⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկը Արեգնազ Մանուկյանը կգնա տուն Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ)

Ինչի է ուզում հասնել Նիկոլը Նյու Յորքում

Միջազգային

­Նի­կոլն ու Ա­րոն եւ, ա­մե­նա­կա­րե­ւո­րը՝ Ան­նան, Ն­յու Յոր­քում են: Ա­րո­յի գնա­լը կա­րե­լի է հաս­կա­նալ՝ Ն­յու Յոր­քը նրա հա­մար «հո­րա­կան տան» պես մի բան է: Ա­սենք՝ Ան­նա­յին տա­նելն էլ «հաս­կա­նա­լի» է՝ ա­մուս­նուն մե­կը պե՞տք է տի­րութ­յուն ա­նի, թե` չէ, կա­րող է ա­մեն բան թող­նել եւ սկսել Ն­յու Յոր­քի փո­ղոց­նե­րում հե­ծա­նի­վով տասն­յակ կի­լո­մետ­րե­րով չափչ­փել: Իսկ Նի­կոլն ին­չո՞ւ ո­րո­շեց մեկ­նել ԱՄՆ. սա ար­դեն հաս­կա­նա­լու հարց է:

ՄԻԱՅՆ ՀԱՐՑԵՐ ԱՌԱՋԱՑՆՈՂ ԱՅՑ

­Չէ, խոս­քը պաշ­տո­նա­կան առ­ի­թի՝ ՄԱԿ-ի գա­գա­թա­ժո­ղո­վի մա­սին չէ. սա ձե­ւա­կան կողմն է: Հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­յով եւս ինչ-որ ար­տա­ռոց բա­ներ կար­ծես թե չեն սպաս­վում: Ա­մեն դեպ­քում, Ա­լիե­ւը գո­նե ե­րեկ­վա դրութ­յամբ ԱՄՆ չէր մեկ­նել. Ադր­բե­ջա­նից միայն Բայ­րա­մովն էր գնա­ցել: Ի­հար­կե, ու­ժի մեջ է արտ­գործ­նա­խա­րար­նե­րի՝ Բայ­րա­մո­վի եւ Միր­զո­յա­նի հան­դի­պում անց­կաց­նե­լու Պետ­դե­պար­տա­մեն­տի վեր­ջին ա­ռա­ջար­կը: Ընդ ո­րում, այդ առն­չութ­յամբ պա­տա­հա­կան չէր ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րի փոխ­տե­ղա­կալ Ջո­շո­ւա Հա­քի՝ օ­րերս տե­ղի ու­նե­ցած հա­յաս­տան­յան այ­ցը: «Չար լե­զու­նե­րը» պնդում են, թե հենց նման հան­դի­պումն էր այ­ցի հիմ­նա­կան թե­ման: Ա­սենք, ինչ­պես Նի­կո­լի, այն­պես էլ Ա­րո­յի գրա­սեն­յակ­նե­րից հայտ­նել են, որ ա­մե­րի­կա­ցի պաշ­տոն­յա­յի հետ քննարկ­վել է «Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի միջեւ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի շուրջ» հար­ցեր: Ընդ ո­րում, Ա­րո­յի «կան­տո­րան» մի փոքր ա­վե­լի պեր­ճա­խոս էր եւ ման­րա­մաս­նել է, թե. «ՀՀ ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չութ­յան ղե­կա­վա­րը շեշ­տել է եր­կու տար­վա բա­նակ­ցութ­յուն­նե­րից հե­տո մշակ­ված խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի կնքման ճա­նա­պար­հին ար­հես­տա­կան խո­չըն­դոտ­նե­րից խու­սա­փե­լու եւ հա­մա­ձայ­նեց­ված տեքս­տով ստո­րագր­ման կար­եւո­րութ­յու­նը… Նա­խա­րար Միր­զո­յա­նը վե­րա­հաս­տա­տել է տա­րա­ծաշր­ջա­նա­յին հա­ղոր­դակ­ցութ­յուն­նե­րի՝ հան­րա­հայտ սկզբունք­նե­րի հի­ման վրա ա­պաշր­ջա­փակ­ման հար­ցում ՀՀ շա­հագրգռ­վա­ծութ­յու­նը»: Այն տպա­վո­րութ­յունն է, որ լաց է ե­ղել, թե՝ բո­ղո­քել է, որ եր­կու տա­րի է՝ կա «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ա­րեւմտ­յան նա­խա­գի­ծը, բայց այն այդ­պես էլ չի ստո­րագր­վում: Նաեւ, որ պատ­րաստ են այդ նա­խագ­ծով սահ­ման­ված մե­խա­նիզմ­նե­րով կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծարկ­մա­նը՝ դրա­նով վե­րա­հաս­տա­տե­լով, որ հենց դա է ե­ղել եւ մնում պայ­մա­նա­գիրն Ադր­բե­ջա­նի կող­մից չստո­րագ­րե­լու հիմ­նա­կան պատ­ճա­ռը:

