Օտար լեզու սովորելու մի քանի հիանալի ձև
Հասարակություն
Այս հոդվածում ներկայացնում ենք 5 խորհուրդ, թե ինչպես արագ և արդյունավետորեն բարելավել օտար լեզվի իմացությունը Հայաստանում ամենաշատ օգտագործվող մեսենջերներից մեկի՝ Viber-ի օգնությամբ։
Փոխե՛ք հեռախոսի լեզուն
Սմարթֆոնը կյանքի անբաժանելի մասն է. այն մեզ հետ է վաղ առավոտից մինչև ուշ գիշեր։ Սմարթֆոնն օգտագործեք այն լեզվով, որը ցանկանում եք սովորել։ Այդպես դուք կարող եք սովորել նոր բառեր, քանի որ ձեր մայրենի լեզվով արդեն հիշում եք հրամանների մեծ մասի անվանումները: Հավելվածներից շատերը լեզուն ավտոմատ կերպով կփոխեն համակարգի լեզվով, բայց դուք կարող եք նաև անհատականացնել լեզուն դրանցից շատերում: Իհարկե, սկզբում կարող է անսովոր լինել, բայց ի վերջո այս մոտեցումը դրական ազդեցություն կունենա ձեր ուսման վրա։
Ուսումնասիրե՛ք թեմատիկ համայնքները
Օգտակար կլինի միանալ սոցիալական ցանցերի տարաբնույթ թեմատիկ խմբերին և ակնթարթային մեսենջերների համայնքներին, որտեղ կարող եք գտնել մարդկանց, ովքեր սովորում են նույն լեզուն, կամ տվյալ լեզվակիրներին, ովքեր ցանկանում են սովորել ձեր լեզուն։