Պարզելով բրոկկոլինի արդյունավետությունը՝ շարունակ կօգտագործեք այն
Հասարակություն
Հետազոտողների խոսքերով, որոշակի մթերքներ կարող են փոխել էնդոգեն ֆերմենտների ակտիվությունն ու այդ կերպ բարձրացնել կամ նվազեցնել դեղամիջոցների արդյունավետությունը:
Օրինակ, հակաառիթմիկ դեղամիջոցներ ու խոլեստերինը նվազեցնող միջոցներ ընդունող մարդկանց խորհուրդ չի տրվում օգտագործել թուրինջ:
Գիտնականները իրականացրել են հետազոտություններ, որպեսզի կարողանան պարզել, արդյոք բրոկկոլի մեջ առկա սուլֆորաֆանը բարձրացնում է PR-104A դեղամիջոցի արդյունավետությունը:
Փորձերը ցույց են տվել, որ սուլֆորաֆանը բարձրացնում է հաստ աղիքի քաղցկեղի բջիջներում մի շարք ֆերմենտների կոնցենտրացիան, այդ թվում նաև AKR1C3 ֆերմենտինը:
Նման արդյունավետություն սակայն ոչ բոլոր դեպքերում է գրանցվել: Քաղցկեղային բջիջներում, որտեղ արդեն բավականին շատ ֆերմենտներ կային, սուլֆորաֆանը նպաստել է վերջինիս մակարդակի հետագա աճին:
Աղբյուրը՝ meddaily.ru