-ով:
Իսկ քաղցկեղի առաջացման հավանականությունը մեծացնում էին աղի, ալկոհոլի և սպանախի ամենօրյա օգտագործումը:
Աղբյուրը՝ medportal.ru