­Միայն թե այս­տեղ մեկ էա­կան նրբե­րանգ կա. մինչ Հա­յաս­տան գա­լը` Հա­քը Բաք­վում էր, որ­տեղ ադր­բե­ջա­նա­կան կող­մը ա­ռա­ջին պլա­նում թո­ղեց ոչ թե եր­կա­թու­ղու, այլ հա­յաս­տան­յան Սահ­մա­նադ­րութ­յու­նը փո­խե­լու թե­ման: Այ­սինքն, ե­թե կա­րող եք, Նի­կո­լին ստի­պեք, որ փո­խի Սահ­մա­նադ­րութ­յունը, կգանք, պայ­մա­նա­գի­րը կստո­րագ­րենք: Սա­կայն Բաք­վում, ա­սենք նաեւ ԱՄՆ-ում, ի­հար­կե, լավ հաս­կա­նում են, որ դա Բաք­վի «շրջան­ցիկ մա­նեւրն» է. Նի­կո­լը Սահ­մա­նադ­րութ­յուն փո­խե­լու, ա­սենք, այս պա­հին ցան­կա­ցած այլ հա­մա­ժո­ղովր­դա­կան քվեար­կութ­յուն պա­հան­ջող միջ­պե­տա­կան մի­ջո­ցա­ռում անց­կաց­նե­լու հար­ցում լրջա­գույն խնդիր ու­նի. դա կվե­րած­վի իր հան­դեպ վստա­հութ­յան հան­րաք­վեի՝ սպա­սե­լի հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ: Եվ ա­հա, նույն «չար լե­զու­նե­րը» խո­սում են, թե Ջո­շո­ւան Ե­րե­ւանում փոր­ձում էր հա­մո­զել՝ գո­նե պաշ­տո­նա­պես խոս­տա­ցեք, որ կոնկ­րետ ժա­մա­նա­կա­մի­ջո­ցում Սահ­մա­նադ­րու­թյու­նը կհա­մա­պա­տաս­խա­նեց­նեք Բաք­վի պա­հանջ­նե­րին, ո­րը սա­կայն նույն­պես լուրջ խնդիր է նի­կոլ­յան թի­մի հա­մար:

Ա­հա, հենց այս «բա­գա­ժով» էլ Բայ­րա­մովն ու Ա­րոն մեկ­նե­ցին ԱՄՆ: Հ­նա­րա­վո՞ր է նրանց հան­դի­պու­մը. ե­թե պետ­քար­տու­ղա­րութ­յու­նը շատ խնդրի, մի­գու­ցե Ա­լիե­ւը նման հան­դիպ­ման «դաբ­րո» տա: Սա­կայն բո­լորն են հաս­կա­նում, որ դա լի­նե­լու է ոչ մի բա­նի չտա­նող ձե­ւա­կան ինչ-որ մի­ջո­ցա­ռում, ո­րը ոչ մե­կին բան չի տա, եւ ան­գամ ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յուն­նե­րի հետ կապ­ված չնչին քա­րոզ­չա­կան է­ֆեկտ չի ա­ռա­ջաց­նե­լու: Նույն պարզ պատ­ճա­ռով. կո­մու­նի­կա­ցիա­նե­րի փո­խա­րեն Բա­քուն հրա­պա­րա­կա­յին դաշ­տում ա­ռա­ջին պլա­նում է պա­հում մի Սահ­մա­նադ­րութ­յան հետ կապ­ված այն­պի­սի պա­հանջ, ո­րը Նի­կո­լը չի կա­րող ի­րա­կա­նաց­նել: Սա մինչ Ն­յու Յորք մեկ­նե­լը` պետք է որ Նի­կո­լը պարզ հաս­կա­նար: Ու ե­թե այս ուղ­ղութ­յամբ տե­ղա­շար­ժե­րի հե­ռան­կար չկա, ո՞րն էր մեկ­նե­լու բուն ի­մաս­տը, երբ կա­րող էր Ա­լիե­ւի օ­րի­նա­կով Ա­րո­յին ու­ղար­կել, եւ վերջ:

ԵՎՐԱԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ԶԲՈՍԱՆՔԸ ՄԱՐԳԱՐԱՅՈՒՄ

Չ­նա­յած, Նի­կո­լի այդ այ­ցին ո­րո­շա­կի ի­մաստ կա­րող է տալ Էր­դո­ղա­նի հետ հան­դի­պու­մը, ո­րի մա­սին նախ­նա­կան լու­րե­րը շրջա­նա­ռութ­յան մեջ դրե­ցին թուր­քա­կան աղբ­յուր­նե­րը: Նի­կո՞լն է նման հան­դի­պում խնդրել, թե՞ Էր­դո­ղանն է ա­ռա­ջար­կել. կա­րե­ւոր հարց է, ո­րից դեռ պետք է գլուխ հա­նել:

Ա­մեն դեպ­քում, բուն հան­դիպ­ման մա­սին լու­րե­րը թուր­քա­կան աղբ­յուր­նե­րը տա­րա­ծե­լու հետ մեկ­տեղ ակ­նար­կե­ցին նաեւ, որ հիմ­նա­կան քննար­կում­նե­րը վե­րա­բե­րում են եր­կու սպա­սե­լի թե­մա­նե­րի: ­Նախ, որ Էր­դո­ղա­նը փոր­ձի ազ­դել Ա­լիե­ւի վրա «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հար­ցում, ո­րի ա­րեւմտ­յան տար­բե­րա­կը, Նի­կո­լի պատ­կե­րա­ցում­նե­րով, պետք է ձեռն­տու լի­նի նաեւ Ան­կա­րա­յի հա­մար: Եվ երկ­րոր­դը` հայ-թուր­քա­կան սահ­մա­նի գոր­ծարկ­ման թե­ման է:

Դժ­վար չէ են­թադ­րել, որ այս հան­դի­պումն ա­րեւմտ­յան օ­ֆիս­նե­րում ծրագր­ված գոր­ծըն­թաց է, մի­գու­ցե ա­ռաջ է քա­շել Հա­կը՝ ե­րե­ւան­յան այ­ցի ժա­մա­նակ: Ա­մեն դեպ­քում այն, որ հան­դիպ­ման մա­սին խո­սակ­ցութ­յուն­նե­րին զու­գա­հեռ, Հա­յաս­տա­նում հա­վա­տար­մագր­ված ԵՄ երկր­նե­րի դես­պան­ներն ան­նա­խա­դեպ այց կա­տա­րե­ցին հայ-թուր­քա­կան սահ­ման՝ Մար­գա­րա­յի ան­ցա­կետ, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէր: Թե ինչ էին կորց­րել եվ­րա­դես­պան­նե­րը փակ սահ­մա­նին, տրա­մա­բա­նա­կան կլի­նի բա­ցատ­րել միայն քա­ղա­քա­կան ի­մաս­տով: Փոր­ձում են Էր­դո­ղա­նի՞ն հա­մո­զել, թե ինչ լավ կլի­ներ, որ բաց սահ­ման լի­ներ: Ա­լիե­ւի՞ն են սպառ­նում, թե կազ­դենք Էր­դո­ղա­նի վրա, որ չնա­յե­լով Բաք­վին, սահ­մա­նը բա­ցի: Նի­կո­լի՞ն են «դուխ տա­լիս», թե չվա­խե­նաս, հան­գիստ բա­նակ­ցի Էր­դո­ղա­նի հետ, թի­կուն­քիդ կանգ­նած ենք: Թե՞ այս բո­լո­րը մեկ կոմպ­լեք­սի մեջ են:

