Աղի մասին այս օգտակար տեղեկությունը՝ կզարմացնի Ձեզ
Հասարակություն
Աղը համարվում է սրտանոթային հիվանդությունների և օստեոպորոզի պրովոկատոր: Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ այդ ցուցակի մեջ պետք է ներառել նաև աուտոիմունային հիվանդությունները, որոնց թվի մեջ մտնում է ցրված սկրելոզը:
Մեծ քանակությամբ աղի օգտագործումը կարող է դառնալ աուտոիմունային հիվանդությունների զարգացման հիմնասյունը: Նման եզրակացություններ կատարվել են մի շարք աշխատությունների հիման վրա, որոնցում դիտարկվում էին բորբոքման հետ կապ ունեցող կոնկրետ դասի բջիջների դերը:
Կերակրի աղի պարունակությամբ դիետանները հրահրում են աուտոիմունային հիվանդությունների հետ կապ ունեցող հատուկ իմունային բջիջների աճի ակտիվություն:Այդ բջիջները կարևոր են պաթոգեն միկրոօրգանիզմներից պաշտպանվելու համար: Ստացված տվյալները վկայում են այն մասին, որ աղը կարող է դեր ունենալ ցրված սկրելոզի և 1-ին տիպի շաքարային դիաբետի զարգացման մեջ առաջին հերթին այն մարդկանց մոտ, ովքեր գենետիկորեն հակվածություն ունեն այդ հիվանդությունների նկատմաբ:
Այնպես որ, աուտոիմունային հիվանդությունների զարգացման բարձր հավանականություն ունեցող մարդկանց համար, աղի օգտագործման քանակի նվազեցումը կարող է լինել շատ առողջ գաղափար:
Աուտոիմունային հիվանդությունների խմբի մեջ են մտնում նաև փսորիազը, ռևմատոիդ արթրիտը և Բեխտերևի հիվանդությունը: Վաղուց արդեն ապացուցված փաստ է, որ բարձր քանակությամբ աղի օգտագործումը փոխկապակցված է սրտանոթային հիվանդությունների և հիպերտոնիայի զարգացման հավանականության հետ:
Աղբյուրը՝ trental.ru