Apple ընկերությունն սկսել է iPhone SE 4-ի սմարթֆոնների էկրանների պատվերները
Հասարակություն
Apple ընկերությունն սկսել է iPhone SE 4-ի սմարթֆոնների էկրանների պատվերները, իսկ տեսախցիկի մոդուլի զանգվածային արտադրությունը կարող է սկսվել մինչև տարեվերջ, տեղեկացնում է հարավկորեական AjuNews կայքը։
Աղբյուրը պնդում է, որ LG Innotek ընկերությունը դեկտեմբերին կսկսի տեսախցիկների մոդուլների զանգվածային արտադրությունը iPhone SE 4-ի համար։ Նախքան զանգվածային արտադրությունը ներկայումս փորձարկումներ են կատարվում։
Կայքը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրում է, որ LG Innotek-ը, որը երրորդ եռամսյակում վատ արդյունքներ է ցույց տվել iPhone 16 շարքի մեկնարկային վատ վաճառքի և արտարժույթի փոխարժեքի պատճառով, այս նոր սմարթֆոնի շնորհիվ թափ կստանա և կբարելավի շահույթը։
LG Innotek-ը սովորաբար տեսախցիկի մոդուլներ է մատակարարում նոր սմարթֆոնի թողարկումից երեք ամիս առաջ: Հաշվի առնելով դա, ըստ աղբյուրի, iPhone SE 4-ի թողարկումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հաջորդ տարվա մարտին։