Չ­նա­յած, խնդիրն այս­տեղ ա­ռա­ջին հեր­թին այն չէ, թե ինչ են ու­զում կամ ինչ են ա­նում ԵՄ-ի հա­յաս­տան­յան դես­պան­ները, աս­նեք նաեւ, թե ով է այս խաղն ա­ռաջ տա­նում: Գլ­խա­վորն այլ է՝ նման խա­ղը Ա­լիե­ւի կամ Էր­դո­ղա­նի վրա (ե­թե նա հան­կարծ ո­րո­շի Բաք­վից ա­ռան­ձին խա­ղալ) կազ­դի՞: Միայն թե Բաք­վին եւ Ան­կա­րա­յին սպառ­նա­լու, հա­մո­զե­լու կամ ազ­դե­ցութ­յան այլ լծակ­ներ ԵՄ-ն չու­նի: Ընդ­հա­կա­ռա­կը, Եվ­րո­պան է ո­րո­շա­կի է­ներ­գե­տիկ կախ­վա­ծութ­յան մեջ Բաք­վից, ա­սենք նաեւ Ան­կա­րա­յից՝ որ­պես կո­մու­նի­կա­ցիա: Հա­յաս­տա­նում եվ­րո­պա­կան ուղ­ղութ­յան կու­րա­տոր Ֆ­րան­սիա­յի մոտ վի­ճակն ա­վե­լի վատ է. դեռ նոր էր Ֆ­րան­սիա­յի ԱԳ նախ­կին նա­խա­րար Ս­տե­ֆան Սե­ժուր­նե­ն ե­կել Հա­յաս­տան, ինչ-որ ճոխ խոս­տում­ներ տա­լիս, որ տուն վե­րա­դառ­նա­լուն պես գոր­ծից հա­նե­ցին: Ն­րան փո­խա­րի­նե­լու ե­կած Ժան Բար­րո­յին եւս հա­մար­վում է Մակ­րո­նի «մար­դը»: Բայց այս փո­փո­խութ­յու­նը ե­կավ եւս մեկ ան­գամ հաս­տա­տե­լու, որ Մակ­րոնն ի­րոք շատ բարդ վի­ճա­կում է: Այն կար­գի, որ ար­դեն հայ­տա­րա­րում է, թե. « Պետք է մտա­ծենք Եվ­րո­պա­յի կազ­մա­կերպ­ման նոր ձեւի, ինչ­պես նաեւ աշ­խարհն այս մայր­ցա­մա­քում խա­ղա­ղութ­յան մա­սին, եւ վե­րա­նա­յենք մեր հա­րա­բե­րութ­յուն­նե­րը Ռու­սաս­տա­նի հետ»: Թե ին­չու, այլ հարց է: Սա­կայն այս հայ­տա­րա­րութ­յու­նը բա­վա­կան էր, որ Կիե­ւում սկսեին խո­սել Մակ­րո­նի «հեր­թա­կան շրջա­դար­ձի» մա­սին: Ու ա­սել, որ նման շրջա­դար­ձի պա­րա­գա­յում բո­լոր ջան­քե­րը կգոր­ծադ­րի՝ հա­րավ­կով­կաս­յան հար­թա­կում հա­կա­ռու­սա­կան ծրագ­րե­րի հա­մար, քիչ ի­րա­տե­սա­կան է: Ա­ռա­վել եւս, որ հնա­րա­վո­րութ­յուն­ներն ակն­հայ­տո­րեն չեն նե­րում:

Իսկ մյուս կող­մից՝ Ա­լիե­ւին ու Էր­դո­ղա­նին պե՞տք է Հա­յաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հարցն ա­ռաջ տա­նել ա­մե­րի­կա­ցի­նե­րի ա­ռա­ջար­կած մո­դե­լով: Այն, որ Ա­լիեւն այդ ուղ­ղութ­յամբ հա­մա­ռո­րեն չի գնում, այս վեր­ջին մեկ տար­վա ըն­թաց­քում քա­նիցս հաս­տատ­վեց: Էր­դո­ղա­նին մի­գու­ցե այդ մո­դե­լը ձեռն­տու է, ա­ռա­վել եւս, որ դա խոս­տա­նում է «Զան­գե­զու­րի մի­ջանցք»: Ճիշտ է, ոչ իր ան­մի­ջա­կան վե­րահս­կո­ղութ­յամբ, բայց դրան էլ կա­րե­լի է կա­մաց-կա­մաց հաս­նել: Միայն թե կա մեկ էա­կան նյո­ւանս:

