Կարծես ՔՊ֊ում չեն էլ փորձում թաքցնել իրար հանդեպ ունեցած զզվանքն ու ատելությունը
Ներքաղաքական
Սևան Աղաջանյանը գրում է.
Երեկվա ԱԺ֊ի կիսաբաց լուսամուտները վկայում են մեկ պարզ բան. իշխանական պատգամավորները պայքարում են արդարադատության համար, բայց նեղվում են, երբ նույն այդ արդարադատությունը հենց իրենց է անդրադառնում, իսկ ՔԿ նախագահ Քյարամյանը կարծես թե հոգնել կամ զզվել է ընտրովի արդարադատությունից։
Այո, քպ պատգամավոր Աղազարյան Հովիկը ճիշտ է, երբ ասում է, թե կալանքը Հայաստանում դարձել է ճնշման միջոց, բայց մոռանում է ասել, որ երկրում ամենահայտնի ու սկանդալային կալանքները իրականացվում են հենց իր կուսակցապետի սիրտը շահելու համար։
Կարծես թե քպ֊ում ձևավորված առանձին խմբակները այլևս չեն էլ փորձում թաքցնել իրար հանդեպ ունեցած զզվանքն ու ատելությունը։
Գուցե մոտ ապագայում սկսեն նաև փաշինյանին քննադատել ու մեղադրել։