Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian info Ադրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument Watch Մեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The Times Քննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավ Ստամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. Պեսկով Ափսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. Ներսիսյան Ստամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասին Պուտինը կմեկնի Թեհրան

Պատմության թեստ՝ հայերիս համար. մենք խելացի՞ ենք, թե՞ հիմար. Արմեն Աշոտյան

Թեմա

Գեղարվեստական գրականության և կինոարտադրության մեջ մի սյուժե կա, ըստ որի՝ մեծահարուստները մեծ գումարներ էին վճարում դիտելու համար, թե ինչպես է այս կամ այն եղանակով մահանում փողի կամ դժբախտության պատճառով այդ շոուին մասնակցելու համաձայնած մարդը: Մինչ այդ խեղճն անցնում էր մահվան բոլոր սարսափների միջով, տեսարաններին կարոտ և տռզած «էլիտան» զվարճանում էր իր դատարկ զրույցներով, սիրախաղերով և էքսկլյուզիվ խմիչքներով լի բաժակներով։

 

Հայաստանի Հանրապետության հետևողականորեն շարունակվող չեղարկումը հենց այսպիսի տպավորություն է թողնում. մի ամբողջ պետություն, մի ամբողջ ժողովուրդ ոչնչանում է իրական ժամանակում, աշխարհի «ուժեղների» գեոպոլիտիկ շահերի և դիվանագիտական կայֆերի համար: ՄԱԿ անդամ պետության մահը վերածվել է յուրահատուկ reality show-ի` իր հանդիսատեսով, իր բազմաթիվ երկրպագուներով, ժանրի կանոններին համահունչ իր սակավաթիվ «սրտացավներով» և իր խաղադրույքներով:

 

Աշխարհը մինչ այս տեսել էր իրական ժամանակում, լայվ ռեժիմում տեղի ունեցող պատերազմներ, ահաբեկչական ակտեր, անգամ 120.000 հոգու ցեղասպանություն, տեղահանում և թեկուզ չճանաչված, բայց 30 տարի գոյություն ունեցող պետության վերացում: Սակայն միջազգային ընտանիքի լիիրավ անդամի խարակիրի դեռևս չէր տեսել: Թեպետ այն, ինչ կատարվում է մեր երկրում, տեղին չէ կոչել միջնադարյան Ճապոնիայի ազնվական տղամարդկանց կամավոր ինքնասպանության եզրույթով, քանզի ճապոնացիները դիմում էին այդ քայլին պատվի և արժանապատվության համար, իսկ մենք հայտնվել ենք այս վիճակում մեր անպատվության պատճառով:

 

Ֆորմալ տեսակետից աշխարհը մեղավոր չէ. այդ մենք ենք փաստացի համաձայնել դառնալ գեոպոլիտիկ փորձարկումների լաբորատոր ճագար կամ գորտ` իշխանության բերելով և մինչև հիմա հանդուրժելով մեզ «լավ կյանք» խոստացող ավանտյուրիստի: Անկեղծ ասած, անգամ ոչ ֆորմալ իմաստով աշխարհը նույնպես մեղավոր չէ, որովհետև իրականում գնում են վաճառվողին, օգտագործում են համաձայնվողին, հալածում են հանդուրժողին:

 

Ներեցեք թվացյալ գռեհկաբանության համար, սակայն քաղաքական իմաստով մեզ չեն բռնաբարում` մենք անվայելուչ և կործանարար կերպով ինքնակամ ենք «տրվում» աշխարհին:

 

Դառը սուրճը ձեռքիս, պարտադրված տնային կալանքի պայմաններում անթաքույց նախանձով եմ հետևում արևմտյան առաջնորդների պնդումներին, թե՝ այ, «Ուկրաինայում պարտադրված խաղաղությունը բացառված է», թե «խաղաղությունը պիտի արդար լինի և հիմնված Ուկրաինայի տարածքային ամբողջականության և միջազգային ամուր երաշխիքների վրա»… Մեկ այլ հաճույք է հետևել Ռուսաստանի ղեկավարության մաստեր-կլասներին` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, դրա միջազգային երաշխիքների և գերակայության մասին, որոնց ընթացքում նույն ՌԴ նախագահը կամ Լավրովը գրեթե Սերժ Սարգսյանի կամ Էդվարդ Նալբանդյանի մակարդակով և որակով հիմնավորում են աշխարհին իրենց մոտեցումները (վերջիններից, օրինակ, կարող եք դիտել Լավրովի հարցազրույցը Sky News Arabia ալիքին, կամ ՄԱԿ-ում իր եզրափակիչ ասուլիսը):

Նիկոլը սկուտեղի վրա մեզ հրամցնում է աշխարհին, որում անգամ այսօր, մեր չքմեղացած, անպատվացած, թուլացած և նսեմացված վիճակում կարելի է գտնել հարթակներ, մեխանիզմներ, գործընկերներ՝ վերջնական ոչնչացումից փրկվելու համար: Սակայն, քանի դեռ նման վճռորոշ պահանջ հայ ժողովուրդը չի ձևակերպել, գեոպոլիտիկ աճուրդի մասնակիցներն այս արյունոտ ներկայացման մեջ միայն բարձրացնում են խաղադրույքները (ի դեպ, բոլոր կողմերից), թե ում կհասնի մեր պետության հանգչող մարմնի սիրտը, երիկամները, լյարդը և անգամ աչքի եղջերաթաղանթը:

 

Սողոմոն իմաստունի հայտնի առակներից մեկը պատմում է մի երեխայի պատկանելիության շուրջ վեճի բռնված երկու կանանց` իրական և կեղծ մայրերի մասին, որոնց տարաձայնությունը լուծելու համար Սողոմոնը դիմեց մի խորամանկ քայլի` հրամայելով սրով մեջտեղից կիսել մանուկին և այսպիսով բաժանել նրան վիճող կանանց միջև: Բոլորս հիշում ենք, որ վիճող կանանցից մեկը երեխային փրկելու համար հրաժարվում է իր հավակնություններից և այսպիսով բացահայտում իր՝ իրական մայր լինելը:

 

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

 

«Ձորաղբյուր» ՏԿՀ (տնային կալանքի հիմնարկ)

04.10.2024թ.

 






Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ ԳալստյանՄոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ ԱլլահվերդյանըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է ՊուտինինԱրևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջիցԵրեկ փոշու պարունակությունը օդում հասել է 0.589 մգ/մ³-ի, ինչը 3,9 անգամ գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիանՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըԾառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակՌուսաստանում խոսել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի մասինՀոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր ՍեֆիլյանըՈստիկանությունը պարզել է 2-ամյա երեխայի հորը զանգահարողի ինքնությունըԻրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցինՊատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամի պահանջ Քոչարյանի ընտանիքից. ԴատախազությունԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց ՄոսկվաԲանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել ենՆաիր Տիկնիզյանը` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում է մահմեդական երկրների հետ․ ՊուտինԵլիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում«Այլասերվածության պրոպագանդա»․ կանացի տարազով երգիչը՝ Հ1–ի եթերում (տեսանյութ)Վտանգված է Եվրոպայի ապագան․ ReutersԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկովՕրվա առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել․ Աստղագուշակ՝ մայիսի 12-ի համարՏարադրամի փոխարժեքները մայիսի 12-ինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներումՔրդական բանվորական կուսակցությունը դադարեցնում է Թուրքիայի դեմ զինված պայքարըՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստԳործադիրը փորձում է լուծել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճար նշանակելու և վճարելու գործընթացում ծագած խնդիրներըՄանրիկյանը կոչ է անում չանցնել կոռեկտության սահմանըՖՈՏՈ․ Իվետա Մուկուչյանի բարեկամները զանգում ու շնորհավորում են երգչուհուն՝ հղիության առթիվ․ արտիստը գրառում է արել«Երեխաները դպրոց չեն գնալու»․ ի՞նչ կատարվում Պուշկինի անվան դպրոցում. ուղիղ միացումԱննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը նշանակվեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ․ 168․amՍերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիան․ ՇարմազանովՍուրեն Պապիկյանը մեկնել է ԳերմանիաՄահացել է քաղաքագետ Արմեն ՀովհաննիսյանըԳործադուլն ու դասադուլը Պուշկինի անվան դպրոցում կշարունակվիՋերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top