Այս­պես, Ն­յու Յոր­քում է նաեւ Ի­րա­նի նո­րըն­տիր նա­խա­գահ Մա­սուդ Փե­զեշ­քիա­նը, ում հետ եւս Էր­դո­ղա­նը հան­դի­պում ծրագ­րել է: Այն հա­մա­ռութ­յու­նը, ո­րը Թեհ­րա­նը դրսե­ւո­րեց «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» հետ կապ­ված, ի­հար­կե, Էր­դո­ղա­նի հա­մար անն­կատ չէր կա­րող մնալ: Ա­ռա­վել եւս, որ մինչ ԱՄՆ մեկ­նե­լը, Թեհ­րա­նում անց­կաց­վեց ռազ­մա­կան շքերթ, ներ­կա­յաց­վե­ցին մի շարք նո­րա­գույն զի­նա­տե­սակ­ներ, ո­րոնք Էր­դո­ղա­նին ա­վե­լորդ ան­գամ մտա­ծե­լու ա­ռիթ տա­լիս են՝ Ի­րա­նի հետ սուր հա­կա­մար­տութ­յան գնա­լուց ա­ռաջ: Այ­սինքն, Նի­կոլն Էր­դո­ղա­նին ի՞նչ կա­սի ու, մի­գու­ցե, կփոր­ձի հա­մո­զել, էա­պես զի­ջում է այն ա­մե­նը, ին­չի մա­սին Թուր­քիա­յի նա­խա­գա­հը կխո­սի Ի­րա­նի իր գոր­ծըն­կե­րոջ հետ: Եվ այդ խո­սակ­ցութ­յու­նը, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, տրա­մա­բա­նո­րեն սուր հա­կա­սութ­յան մեջ է լի­նե­լու ա­մե­րիկ­յան մո­դե­լով հայ-ադր­բե­ջա­նա­կան «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հետ:

ԻՆՉ ԱԿՆԱՐԿԵՑ ՊՈՒՏԻՆԸ

Մ­յուս կող­մից, Նի­կո­լի հա­մար պետք է որ հա­վել­յալ մտա­ծե­լու ա­ռիթ դառ­նար Հա­յաս­տա­նի ան­կա­խութ­յան տա­րե­դար­ձի առ­թիվ Պու­տինի շնոր­հա­վո­րան­քը: Շատ կարճ՝ շնոր­հա­վո­րում եմ, ա­պա հիմ­նա­կան շեշ­տը. «Ռուս-հայ­կա­կան բա­րե­կա­մա­կան, դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հե­տա­գա զար­գա­ցու­մը, ինչ­պես նաեւ ընդ­հա­նուր ին­տեգ­րա­ցիոն միա­վո­րում­նե­րի շրջա­նակ­նե­րում կա­ռու­ցո­ղա­կան փոխ­գոր­ծակ­ցութ­յու­նը, ան­կաս­կած, հա­մա­պա­տաս­խա­նում են մեր ժո­ղո­վուրդ­նե­րի հիմ­նա­րար շա­հե­րին»:

Այ­սինքն, ա­րեւմտ­յան ուղ­ղութ­յամբ միայն ա­նո­րո­շութ­յուն­ներ են՝ գու­մա­րած ա­մե­րիկ­յան ներ­քին դաշ­տի գե­րա­նո­րո­շութ­յուն­նե­րը, ո­րոնք Նի­կո­լը սե­փա­կան աչ­քով կտես­նի (ո­րոշ աղբ­յուր­ներ վստահ են, որ հենց սա է Ն­յու Յորք գնա­լու հիմ­նա­կան ի­մաս­տը): Ռու­սա­կան ուղ­ղութ­յամբ «ընդ­հա­նուր ին­տեգ­րա­ցիոն միա­վո­րում­նե­րի շրջա­նակ­նե­րում կա­ռու­ցո­ղա­կան փոխ­գոր­ծակ­ցութ­յան» մա­սին Պու­տի­նի միան­շա­նակ ա­ռա­ջարկն է: Եվ այս ա­մե­նի մեջ վերջ­նա­կան կողմ­նո­րոշ­ման հա­մար Նի­կո­լին մեկ ամ­սից պա­կաս ժա­մա­նակ է մնում:

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված